close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պապերի սպանությունը ներվում է, երեխաներինը՝ երբեք

Թեմա

12 Ապրիլի 2016, 15:38
 Պապերի սպանությունը ներվում է, երեխաներինը՝ երբեք

ԼՂՀ ՊԲ-ից երեկ հայտնեցին, որ հայկական կողմին վերադարձված մեր 18 տղաների դիերը խոշտանգված են` բոլորը: Ադրբեջանի ՊՆ-ն, ստանալով իր 13-ի դիերը, չի նշել խոշտանգումների մասին, անգամ` մեկ դիակի պահով: Մենք նրանց դիերը չենք խոշտանգել, ոչ մեկինը:

Այս օրերին Բաքվի հայկական եկեղեցու բակից ոչ մի ադրբեջանցի լրագրող ռեպորտաժ չարեց: Չկա այդ եկեղեցին, եղել է, բայց էլ չկա:

Այս օրերին լրագրող Թաթուլ Հակոբյանը ռեպորտաժ պատրաստեց Աղդամի ադրբեջանական մզկիթի մինարեթից: Եղել է այդ մզկիթը եւ հիմա էլ կա:

Փոխարենը Ջուղայի խաչքարերը չկան, եւ Սողոմոն Քոչարյանը չկա, որին ցմահ ազատազրկել էին իրանահպատակ ադրբեջանցու սպանելու համար, եւ ով բոլորովին վերջերս մահացավ: Ազատազրկել էին, քանի որ Հայաստանում ադրբեջանցի սպանելն էլ է հանցագործություն: Բայց Ռամիլ Սաֆարով կա, ով կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին, եւ որին ցմահ էլ չեն ազատազրկել, ազատություն են տվել, քանի որ Ադրբեջանում հայ սպանելը հանցագործություն չէ:

Ադրբեջանն ագրեսոր է, բայց ոչ ոք այդ մասին ոչինչ չի հայտարարում:

Մենք ագրեսոր չենք, բայց մեր ագրեսոր չլինելու մասին ոչ ոք չի հայտարարում:

Ու մենք իրար նման ենք դառնում, աշխարհում իրար նման ենք ընկալվում, տարբերություն չկա՝ հա՞յ է, թե՞ ադրբեջանցի: Ագրեսո՞ր է, թե՞ զոհ: Բայց եթե չկա այս տարբերությունը, ուրեմն ինչո՞ւ նրանց դիերից ոչ մեկը… Աղդամի մզկիթն ու մինարեթը… Հայաստանում ադրբեջանցի սպանելը…

Ես գիտեմ ու բոլորս էլ գիտենք, թե` ինչու, բայց արժե՞ եւ դեռ որքան արժե՞, էլ ի՞նչ պետք է լինի, որ ասենք՝ հերիք է, մեր դպրոց գնացող երեխաների՞ն պետք է սպանեն, թե՞ մեր տարեց ծնողների ականջները կտրեն…

Սա պատերազմ չէ, սա պատերազմ է թուրքի դեմ, դրանք տարբեր բաներ են: Օրինակ` գերմանացիներն ու ֆրանսիացիները պատերազմել են, ֆրանսիացիները անգլիացիների հետ էլ են պատերազմել` մի ամբողջ հարյուր տարի, բայց հիմա հաշտ, համերաշխ ապրում են: Մենք թուրք-ադրբեջանցու հետ նույնն անել չենք կարող, որովհետեւ նրանք մեր պապերին չեն սպանել, նրանք մեր երեխաներին են սպանում: Պապերի սպանությունը ներվում է, երեխաներինը՝ երբեք: Երեխաներն ավելի սիրելի չեն, պարզապես երեխաները հիմա են, հենց մեզ հետ են, մեզնից «հետո»-ն են: Նրանց սպանությունը մեր աչքի առջեւ է կատարվել, ոչ թե մեզ պատմել են, նրանց սպանությունը մարդասպանություն չէ, ցեղասպանություն է: Իսկ ցեղասպանությունը կա'մ իսպառ վերացնում է, կա'մ հավերժ թշնամացնում: Ցեղասպանողն էլ երկու տեսակի է լինում՝ գերմանացու տեսակը եւ թուրքի տեսակը: Գերմանացու տեսակին կարելի է դատել` ազդվում է, զղջում է, զիջում է, փոխհատուցում է, թուրքին հնարավոր չէ դատել…. Թեև պետք է նշել, որ ցեղասպանվածի էլ երկու տեսակ կա՝ հրեա տեսակը եւ հայ տեսակը: Հրեան կարողանում է ազդել, զղջացնել, զիջում կորզել, փոխհատուցում ստանալ, հայը չի կարողանում:

Ու ռուսը մեղավոր չէ…

Հովիկ Աֆյան

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica