close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+6°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուշադիր նայեք այս կնոջ դեմքին

Թեմա

25 Ապրիլի 2016, 12:51
 Ուշադիր նայեք այս կնոջ դեմքին

Զգացի՞ք, որ այս անգամ Օբամայի ասածին առանձնապես ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Մինչդեռ այս անգամն ուրիշ էր: Ոչ թե ասածը, այլ հնարավորությունը` այն վերջինն էր. հաջորդ տարի ապրիլի 24-ին Օբաման այլևս ԱՄՆ նախագահ չի լինելու: Այնպես որ` կա'մ այս տարի ասում էր բառը, կա'մ չէր ասում: Չասաց, բայց դա կարեւորը չէ, կարեւորն այն է, որ մեզ համար, ըստ էության, միեւնույն էր դարձել՝ կասի՞, թե՞ ոչ: Այս տարի փոխվել էինք, դեպի լավը չէ, ոչ էլ` դեպի վատը, ուղղակի փոխվել էինք: Ինչպեսև ամեն տարվա ապրիլի 24-ի եղանակը` էլ անձրեւ չէր գալիս, ոչ էլ ցուրտ էր: Ու, թերեւս, ցեղասպանություն ապրած ժողովրդի համար ամենակարեւորը հենց փոխվելն է, նույնը չմնալը: Մենք էլ նույնը չենք, առաջ մենք միայն Արարատ ունեինք, այսօր նաեւ «Ավրորա» ունենք: Երկուսի մեջ էլ Աստվածաշունչ կա` գիրքը չէ, հենց շունչը: Ու ես, անկեղծ, չգիտեմ, երեկ Արարատի՞ օրն էր, թե՞ «Ավրորա»-ի: Գուցե՝ Արարատից՝ «Ավրորա»-ի: «Ավրորա»-ն մեր փաստաթուղթն է, որ չենք ցեղասպանվել, Ցեղասպանությունը եղել է, բայց մենք չենք ցեղասպանվել, մեզ հետ է եղել, բայց մենք հաղթել ենք: Մենք էլ 101 տարի առաջ գետից այն կողմ մազապուրծ լինող ժողովուրդը չենք, ոչ էլ մեկ տարի առաջ օվկիանոսից այն կողմ` Օբամայի խոսքին շնչակտուր սպասողները, մենք «Ավրորա» ունենք, որն, ի տարբերություն, Խաղաղության Նոբելյան մրցանակի, քաղաքականություն չէ, մաքուր մարդասիրություն է, մարդասիրությունը ցեղասպանության հականիշն է, դրա նկատմամբ հաղթանակը: Ամենեւին էլ ոչ բարոյական, շատ էլ ֆիզիկական, փաստաթղթային, թանձր:

Ու ես անձամբ, ամեն տարի անհամբեր սպասելու եմ ապրիլի 24-ին, ոչ թե որպեսզի լսեմ, թե ի՞նչ է ասում ԱՄՆ նախագահը, այլ` տեսնեմ, թե ո՞վ է դառնում «Ավրորա»-ի մրցանակակիր: Այդ մարդու դեմքն ինձ համար ավելի կարեւոր է, քան այն մարդկանց դեմքերը, ովքեր նստած են մրցանակաբաշխության դահլիճում` անկախ նրանից, թե ովքեր են, ինչ են այդ պահին մտածում, հասկանո՞ւմ են, արդյոք, հնչող երաժշտությունը, բեմի գույները, միջոցառման ճաշակը, հնչած բառերը: Այս ամենն ինձ համար ԱՄՆ նախագահի խոսքերի պես են` անկարեւոր: Թքած, թե դահլիճում հավաքվածներից ոմանց /ոչ մեծամասնության/ կարծիքով` տաշի-տմբլներն ավելի զիլ են, էս յանըմ ինչ ա որ, թքած, որ շատերի համար առաջին «Ավրորա»-ն ուշագրավ էր Քլունիի մասնակցությամբ, որ շատերը եկել էին, որ նրա հետ նկարվեն: Ինձ միայն մի բան է հետաքրքրում` հաղթողի դեմքը, այդ մեկ դեմքը: Դուք գիտե՞ք, թե ով է Մարգարիտ Բարանկիցեն, դուք նայե՞լ եք նրա դեմքին, ես երկար նայել չկարողացա, չհամարձակվեցի, ամաչեցի, որ ես էլ, նա էլ մի աշխարհում ենք ապրում, որտեղ ես Աստվածաշունչ կարդացողն եմ, նա՝ Աստվածաշունչը, որտեղ մենք եկեղեցիներ ենք կառուցում, նա երեխա է փրկում` 30 հազար երեխա: Դուք երբեւէ տեսե՞լ եք միաժամանակ 30 հազար երեխա, իսկ գիտե՞ք, որ եթե անգամ աշխարհում 30 հազար երեխա մնա, աշխարհը կմնա, իսկ չի մնա, եթե աշխարհում միայն 30 հազար եկեղեցի մնա:

Աշխարհը մարդն է: Չկա մարդ, չկա աշխարհ: Աստվածաշունչը ոչ թե Աստծո պատկերներով եկեղեցիներն են կամ Նրա անունից խոսող քահանաները, այլ Մարգարիտ Բարանկիցեի դեմքը՝ մարդու դեմքը… Ուշադիր նայեք այդ կնոջ դեմքին, եթե կարող եք, ես չկարողացա, թեև եկեղեցի մտնել կարողանում եմ:

Ուրեմն այդ մարդու դեմքն ավելի ուժեղ մի բան է, երբ բոլորս էլ կարողանանք ուղիղ նայել նրան, աշխարհը կփոխվի դեպի լավը, հաստատ` դեպի լավը:

Հովիկ Աֆյան

 

Հարցեր` Բագրատ Եսայանին
19 Նոյեմբերի 2018, 12:01 Հարցեր` Բագրատ Եսայանին
Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica