close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զինվորի արժանապատվությունն արմենչիկների բաժանած տոպրակներով չեն կշռում

Թեմա

10 Մայիսի 2016, 16:40
 Զինվորի արժանապատվությունն արմենչիկների բաժանած տոպրակներով չեն կշռում

ՀՀ վաստակավոր արտիստ Արմենչիկն այցելել է ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկն ու զինվորներին քաղցրավենիք, ծխախոտ բաժանել: Թվում է` տարօրինակ ոչինչ չկա, նրա` վաստակավոր արտիստ լինելու փաստից բացի: Բայց այս պատմությունն այնքան էլ բարի ավարտ չունի, քանի որ Արմենչիկը դա արել է արմենչիկավարի. զինվորներին շարք են կանգնեցրել ու նրանք հերթով մոտեցել, վերցրել են տոպրակները: Արմենչիկը չի էլ նայում` ում է տալիս, ուղղակի բաժանում է տոպրակները` համակ ուշադրություն դարձած, որ հանկարծ մի զինվորին երկու տոպրակ չհասնի: Մի վերջին անդրադարձ էլ Արմենչիկին` գոնե կարելի էր զինվորի ձեռքը սեղմել, նայել նրա դեմքին, աչքերին, պետք է որ լսած լիներ` հաղթանակած բանակի զինվորներ են: Բայց այստեղ կարևորը օգնության փաստը չէ, այլ այն, որ եղածը նաև տեսանկարահանվում է, և Արմենչիկը ժամանակ առ ժամանակ նայում է տեսախցիկին` միացված է, չէ՞…

Առհասարակ, զինվորին նման կերպ ինչ-որ բան չեն փոխանցում, անգամ` եթե այդ ինչ-որ բանը շատ թանկարժեք է, այն, հաստատ, զինվորի արժանապատվությունից թանկ չէ:

Բայց, մեծ առումով, Արմենչիկն այս պատմության մեջ այնքան էլ մեղավոր չէ: Դե, Արմենչիկն է, էլի, թեկուզ` վաստակավոր արտիստ… Այստեղ մեղավորը տվյալ զորամասի սպայական կազմն է, նա, ով կարգադրել է զինվորներին` շարք կանգնել ու հերթով մոտենալ` օգնություն ստանալու: Կարելի էր, չէ՞, այն տալ զինվորներին ճաշի ժամին` յուրաքանչյուրի ափսեի կողքին ուղղակի դնելով իրեն հասանելիքը: Ճիշտ է, այդկերպ բաժանողի դեմքը չէր երևա, բայց փոխարենը զինվորի արժանապատվությունը բարձր կմնար, այն զինվորի, որի անունով այս օրերին անգամ բակում խաղացող երեխաներն են երդվում:

Զինվորին, որը, երբ փամփուշտները վերջացել է, հակառակորդի հետ անգամ բահով է սկսել կռվել, այդպես օգնություն չեն բաժանում: Զինվորին, առհասարակ, օգնություն չեն բաժանում, յուրաքանչյուրն իր հոգու պարտքն է ուղղակի այդպես հանձնում նրան, ով մեր փոխարեն, նաև մեզ համար է կանգնած սահմանին:

Զինվորին, որը չի լսել հրամանատարի` «լքել դիրքերը» հրամանն ու մինչև վերջ մնացել է հրամանատարի կողքին, շարք չեն կանգնեցնում ծխախոտ ու քաղցրավենիք բաժանելու համար, որովհետև զինվորը մեր արժանապատվությունն է, մեր զենքը, որը կրակել գիտի, երբ արժանապատվության հարց է առաջ գալիս:  

Ի՞նչ է մտածել սպայական կազմը, երբ զինվորներին մի տոպրակ օգնություն ստանալու համար շարք կանգնել է տվել, ինչպե՞ս է թույլատրել իր զինվորին նման դրության մեջ դնել: Պատասխանը մեկն է` զինվորն նրանը չէ, ոչ էլ` Արմենչիկինը, զինվորը մերն է, ժողովրդինը, նրանը, ով ցուցադրաբար մի երկու կտոր բան չի տալիս տղաներին, որ հետո գլուխ գովա: Զինվորը նրանն է, ով նաև այս օրերին զինվորի կողքին է կանգնում` զինվորական հագուստով, և նաև նրանը, ով միգուցե ի վիճակի էլ չէ զինվորին ինչ-որ բանով օգնել, բայց, փոխարենը, չի էլ խանգարում նրան:

Ի դեպ, կարծում էի` զինվորին շարք են կանգնեցնում միայն զենք բաժանելու համար: Ավելին` կարծում եմ` Արմենչիկի դեպքը լավ առիթ կլինի` ամեն պատահած արմենչիկների առաջնագիծ չթողնելու, իսկ սպայական կազմին մի փոքր հիշեցնելու «արժանապատվություն» բառի իմաստի մասին:

***

Հ. Գ. Հիշեցնենք նաև, որ Արմենչիկին ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհեցին ՀՀ Անկախության տոնի առթիվ:

Կարինե Հարությունյան

Բջնիի մոտակա անտառում հրդեհ է
26 Սեպտեմբերի 2018, 14:54 Բջնիի մոտակա անտառում հրդեհ է
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica