close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հին ենք մնացել

Թեմա

25 Մարտի 2016, 14:18
 Հին ենք մնացել

Կայքերից մեկը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում՝ պարզելու, թե Խորհրդային միությունում կրկին ապրելու ցանկություն կա՞: Հարցմանն այս պահին մասնակցել է 1000 հոգի, եւ նրանց 73 տոկոսը պատասխանել է՝ այո:

Անշուշտ, սա ցուցիչ չէ, խորհելու թեմա է, խորհելու խիստ ուշագրավ թեմա է, բայց ցուցիչ չէ: Նախ` եթե անգամ ԽՍՀՄ վերադառնալուն կողմ քվեարկի Հայաստանի ամբողջ բնակչությունը, ապա դա, միեւնույն է, տեղի չի ունենա, քանի որ ԽՍՀՄ վերադառնալու համար նախ պետք է ԽՍՀՄ-ը վերադարձնել: Բացի այդ` 1000 հոգու կարծիքը հիմք ընդունելը նշանակում է հիմք ընդունել ընդդիմության ցույցի մասնակիցների կարծիքը: Եվ վերջապես` պարզ չէ, թե այս 1000 հոգին ի՞նչ տարիքի են, որքա՞ն գումար են անհետ կորցրել Խորհրդային միության բանկերում. սա շատ կարեւոր է, քանի որ ԽՍՀՄ վերադառնալու ցանկությունը հետխորհրդային տարածքում ավելի շատ բարի հիշողությունների վրա է հենված, քան ապագայի տեսլականի: Այնպես որ` այս 1000 հոգու կարծիքով եզրակացություններ չանենք` հիշեցնելով նույն այդ 1000 հոգուն, որ երբ դեռեւս ԽՍՀՄ օրոք միության տարածքում հանրաքվե անցկացվեց, թե` ցանկանո՞ւմ եք, արդյոք, որ ԽՍՀՄ-ը պահպանվի, Հայաստանը չմասնակցեց այդ հանրաքվեին` դրանով իսկ ցույց տալով, որ մենք ոչ միայն չենք ցանկանում, որ ԽՍՀՄ-ը պահպանվի, այլև անգամ հրաժարվում ենք մտածել այդ հավանականության մասին: Ապա` գնացինք եւ ճնշող մեծամասնությամբ «այո» ասացինք անկախությանը: Այս` «այո» ասողների ճնշող մեծամասնությունը, սակայն, այդ պահին չէր հասկանում, թե ի՞նչ է անկախությունը, մանավանդ` դրա առաջին տարիներին, հատկապես` երբ անկախանում ես մեծ կայսրությունից` տասնյակ տարիներ շարունակ լինելով այդ կայսրության մասերից մեկը, ծայրամասերից մեկը:

Մինչդեռ անկախությունը, գոնե առաջին տարիներին, նշանակում է կատարյալ փլուզում: Ընդ որում՝ բառի բոլոր առումներով: Փլուզվում են փլուզվող կայսրության հերոսների եւ իդեալների արձանները, ինչպես տեղի ունեցավ Լենինի հետ: Փլուզվում է նաեւ համաժողովրդական գիտակցության մեջ այդ հերոսների եւ իդեալների` որպես այդպիսին ընկալումը: Փլուզվում են, հասկանալի է, քաղաքական համակարգն ու այդ համակարգի առանձնահատկությունները, եւ ամենակարեւորը՝ փլուզվում է տնտեսությունը: Անկախանալու ժամանակներն էլ, քանի որ տաք են, տնտեսության փլուզումից բխող սառնությունն այդ պահին մարդիկ չեն զգում, զգում են ավելի ուշ, երբ անկախանալու էֆեկտն անցած է լինում: Ու սկսվում է մեկ այլ համաժողովրդական շարժում՝ բողոքի շարժում, եւ սա սկսվում է, որովհետեւ երբ մարդիկ անկախությանը «այո» էին ասում, չէին հասկացել, որ անկախությունը ոչ թե ավելի լավ ապրել է, այլ ավելի լավ ապրելու հնարավորություն է, որից, ընդ որում, ոչ բոլորը կարող են օգտվել, քանի որ ոչ բոլորն են դիմանում մրցակցությանը: Անկախությունը հենց այդ՝ լավ ապրելու մրցակցությունն է, լավ գաղափարների մրցակցությունն է, լավ գործարանների եւ առաջարկների մրցակցությունն է, ինչը ոչ անկախ իրավիճակում հնարավոր չէ, քանի որ այդ իրավիճակում լավ գաղափարներ, լավ առաջարկներ, լավ գործարաններ չկան, կա լավ գործարան, առաջարկ եւ գաղափար: Միակը, բացառիկը, անայլընտրանքը:

Բայց դուք, հավանաբար, կասեք` մի՞թե Հայաստանում լավ գործարաններ կան, կամ արդյո՞ք Հայաստանում թույլ տալիս են, որ առաջարկներն ու գաղափարները մրցակցեն: Հավանաբար նաեւ ասեք, որ, օրինակ հետխորհրդային Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում թույլ են տալիս, բայց մեզ մոտ թույլ տալի՞ս են: Մեզ մոտ, այսինքն` ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Ռուսաստանում, որն, ի դեպ, ճանաչվել է ԽՍՀՄ իրավահաջորդ, հետեւաբար, դժվար է ասել, թե Մոսկվան ումից է անկախացել:

Այստեղ գաղտնիք կա, որը գաղտնիք է կոչվում, քանի որ այդ մասին քչերն են խոսում, խոսելիս էլ բարձր չեն խոսում: Բանն այն է, որ շատ կարեւոր է, թե ովքե՞ր են երկիրը տանում անկախության, իսկ ավելի կարեւոր է, թե ովքե՞ր են իշխանության գալիս նորանկախ երկրում: Եթե նրանք սովետական դպրոցում սովորած մարդիկ են, այսինքն` հոկտեմբերիկից պիոներ դարձածներ, ավելի ուշ` կոմսոմոլներ, կոմսոմոլի քարուղարներ, կոմունիստական խմբակների ղեկավարներ, ԿԳԲ-ի պաշտոնաթող սպաներ, այսինքն` մարդիկ, ովքեր ԽՍՀՄ տարիներին երբեք ԽՍՀՄ-ի դեմ ոչ մի բողոքի ակցիա չեն արել, իրենց կյանքում ոչ մի անգամ կոմունիստական գաղափարախոսությունը չեն մերժել, անհագուրդ հավատացել են, որ աշխարհում հաղթելու է սոցիալիզմը, այն աշխարհում, որտեղ Աստված չի լինելու, քանի որ բոլորը կոմունիստ են լինելու, ապա նորանկախ երկիրը կշարունակի ղեկավարվել նույն ոգով եւ նույն  տրամաբանությամբ, ինչպես ղեկավարվում էր այս մարդկանց երկիրը, երբ նրանք դեռ կոմունիստ էին: Իսկ եթե անկախությունից հետո իշխանության են գալիս մարդիկ, ովքեր ԽՍՀՄ տարիներին էլ մերժել են կոմունիզմը, ապա այդ երկիրը, չասենք` անկախ, ասենք՝ նորը դառնալու լուրջ հնարավորություններ ունի, որից հրաշալիորեն օգտվեցին լատվիացիները, լիտվացիները եւ էստոնացիները:

Ու խնդիրն ամենեւին էլ այն չէ, որ եվրոպական կողմնորոշումը լավ բան է, խնդիրն այն է, որ նորն է լավ բան: Անկախությունն էլ նորն է, ավելի ճիշտ` նորն է անկախությունը: Այն, միեւնույն ժամանակ, դժվար տանելի բան է, խիստ ծանր, անգամ` մեզ պես բազմափորձ ժողովրդի համար, քանի որ անկախությունն այն է, երբ դու ես որոշում, այդ թվում այն, թե արժե՞, արդյոք, վերադառնալ ԽՍՀՄ: Իսկ չանկախությունն այն է, երբ քո փոխարեն են որոշում, քանի որ դու որոշելու հնարավորություն չունես, հնարավորություն, առհասարակ, չունես, քանի դեռ նորը չի եկել, քանի դեռ նորերը չեն եկել:

Իսկ Հայաստանի այսօրվա բնակիչների քանի՞ տոկոսն է հին հայ, քանի՞ տոկոսը՝ նոր հայ…

Հովիկ Աֆյան

Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica