close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2018
+21°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2018
USD1483.14
GBP1613.64
EUR1549.38
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կողքից խոսելը միշտ էլ հեշտ է

Հարցազրույց

2 Հունիսի 2016, 17:33
 Կողքից խոսելը միշտ էլ հեշտ է

Ինչն է մարդկանց ստիպում այդքան արագ փոխել այս կամ այն անհատի վերաբերյալ կարծիքը: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ազատամարտիկ Արթուր Եղիազարյանի հետ: Ըստ նրա` մարդկանց խիստ նկատելի ագրեսիվությունը գալիս է այսօրվա իրավիճակից, երբ մարդիկ արդարության պակաս են զգում, չլուծվող սոցիալական խնդիրներ են ունենու, կա համընդհանուր հիասթափություն և այս ամենից ծնվող հավատի կորուստ, մարդիկ արդեն ձևավորել են իրենց համար որոշակի պատկերացումներ, և երբ այդ պատկերացումներից այլ մոտեցում են տեսնում, փորձում են հակադրվել և շատ անգամ ագրեսիվ կեցվածք են ցուցաբերում:

- Ձեր հասցեին էլ մեղադրանքներ ու քննադատություններ հնչեցին վերջերս: Ինչի՞ց է գալիս այդ ամենը` չճանաչելով` քննադատում են:

- Մարդիկ սովոր են լսել իրենց կարծիքը, իրենց տեղեկությունը կիսող կարծիքներ: Բայց այդպես ճիշտ չէ, որովհետև այդ տեղեկությունը, որի վրա իրենց վերլուծությունն է հիմնված, շատ դեպքերում կտրված է լինում իրականությունից: Երբ խնդիրների ակունքներին տիրապետում ես և փորձում ես հավասարակշռված կեցվածք ունենալ, արտահայտվել այդ կտրվածքով երբեմն դա հակազդեցության է բերում, որովհետև մարդիկ կարծում են, որ դու միշտ պետք է քննադատողի դերում լինես, բայց այդպես օբյեկտիվ չէ: Ճիշտը պետք է մնա ճիշտ` անկախ ամեն ինչից: Միայն անձնական մոտիվացիայից ելնելով` վերաբերմունք արտահայտող կարծիք հնչեցնելով` ավելի մեծ վնաս ենք հասցնում հանրային գիտակցությանը:

- Իսկ գուցե խնդիրն ա՞յլ տեղ է թաքնված: Գուցե դա գալիս է մարդկանց զբաղվածության պակասից: Անշուշտ,  կա նաև Ձեր ասածը:

- Շատ դեպքերում, այո, պարապությունից է, որ մարդիկ բավականին շատ են խորամուխ լինում նմանատիպ խնդիրների մեջ, որոնց ո'չ ակունքները գիտեն, ո'չ էլ` լուծումները: Բայց լսելով տարբեր լուրեր` սկսում են տարատեսակ վերլուծություններ անել իրենց ունեցած տեղեկությունների, գիտելիքների շրջանակում և ձևավորել կարծիք: Այո, կա նաև այդ խնդիրը` չզբաղված լինելը: Ինչքան շատ մարդիկ աշխատանքով զբաղված լինեն, ինչքան ավելի արժանապատիվ վարձատրությամբ աշխատանք ունենան և այդ կյանքով ապրեն, այդքան, կարծում եմ, նման մտքերն ավելի քիչ կլինեն:

- Ժողովրդական ասացվածք կա` երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են: Հիմա` կան որոշ չափով ընդունված քաղաքական գործիչներ, բայց բավական է մեկ սայթաքում, և այդ գործչին էլ կքարկոծեն: Դա նորմա՞լ է, գուցե ուղղորդվա՞ծ են անում:

- Դա էլ կա: Այո, հասարակության նաև այդ խավը կա: Քանի նա ուժեղ է, երբևիցե քայլ չեն անի նրա դեմ, բայց երբ դիրքերը թուլանում են, կամ ընկնում է, շատերն իրավունք են վերապահում կարծիք արտահայտելու: Այս ընկնելն էլ հարաբերական է, որովհետև ամեն մեկն իր պատկերացումով է` եթե իր ստերեոտիպներին չի համապատասխանում մարդու ասածը, արդեն համարում են, որ նա փոխվել է, դավաճանել է, բայց հաշվի չեն առնում, որ տվյալ մարդը կարող է լինել ավելի իրատեսական դաշտում, քանի որ նա առարկայական շփվում է խնդիրների հետ, հետևաբար, այդ իրավիճակում ժողովրդահաճո կարող է չլինել, քանի որ իրատեսական աղբյուներից են գալիս տեղեկությունները:

Ուղղակի շատ կարևոր է հաշվի առնել մի հանգամանք ևս` այդ խոսողներից ամեն մեկին եկեք պատկերացնենք այն անձի տեղում, ում քննադատում են կամ, նրա առաջ բերած խնդիրները սխալ հանելով, փորձում տեսակետ հնչեցնել: Շատ հետաքրքիր է` նման իրավիճակում լինելով, ինչպիսի՞ քայլերի կդիմեին: Որովհետև կողքից խոսելը շատ հեշտ է, իսկ երբ գալիս է գործ անելու ժամանակը, տեսնում ես` այդ դաշտում քչերը կան: Գիտե՞ք` մի բան եմ նկատել, ներկայումս անհայտ ծագումնաբանությամբ կամ պատվիրակված կայքերն աճում են սնկի արագությամբ: Եթե ամեն անհեթեթությանն ուշադրություն դարձնենք` գործով զբաղվելու ժամանակ չենք ունենա: Երբ երկրի առջև չոքել են բազում լուրջ խնդիրներ, այդքան պարապ չենք, որ ժամավաճառությամբ զբաղվենք: Ոչինչ, ժամանակն ամեն մեկին ու ամեն ինչ իր տեղն է դնում:

Ամալյա Առաքելյան

Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica