close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2019
USD1485.42
GBP1628.13
EUR1553.38
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է անհայտ կորածների ճակատագրերի և զոհվածների աճյունների փոխանակման հարցը

Հասարակություն

4 Ապրիլի 2016, 21:02
 Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ  պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է  անհայտ կորածների ճակատագրերի  և զոհվածների աճյունների փոխանակման  հարցը

Ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին մանրամասներ ներկայացրեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվեց նաև, որ հայկական կողմի մոտ առկա են ադրբեջանական զինուժի կողմից կատարված գործողությունների մի շարք փաստեր, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ռազմական հանցագործություններ են:

Կարոլին Դույեզին իր հերթին նշեց, որ ԿԽՄԿ պատվիրակությունը պատրաստ է օժանդակել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մոտ տեղակայված բնակավայրերի բնակչությանը, ինչպես նաև համապատասխան կերպով արձագանքել ու պատվիրակության իրավասության շրջանակներում միջոցներ ձեռնարկել` անհայտ կորած անձանց ճակատագրերի բացահայտման և զոհվածների աճյունների փոխանակման աշխատանքների իրականացման ուղղությամբ:


Լիացած Ռոստոմի Յիշատակով
18 Հունվարի 2019, 18:05 Լիացած Ռոստոմի Յիշատակով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica