close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մամուլը չպետք է ծիծաղելի լինի

Թեմա

31 Մարտի 2016, 14:22
 Մամուլը չպետք է ծիծաղելի լինի

Մամուլի հրապարակումներն օր օրի ծիծաղելի են դառնում: Լուրջ բաների մասին են խոսում, լուրջ բառեր են օգտագործում, լուրջ նախադասություններ են գրում, բայց լուրջ չեն: Օրինակ` երբ իքս նորանշանակ մարզպետը, անկախ նրանից, թե նա ով է, որ կուսակցությունից է, արդյո՞ք կուսակցական է, կարեւորը՝ նորանշանակ է, աշխատանքից ազատում է իր, ենթադրենք, օգնականներից մեկին, անգամ՝ երկուսին, իսկ մեկ այլ մարզպետ էլ` իր մամուլի քարտուղարին, անգամ` եթե մամուլի քարտուղարը ժուռնալիստիկայի ֆակուլտետում «Արտասահմանյան մամուլի պատմություն» առարկայից գերազանց է ստացել, դա լուրջ է. մարդիկ, ի վերջո, աշխատանքից ազատվում են: Բայց երբ դուք այս մասին գրում եք, թե` այսինչ մարզպետարանում կամ այսինչ նախարարությունում կադրային ջարդ է, դա արդեն ծիծաղելի է: Իսկ երբ հավելում եք, թե` նորանշանակ մարզպետը կամ էլ նախարարը խոստացել է, թե կադրային ջարդ չի լինելու, բայց, ահա, տեսնո՞ւմ եք, փաստորեն, եղավ, էլ ավելի ծիծաղելի եք դառնում: Սա կա'մ ապացուցում է, որ չգիտեք, թե ինչ է կադրային ջարդը, կա'մ էլ միտումնավոր եք ապատեղեկատվություն տարածում: Ինչեւէ, երկուսն էլ վատ է:

Կադրային ջարդը մեկ, երկու, երեք օգնականի կամ խորհրդականի կամ քարտուղարի աշխատանքից ազատումը չէ, կադրային ջարդը ամբողջ գերատեսչության, կառույցի, մարմնի աշխատողներին աշխատանքից ազատումն է կամ գոնե` նրանց մեծ մասի: Այսինքն` եթե դուք նշանակվում եք ձեր քարոզչամիջոցի գլխավոր խմբագիր, եթե, իհարկե, արդեն գլխավոր խմբագիր չեք, եւ երբ դուք աշխատանքից ազատում եք, ենթադրենք, ձեր քաղաքական բաժնի 5 լրագրողներից 2-ին, դա կադրային ջարդ չէ, եթե ազատում եք 4-ին, արդեն կադրային ջարդ է, բայց ոչ թե ձեր ողջ քարոզչամիջոցի համատեքստում, քանի որ այնտեղ, բացի քաղաքական բաժնից, դեռ մի քանի բաժիններ էլ կան՝ իրենց աշխատողներով, այլ դա կադրային ջարդ է կոնկրետ ձեր քարոզչամիջոցի քաղաքական բաժնում:

Բանն այն է, որ եթե անգամ նորանշանակներն իրենց օգնականներին կամ խորհրդականներին աշխատանքից չազատեին, մամուլի որոշ ներկայացուցիչներ այլ անգամ էլ գրելու էին` բա տեսեք, նշանակվեց, խոստացավ, որ ոլորտը, մարմինը առողջացնելու է, բայց աշխատում է հին կադրերով: Եվ քանի որ դուք համոզված եք, որ հին կադրերն առողջ չէին, ապա պնդելու եք` ուրեմն խաբում է, քանի որ անառողջ հին կադրերով հնարավոր չէ առողջացնել: Եվ այս պարագայում ճիշտ կգրեիք, չէ՞, որ իսկապես հնարավոր չէ հներով նորը կառուցել, չէ՞ որ, եթե ձեզ էլ մի պաշտոնի նշանակեն, դուք էլ եք ցանկանալու, որ ձեզ օգնեն նրանք, ովքեր, ձեր կարծիքով, կարող են ձեզ օգնել, չէ՞ որ դա բնական է: Գրելու էիք, չէ՞: Իհարկե, գրելու էիք…

Մամուլը ծիծաղելի է դարձել, բայց մամուլը չպետք է ծիծաղելի լինի:

Հովիկ Աֆյան                                                                                                                  

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica