close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+5°
+10°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.57
GBP1627.52
EUR1549.84
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախին ձեր խաղի մեջ մի´ ներքաշեք` թեկուզ գլխավոր դեր խոստանալով

Թեմա

7 Հունիսի 2016, 17:20
 Արցախին ձեր խաղի մեջ մի´ ներքաշեք` թեկուզ գլխավոր դեր խոստանալով

Առաջին անգամ, երբ Արցախում էի, և տեղի ԱԺ շենքն էին ցույց տալիս, հարցրին, թե գիտե՞մ` որն է տարբերությունը տեղի և Հայաստանի ԱԺ-ների միջև:

-Ըհը, երևի այն, որ ձեզ մոտ չկան մականուններով պատգամավորներ,- պատասխանեցի` թվարկելով մեր պատգամավորներից ոմանց:

Ծիծաղեցին ու ասացին, որ իրականում դա նկատի չունեին, բայց քանի որ պատասխանս նրանց սրտով էր, հարցի ճիշտ պատասխանն այդպես էլ չասացին:

***

Արցախում հիմա ինչ-որ բան է կատարվում, ինչ-որ մութ մի բան, ավելի ճիշտ` ոչ թե Արցախում է կատարվում, այլ փորձում են ամեն կերպ կատարվածը տանել-կապել Արցախի հետ, չլինելիքը լինելիք դարձնել Արցախում, ցույց տալ, որ Արցախն էլ կարող է «սովորական» քաղաքական կեղտոտ խաղերի մեջ մտնել: Ոմանց, բնականաբար, ձեռնտու է այն, ինչ կատարվում է Արցախում, որը տարօրինակորեն հիշեցնում է կանխավ ու երկար մտածված «բեմականացված տեսարան», որն ունի հատուկ մասնակիցներ, հանդիսատես և, բնականաբար, մարդիկ, որոնք պատահաբար են հայտնվել իրադարձությունների մեջ: Ոմանց ձեռնտու է այս իրավիճակը, դրա համար էլ թուղթ ու գրիչն առել, մրոտում են Արցախի դեմքը, և, փառք Աստծո, ձեռքներին միայն թուղթ ու գրիչ կա. հնարավորությունները միայն այդքանն են, կամ այդքան «զենք» են տվել նրանց:

Նրանց, ում ձեռնտու է իրավիճակը, հանկարծ դարձան փորձագետ ու վերլուծաբան` սկսելով «համապատասխան» գնահատականներ տալ իրավիճակին: Եթե լսող կա, նույն բանը տարբեր հարթակներում են ասում` ավելի ազդեցիկ ու ծանրակշիռ ներկայացնելով իրենց` ինչ-որ մեկի կողմից թելադրված տեսակետը, իսկ երբ տեսնում են` իրենց ձայնը կուլ է գնում աղմուկի մեջ, միևնույն է, չեն նահանջում, սկսում են գոռգոռալ. ոնց էլ չլինի` 1-2 լսող կգտնվի:

Նրանց, ում ձեռնտու է իրավիճակը, գուցե ինչ-որ բան են խոստացել: Իսկ մյուսների՞ն, ովքեր չհասկանալով, թե ինչ է կատարվում, միևնույն է, փորձում են Արցախի անունը սևացնել, ի՞նչն է դրդում մտնել խաղի մեջ։ Հարցը հռետորական չէ, այն ունի իր պատասխանը՝ սովորությունը: Սովորության համաձայն են անում՝ մոռանալով մի բան, որ սա Արցախն է, այստեղ հայհոյելով չեն հաստատվում, հայհոյողը միայն իր դեմքն է ցույց տալիս։

Արցախը չէ, որ պետք է պատասխան տա ձեր՝ չմարսված ու չիրականացված երազանքների համար, և ոչ թե Արցախն է հայտնվել պաշտոնական և ոչ պաշտոնական լրահոսի արանքում, այլ ձեր խիղճը՝ Արցախի վզին փաթաթվել փորձող։ Ցանկացած իրավիճակ ունենում է խնդրի երկու կողմ, և, որքան էլ զարմանալի թվա շատերին, Արցախն այս դեպքում կողմերից ոչ մեկը չէ, բայց ոչ էլ երկուսի արանքում է. Արցախն Արցախն է, իրավիճակը՝ այն, ինչ ստացվել է։ Գուցե հենց նման պահերի՞ն է կարևոր հստակեցնել դերերը՝ տուժող ու շահող կողմեր և… Արցախը, որը դերի կարիք չունի, ուստի պետք չէ համոզել նրան մտնել խաղի մեջ՝ թեկուզ նրան խոստանալով գլխավոր դերը։

Ֆիլմի վերջը:

 

Կարինե Հարությունյան

 
Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
12 Նոյեմբերի 2018, 21:30 Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
Հարցեր` դաշնակցականներին
12 Նոյեմբերի 2018, 17:37 Հարցեր` դաշնակցականներին
Պուտինը կայցելի Թուրքիա
12 Նոյեմբերի 2018, 15:14 Պուտինը կայցելի Թուրքիա
Ալիևը կայցելի Բելառուս
12 Նոյեմբերի 2018, 13:55 Ալիևը կայցելի Բելառուս
«Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
12 Նոյեմբերի 2018, 13:19 «Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica