close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+14°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ազնիվ չեք

Թեմա

1 Ապրիլի 2016, 19:02
 Ազնիվ չեք

Եկավ վերջապես այն պատմական պահը, երբ լրագրողները էթիկայի կանոնները չեն խախտել. այդ կանոնները խախտված են, բայց լրագրողները չեն խախտել: Լրագրողը իրավունք ունի հրապարակել իրեն հասանելի ինֆորմացիան, եթե իր հետ անձամբ այդ ինֆորմացիան չհրապարակելու մասին պայմանավորվածություն չկա, եւ միեւնույն ժամանակ լրագրողն իրավունք ունի չհրապարակել իրեն հասանելի ինֆորմացիան, եթե դա իր կարծիքով կարեւոր չէ, կամ ուշագրավ չէ:

ԱԺ-ում օրերս տեղի ունեցած «4+4+4» ձեւաչափով Ընտրական օրենսգրքի նախագծի փակ քննարկման ձայնագրությունը որոշ կայքեր հրապարակել են:

Այսինքն, նրանք իրենց հասանելի ինֆորմացիան որոշել են հրապակել, քանի որ այդ կայքերի հետ ոչ մեկ չի պայմանավորվել, որ ինֆորմացիան փակ է, եւ քանի որ այդ կայքերի խմբագիրների կարծիքով այդ ինֆորմացիան հետաքրքրական եւ ուշագրավ է: Այս գործում լրագրողները որեւէ բան չեն խախտել: Կարո՞ղ էին նրանք չհրապարակել ինֆորմացիան` մանավանդ իմանալով, որ քննարկումը փակ է եղել, հետեւաբար քննարկվածն էլ պետք է փակ մնա, իհարկե, կարող էին, բայց նրանց հետ անձամբ որեւէ մեկը ինֆորմացիան փակ պահելու պայմանավորվածություն ձեռք չի բերել, հետեւաբար նրանք պայմանավորվածություն չեն խախտել: Այդ պայմանավորվածությունը խախտել են նրանք, ովքեր փակ քննարկման ձայնագրությունը տրամադրել են լրագրողներին: Բանն այն է, որ քննարկումը ձայնագրողը եղել է քննարկման սենյակում, եւ քանի որ եղել է, ապա համաձայնել է, որ քննարկումը պետք է փակ լինի, եւ քննարկվածը պետք է փակ մնա: Եւ որովհետեւ նա կամ նրանք, այսքանից հետո ձայնագրել եւ լրագրողներին են տրամադրել փակ ինֆորմացիան, նշանակում է, որ խաբել են քննարկման մյուս բոլոր մասնակիցներին եւ ամենակարեւորը` չեն հարգում  իրենց իսկ տված համաձայնությունը կամ պայմանավորվածությունը:

Սա, մեղմ ասած, ոչ կոռեկտ վարքի դրսեւորում է, իսկ իրականում ամենասովորական խաբեություն, ավելին` խարդախություն: Հասկանալի է, որ ինֆորմացիան բացելով` այն ձայնագրողներն ընդամենն ապացուցում են, որ իրենց քննարկումը չի հետաքրքրում, իրենց հետաքրքրում է այդ քննարկման ժամանակ իրենց ասածի եւ իրենց ասածին դեմ ասվածի հրապարակայնացումը, որպեսզի բոլորն իմանան, թե որքան մաքուր են իրենք, եւ որքան կեղտոտ են իրենց այլախոհները: Եւ գուցե սովորական մարդը, երբ լսի այս ձայնագրությունը հենց այդ տպավորությունն էլ ստանա: Բայց փաստն այն է, որ այս քայլով փակ քննարկումը ձայնագրողները ցույց են տալիս ճիշտ հակառակը, թե որքան անազնիվ են իրենք: Ինչ խոսք՝ անազնիվ են, եթե անգամ քննարկման ժամանակ եւ քննարկվող թեմայով ճիշտը, մաքուրը, անբասիրը իրենք են:

Հովիկ Աֆյան

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica