close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2017
+15°
+18°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2017
USD1481.73
GBP1633.72
EUR1568.97
RUB18.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրիլյան պատերազմում հորը կորցրած 13-ամյա տղայի միակ ցանկությունը «խոզերը շատացնելն է», որ հիվանդ եղբորը պահի

Հասարակություն

11 Մայիսի 2016, 20:15
 Ապրիլյան պատերազմում հորը կորցրած 13-ամյա տղայի միակ ցանկությունը «խոզերը շատացնելն է», որ հիվանդ եղբորը պահի

Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Թալիշում հակառակորդի կողմից մահացու վիրավորված  48-ամյա շուշեցի Վազգեն Հարությունյանը Արցախյան ազատամարտի մասնակից էր: Ապրիլյան մարտերի ժամանակ կամավոր բարձրացել էր դիրքեր, պայմանագրային զինծառայող եղբորորդու հետ Մատաղիսում էր` ամենաթեժ կետերում:

Վազգենը երկու անչափահաս որդի ունի, մեծը 14 տարեկան է, ծնվել է մանկական կաթվածով (ДЦП), չի լսում, իսկ կրտսեր որդին` Ալեքսանդրը` 13 տարեկան է:

Վազգենի եղբայրը պատմում է, որ Ալեքսանդրը դպրոցից հետո հոր հետ գնում էր անտառ, փայտ բերում, կտրում, վաճառում, կենդանիներ պահում:

«Ես իմացա, որ իրավիճակը վատ ա, ասեցի` մի' գնա, ասեց չէ` գնալու եմ, երկու երեխա ունեմ, պիտի գնամ, որ երկուսդ խաղաղ ապրեք»,- հիշում է Ալեքսանդրն ու պատմում, որ հայրը դիրքեր մեկնելուց առաջ իրեն է տվել պարտքերի ցուցակն ու ասել, որ եթե հետ չգա` մոր կողքին մնա և հոգ տանի եղբոր մասին:

Վազգենը որոշել էր ապրիլի 15-ին հիվանդ որդուն տանել Երևան` ստուգումների: «Տեգրս որոշել էր ապրիլի 15-ին երեխային տանել Երևան, բժշկի հետ պայմանավորվել էր, դրությունը վատացավ` բարձրացավ դիրքեր: Ինքն էլ առողջական խնդիրներ ուներ, ասաց` հետո՞ ինչ` հիվանդ եմ, պետք ա նստեմ, սպասեմ ե՞րբ ա ադրբեջանցին գալիս մեր տան մեջ մեզ սպանում, ոնց որ Թալիշում արեց: Ու գնաց դիրքեր, ասաց` ոչինչ, երեխաս մի ամիս էլ կսպասի, բայց…»,- պատմում է Վազգենի եղբոր կինը` Աիդա Հարությունյանը:

Վազգենի կինը չի աշխատում, ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, երեխաների մասին հոգ է տանում հորեղբայրը, ով բազմազավակ ընտանիքի հայր է և դժվարությամբ է պահում սեփական ընտանիքը:

Ալեքսանդրը որոշել է աշխատել ու շարունակել հոր` կիսատ թողած գործերը` եղբորը տանել բուժման, տան համար ծածկ սարքել: Տղան սահմանափակվում է համեստ երազանքներով. «Ուզում եմ խոզերին շատացնեմ, տնտեսությունը մեծացնեմ: Ուզում եմ մաթեմատիկայից լավ լինեմ ու խանութում աշխատեմ, որ իրեն (նկատի ունի եղբորը) տանեմ բուժման»: Տղան որոշել է` ինչ էլ լինի` Շուշիից չի գնալու: «Ուզում եմ մնալ Շուշիում, մինչև կյանքից վերջն էլ մնալու եմ Շուշիում»,- ասաց նա:

Այս ընտանիքին օգնել ցանկացողները կարող են դեմել Արցախբանկ` 22300021402100 հաշվեհամար ստացողը` երեխաների մայրը` Տոնյան Անուշ Բորիկի

 Հեռ` 047733061

Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում:

Զգաստանալու պահը
20 Հոկտեմբերի 2017, 12:46 Զգաստանալու պահը
Ալիևը Թուրքիայում է
20 Հոկտեմբերի 2017, 10:16 Ալիևը Թուրքիայում է

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica