close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2018
+17°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

58-ամյա քաղաքացուն ծեծելով սպանած 3 մեղադրյալներից 2-ը հետախուզման մեջ են

Իրավունք

8 Հունիսի 2016, 21:39
 58-ամյա քաղաքացուն ծեծելով սպանած 3 մեղադրյալներից 2-ը հետախուզման մեջ են

Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով հետախուզվում են Երևանի Էրեբունի թաղամասի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Արարատ Նիկողոսյանը և 1993 թ. ծնված Արտաշես Չիչոյանը:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն Արարատ Նիկողոսյանի և Արտաշես Չիչոյանի գտնվելու վայրի մասին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010-45-02-02, 1-02 հեռախոսահամարներով:
Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նուբարաշենի խճուղում գտնվող բենզալցակայանի դիմաց մահացած քաղաքացի կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 23-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի ու անհայտ ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:

Գործով կա մեկ կալանավորված՝ 1990 թ. ծված Խաչիկ Կոսյանը:
Նախաքննությունը շարունակվում է:

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica