close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+3°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստները գերազանցում են պաշտոնական թիվը. մանրամասներ

Հասարակություն

3 Ապրիլի 2016, 09:47
 Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստները գերազանցում են պաշտոնական թիվը. մանրամասներ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր 12 սպանվածների մասին, սակայն մինչ այժմ Ադրբեջանի զինուժի` հայտնի դարձած կորուստներն արդեն 14-ն են:

Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի` Սերվան Միհրալիևի (Sərvan Mehralıyev) մասին, գրում է Razm.info-ն: Հայտնի դարձավ ևս մեկ սպանված զինծառայողի` Օրխան Ալիևի (Orxan Əliyev) մասին. Ղազախի շրջան, Ասթանբեյլի գյուղ, եւս մեկ սպանված զինծառայող` Վելիջանլը Նիյազ Գահրաման օղլու (Vəlicanlı Niyaz Qəhraman oğlu), ֆիզուլիի շրջանում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Էլիև Էլնուր Ադիլ օղլու (Eliyev Elnur Adil oglu): Նշվում է, որ այսօր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խոցել էին Ադրբեջանի ԶՈւ 2 ուղղաթիռ. դրանցից Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է մեկի մասին տեղեկությունը, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել նաև ադրբեջանական խոցված ուղղաթիռների սպանված օդաչուների` մայորներ Ուրֆան Վալիզադեի (Urfan Vəlizadə) և Թաբրիզ Մուսթաֆազադեի (Təbriz Mustafazadə), ավագ լեյտենենանտ Բաքիր Իսմայիլովի (Bəkir İsmayılov) մասին: Սա ակնհայտ է դարձնում, որ խոցված ուղղաթիռները մեկից ավելի են եղել, քանի որ ուղղաթիռների անձնակազմը 2 հոգի է լինում, բացի այդ էլ նույն ուղղաթիռում մայորի կոչումով երկու սպա դժվար թե լինեին:

Ավելի ուշ հայտնի է դարձել ևս 4 սպանված զինծառայողների` Իլքին Մեմեդովի (İlkin Məmmədov), Սամիր Գաչաևի (Samir Qaçayev), Ռուհին Գահրամանով (Ruhin Qəhrəmanov), Ռավան Նուրաևի (Rəvan Nurayev),   ինքնությունները:

Ստացվում է, որ ներկայում հայտնի է ադրբեջանցի 7 զոհված զինծառայողի անուն: Սակայն ՊԲ հրապարակած նկարների առաջին խմբաքանակում երևում է 3 ադրբեջանցի սպանված զինծառայողի դի: Իսկ լուսանկարների երկրորդ խմբաքանակում երևում է ադրբեջանցի զինծառայողների 9 դիակ, որոնք այդպես էլ մնացել են չեզոք գոտում: Եվս 2 ադրբեջանցի զինծառայող երևում է ՊԲ տեսանյութում` Ադրբեջանի ԶՈւ խոցված ուղղաթիռներից մեկի մոտ:Այսպիսով Ադրբեջանի ՊՆ հայտարարած թիվը` 12, արդեն այս պահին հերքված է: 

Մանրամասները` այստեղ:

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica