close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ է հարձակվելու Ադրբեջանը

Թեմա

11 Մայիսի 2016, 15:44
 Երբ է հարձակվելու Ադրբեջանը

Այսօր մայիսի 11-ն է, ու սա շատ կարեւոր է: Կարեւոր է, որովհետեւ մայիսի 8-ի լույս 9-ի, 9-ի՝ լույս 10-ի գիշերներն արդեն անցել են, անցել են, եւ Ադրբեջանը չի հարձակվել, ինչպես ենթադրում էին ոմանք: Բայց սա միակ լավ նորությունը չէ, երկրորդն էլ կա. ըստ իս` Ադրբեջանը մոտ ապագայում չի էլ հարձակվելու, ավելին` մեզանից է կախված, թե երբեւէ հարձակվելո՞ւ է, արդյոք:

Խոսքն ամենեւին էլ պատերազմն առաջինը վերսկսելու մասին չէ, ավելի ճիշտ՝ հրադադարի ռեժիմն առաջինը խախտելու մասին չէ, ոչ էլ Արցախի անկախության հնարավոր ճանաչման կամ, ենթադրենք, Ստեփանակերտի օդանավակայանը վերջապես բացելու մասին, խոսքը զգոնության եւ հոգատարության, ուշադրության մասին է: Հենց այս երեքը կորցրեցինք, հարձակվելու է, եթե երբեք չկորցնենք, երբեք էլ չի հարձակվելու: Տեսեք` մինչեւ այս տարվա ապրիլի 1-ը մենք ուրիշ էինք, ապրիլի 1-ից հետո ուրիշ դարձանք: Առաջ մենք սկսել էինք այլեւս ակտիվորեն չխոսել ո'չ Ղարաբաղյան խնդրի մասին, ո'չ էլ, առավել եւս, զինվորների եւ բանակի, եթե, իհարկե, որեւէ գեներալ հերթական կոռուպցիոն գործերի մեջ չէր բռնվել, կամ ոմանք չէին ուզում որեւէ գեներալի կոռումպացված սարքել: Մենք չգիտեինք, թե ինչ զենքեր են մեր զինվորների զենքերը, քանի անձրեւանոց նրանք ունեն, քանի փամփուշտ… Մի խոսքով՝ մենք մեր զինվորին լավ չգիտեինք, թեև բոլորս էլ զինվոր ունենք: Դեմքով չէինք ճանաչում, խոսքը չէինք լսել, միտքը չէինք գրել, հայացքը չէինք լուսանկարել, աչքերի մեջ չէինք նայել... Սա` մինչեւ ապրիլի 1-ը:

Ապրիլի 1-ից հետո մենք ոչ միայն գիտենք, թե քանի անձրեւանոց ունի ՊՆ-ն, այլեւ գիտենք, թե դրանցից քանիսն են թաց: Մենք արդեն հրաշալի գիտենք, թե ինչ հայացք ունի մեր զինվորը, ինչ է նա մտածում, ինչպես է կրակում, երբ է կրակում, ինչ է ուզում, ու սա բնական է. պատերազմը չի ավարտվել, հրադադարը պատերազմի ավարտ չէ:

Ու քանի որ արդեն ճանաչում ենք մեր զինվորին, նրա կողքին, բոլոր առումներով, կանգնած ենք, Ադրբեջանը չի հարձակվելու, առանձին դիվերսիաները, ներթափանցման փոքր փորձերը, բացված հրաձգային կրակը հարձակում չեն, ապրիլյան առաջին օրերը չեն կրկնվելու, եթե մենք այսպես մնանք: Այսպես մնալն էլ ռազմական պետություն դառնալը չէ, զինվորական համազգեստով փողոց դուրս գալը եւ կանաչի առնելու գնալը չէ, այսպես մնալը բանակի, զինվորի, Ղարաբաղի հանդեպ մեր հոգատարությունն է, ուշադրությունն է եւ համընդհանուր զգոնությունը: Մոբիլիզացիան հենց այս համընդհանուր զգոնությունն է, ոչ թե իշխանության շուրջը հավաքվելը եւ լռելը: Լռելը միայն կռվելիս է ճիշտ, հիմա մենք չենք կռվում, հիմա մեր կռիվը կռիվ թույլ չտալն է, ուրեմն երբ կռիվ չկա, մենք հաղթել ենք:

Իսկ Ադրբեջանը, անկախ նրանից` կուտակում է իր զինուժը սահմանին, թե չի կուտակում, անկախ նրանից, թե ինչ է հայտարարում, ով է հայտարարում, որ երկրներն են նրա տարածքային ամբողջականությունը ճանաչում, որ երկրները Արցախը չեն ճանաչում, չի հարձակվելու մեզ վրա, բայց եթե մենք հենց կրկին դառնանք ապրիլի 1-ից առաջվա ժողովուրդ-պետությունը, հարձակվելու է` անկախ նրանից` զինուժը սահմանի բերանի՞ն է, թե՞ Բաքվի պողոտաներում: Ադրբեջանը չի հարձակվում մեզ վրա, մենք ենք դա թույլ տալիս` մոռանալով, թե ինչ տեսք ունի, ինչ հայացք ունի, ինչ մտքեր ունի եւ ինչ է խոսում հայ զինվորը:

Հովիկ Աֆյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica