close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+26°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խելացիությունը, երբ եզակի է, հրաշալի է, երբ համատարած է` պատիժ

Թեմա

27 Ապրիլի 2016, 19:38
 Խելացիությունը, երբ եզակի է, հրաշալի է, երբ համատարած է` պատիժ

Մի լավ արտահայտություն կա՝ ճանապարհները բացում են խելահեղները, որոնցով նրանց հետեւից գնում են խելացիները: Այս արտահայտությունը հրաշալի ցույց է տալիս մեր խնդիրը` ամենամեծ խնդիրը, նկատի ունեմ՝ ղարաբաղյան ճակատում: Պարզվում է մենք խելացի ենք, ու խնդիրն այն է, որ բոլորս ենք խելացի: Խելացին են այն ստատուսագիրները, ովքեր ժամը մեկ ստատուս են գրում, այն պարագայում, երբ սահմանին ժամը մեկ բան են փոխում տղերքը` ուրիշ տղերքը: Խելացի են այն ֆեյսբուքցիները, ովքեր ուշ գիշերին «առաջ Աստված» են բացականչում եւ գնում քնելու` հայտարարելով, թե` հուսամ՝ վաղը Բաքու հասած կլինեն մեր տղերքը: Գուցե եւ հասնեն, վաղը, երբ մենք մեր տներում քնած կլինենք, եւ առավոտյան Բաքուն մեզ համար գրաված կլինեն, որ մենք հայտարարենք, թե Բաքուն գրավեցինՔ:

Խելացիությունը, երբ եզակի է, հրաշալի է, երբ համատարած է, պատիժ է: Խելացիությունն առանց խելահեղության փակ ճանապարհներ է, լճացում է, տեղում պտույտ է, ինչը միշտ սարսափելի է, եթե անգամ այդ տեղապտույտը կատարվում է աշխարհի ամենաբարձր լեռան գլխին` ամենաբարձր կետում:

Ավերե՞լ ենք Թարթառը /օրինակ/, բայց, տղե'րք, Թարթառը, թեկուզ` ադրբեջանական, բայց խաղաղ բնակավայր է: Չէ, ես համաձայն եմ, որ Ադրբեջանում խաղաղ բնակավայրեր չեն լինում, բայց դա միայն մենք գիտենք: Օրինակ` շվեդները կամ ֆինները չգիտեն: Նրանց համար Թարթառը խաղաղ բնակավայր է, այսինքն` երբ դուք ասում եք, թե Թարթառը ջնջել ենք, ավերել ենք, ձեր շվեդ եւ ֆինն եւ ոչ միայն շվեդ ու ֆինն ընկերները կարդում են ձեր գրածներն ու ասում` այ քեզ բան, հայերը ադրբեջանական խաղաղ բնակավայրեր են ավերում, ուրեմն Ադրբեջանը ճիշտ է բողոքում:

Ես, իհարկե, հասկանում եմ, որ ֆեյսբուքներում հաճախ ճիշտն եք ասում, այն ճիշտը, որը մեր երկու ՊՆ-ները հաճախ չեն կարող ասել եւ չպետք է ասեն եւ երբեք էլ չեն ասելու: Ես հասկանում եմ նաեւ, որ դուք այն օղակն եք, որը պետք է հասարակությանն ասի այն, ինչը ՊՆ-ները չեն կարող ասել: Ես հասկանում եմ նաեւ սրա նպատակը, որ ժողովուրդն իմանա եւ քաջալերվի, ոգեւորվի, թեւ ու թիկունք ստանա: Բայց դուք իրո՞ք կարծում եք, որ այսօրվա մեր հասարակությունը, որը հերթ էր կանգնած՝ առաջին գիծ գնալու համար, լրացուցիչ ոգեւորության կարիք ունի: Դուք իրո՞ք կարծում եք, որ մեր հասարակությունն առաջին գիծ է նետվում միայն, երբ առաջ ենք գնում: Ես, օրինակ, վստահ եմ, որ մեր ժողովուրդն առաջին գիծ է մեկնում ոգեւորված եւ հաղթելու է մեկնում, ոչ թե միայն այն ժամանակ, երբ առաջ ենք գնում, այլ նաեւ` երբ նահանջ է լինում:

Հովիկ Աֆյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica