close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթուր Աղաբեկյանը նվիրատվություններից նոր տվյալներ է ներկայացնում

Բլոգեր

16 Ապրիլի 2016, 19:45
 Արթուր Աղաբեկյանը նվիրատվություններից նոր տվյալներ է ներկայացնում

ԼՂՀ վարչապետ Արթուր Աղաբեկյանը Facebook-ի իր էջում գրում է.

«Հարգելի Արմինե,
Հետքում կարդացի «Ռուսաստանաբնակ հայի պատասխանը ԼՂՀ փոխվարչապետին» հոդվածը: Անկեղծ ափսոսում եմ, որ չեմ պատասխանել ձեր հարցին, մտածելով դա կանեմ ավելի ուշ: Հիմա փորձեմ մասամբ ուղղել սխալս: Ես իմ էջում այսօր տեղադրել եմ ԼՂՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված նյութական աջակցության հաշվետվությունը, որը դեռ ամբողջական չէ: Մասնավորապես, ներառված չեն այն օժանդակությունները, որոնք մեր հայրենակիցները ուղիղ ուղել են ԼՂՀ Պաշտպանության բանակին կամ առանձին համայնքների: Հրապարակված օգնությունը տեսակավորել և ըստ հասցեատերերի ուղարկել է պարենային մասով՝ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը, իսկ ոչ պարենային այլ օգնությունների ընդունումը և բաշխումը իրականցրել է Ներդրումային հիմնադրամը:
Հիմնական օգնությունը ուղվել է Պաշտպանության բանակին, ինչպես նաև տեղահանված բնակչությանը, որոնք ժամանակավոր տեղավորվել էին Ստեփանակերտի հյուրանոցներում և ռմբահարումից ապահով այլ համայնքներում: Պարենային աջակցություն է ցուցաբերվել նաև այն սպաների ընտանիքներին, որոնք գտնվում են անմիջապես մարտի դաշտում, իսկ իրենց ընտանիքները զինվորական բանավաններում: Այս պահին ծրագրային օժանդակություն է ցուցաբերվում մոբիլիզացիոն ռեսուրսների մեջ ընդգրկված մինչև 7000 զինապարտների ընտանիքների, որոնց ընտանիքի հայրերն ու որդիները այս պահին մարտական խնդիր են կատարում: 
Ավելի մանրամասն տեղեկություններ օպերատիվ շտաբը կհրապարակի ծրագրային խնդիրները ավարտելուց հետո: 
Հարցրել էիք Ռուսաստանի Դաշնությունից նյութական օժանդակություն եղել է, թե ոչ: Այն կարող եք գտնել ԼՂՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված նյութական աջակցության հաշվետվության ցանկում: http://gov.nkr.am/…/official-news/item/2016/04/15/texek2016/

Դրան կավելացնեմ հետևյալը՝ 
1. Մոսկվայաբնակ Կարեն Խաչատրյանը և իր ընկերները նվիրել են 10 հատ ՈՒԱԶ և 2 նիվա մակնիշի ավտոմեքենաներ: ՈւԱԶ-ները հանձնվել են ԼՂՀ պաշտպանական բանակին, իսկ նիվաներից մեկը՝ 3 տանկ խոցող շարքային զինծառայող Մարատ Պետրոսյանին, մյուսը՝ ուղղաթիռ խոցող շարքային զինծառայող Գևորգ Մանուկյանին:
2. Մոսկվայաբնակ Արթուր Վարժապետյանը, որը յուրաքանչյուր տարի ավտոմեքենաներ է նվիրաբերում ԼՂՀ կառավարությանը, այս օրերին ևս Արցախ է ուղարկել 4 ՈՒԱԶ և 6 Նիվա մակնիշի ավտոմեքենաներ, որոնք հանձնվել են ԼՂՀ Պաշտպանական բանակին:
3. Յարոսլավի հայկական համայնքի կողմից համայնքի ղեկավար Վահագն Խաչատրյանի ներկայացուցիչը ԼՂՀ կառավարությանն է հանձնել 2 սանիտարական ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա, որոնցից մեկը հանձնվել է Պաշտպանական բանակին, իսկ մյուսը Մարտակերտի վարչական շրջանին:
4. ՌԴ Իրկուտսկ քաղաքում բնակվող Արթուր Գասպարյանի և Իրկուտսկի մարզի Նիժնեուդինսկ քաղաքի 35 հայ ընտանիքների միջոցներով Պաշտպանության բանակին է հանձնվել «ՈւԱԶ» մակնիշի երկու շտապօգնության մեքենաներ:
Նմանատիպ այլ օգնություններ լինելու դեպքում, անպայման կտեղեկացնեմ մեր հայրենակիցներին:
Կան այլ օգնություններ ևս, որոնք ուղղված են ԼՂՀ ՊԲ-ին, բայց իրավասու չեմ հրապարկելու դրանք:

Սիրելի Արմինե,
ուշադիր կարդում էի նամակը ու մտածում՝ արդյոք իմ ցավը չիմացողը կարող է ինձ պատասխանել. հավատա´, ոչ»:

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica