close
Եղանակը Երևանում
16 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Փտր 2019
USD1487.51
GBP1624.60
EUR1550.11
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավտոբուսի պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Հասարակություն

26 Ապրիլի 2016, 02:06
 Ավտոբուսի պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ավարտվել է Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթունից տուժած 14 և 15 տարեկան պատանիների վիրահատությունը։ Նրանք ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղեցությամբ տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկները քայեր են ձեռնարկում նրանց առողջական վիճակի կայունացման ուղղությամբ։ Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ բոլոր վեց տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Տուժածներից հղի կնոջը և պտին նույնպես վտանգ չի սպառնում։ Հղի կինը գտնվում է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հսկողության ներքո։ Նշենք նաև, որ ևս մեկ տուժած ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցային բուժօգնությունից և դուրս է գրվել։ Բոլոր տուժածներն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով։ Արմեն Մուրադյանը շարունակում է մասնագետների հետ քննարկել տուժածների բուժօգնության մանրամասները։

Սպասվում են տեղումներ. ԱԻՆ
15 Փետրվարի 2019, 17:58 Սպասվում են տեղումներ. ԱԻՆ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica