close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+16°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զինվորի մայրը

Թեմա

4 Ապրիլի 2016, 00:25
 Զինվորի մայրը

Զինվորի մայրը հասարակական կազմակերպություն չէ, զինվորի մայրը այն ծերացող ձեռքերն են, որոնք ամեն անգամ, երբ ասում են` «Պատերազմ է», հպվում են հաստափոր ծառին եւ այդ հպումից ծառը դողում է, եթե անգամ ամենահաստափորն է: Հպվում են, որ ուժ ստանան, որ դիմանան, որ կարողանան սպասել այնտեղից, որտեղից քչերն են վերադառնում, որ հավատան, որ այդ քչերից մեկն էլ իր ամենամեծն է լինելու, ամենամեծ սերը` զինվոր որդին:

Զինվորի մայրը միայն մի բան լավ գիտի, որ ինքն ու պատերազմը իրար չեն սիրում, ատում են, այն օրից, երբ ինքը մայր դարձավ, որդի ունեցավ: Այդ օրից ինքն ու պատերազմը հականիշներ են, թշնամիներ են, պատերազմը չի պարտվում, բայց ինքն ավելի զորեղ է, դրա համար էլ իր եւ պատերազմի հակամարտությունը հավերժ է` քանի պատերազմ կա, իսկ պատերազմ միշտ է լինելու, քանի մայր կա, իսկ մայր միշտ է լինելու, քանի մայր եւ պատերազմ կա, մայր-պատերազմ հակամարտություն է լինելու, առանց կողմերից որեւէ մեկի պարտության, քանի որ պատերազմը չի պարտվում, բայց մայրն ավելի զորեղ է: Ամեն ինչ չէ, որ հասկանում է, բայց զորեղ է: Նա չի հասկանում, թե ինչո՞ւ հենց իր որդին պետք է պատերազմի, ինչո՞ւ հենց իր որդին պետք է ապահովի Հայաստանի անվտանգությունը, ինչո՞ւ հենց իր տղան պետք է մարդ սպանի, եթե անգամ այդ մարդը թշնամին է, ում երբ չես սպանում, քեզ է սպանում: Մայրը չի հասկանում, թե այդ ե՞րբ, իր ո՞ր բացթողումից հետո իր տղան կրակել սովորեց, գիշերը թշնամու դիմաց կանգնելուց չվախենալ սովորեց, եթե պետք է, սպանել սովորեց, ցավից չգոռալ սովորեց, հարձակվող թշնամուն սպանելուց հաճույք ստանալ եւ ուրախանալ սովորեց:

Մայրը չգիտի, որ սպանելուց իր տղան իրեն է հիշում, եթե չհիշի, չի չսպանի, եթե չսպանի, իրեն կսպանեն: Մայրը միայն մեկ բան գիտի, որ իր տղան տուն պիտի գա, որ շարունակի ջութակ նվագել, որը խնամքով պահել է` մինչեւ որդին տուն գա: Եւ կգա, եւ կնվագի, բայց ոչ հիմա: Մայրը սա էլ գիտի, այդ պատճառով էլ հենվել-մնացել է մեր խաղաղ քաղաքի հաստափոր ծառին, քանի որ իմացել է` սահմանին հանգիստ չէ:

Հովիկ Աֆյան

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica