close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+10°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեղներդ խելոք նստեք, բան չմնաց

Թեմա

24 Մարտի 2016, 14:06
 Տեղներդ խելոք նստեք, բան չմնաց

Կառավարությունն այսօրվա նիստում մերժել է ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Մհեր Շահգելդյանի եւ Հովհաննես Մարգարյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ ՕԵԿ խմբակցությունը անվանափոխել «Հայկական վերածնունդ»: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, հիմնավորելով մերժումը եւ մեջբերելով ԱԺ-ի կանոնակարգ-օրենքը, որով արգելվում է նման բան անել, նշել է նաեւ, որ ընտրողը ընտրությունների ժամանակ իր ձայնը տալիս է տվյալ անվանումով կուսակցությանը, եւ կոռեկտ չէ ընթացքում փոխել խմբակցության անունը:

Թե կոնկրետ ՕԵԿ-ի պարագայում ընտրողն իր ձայնը ո՞ւմ է տվել եւ, ամենակարեւորը, ինչո՞ւ է տվել կարեւոր չէ: Կարեւորը հետեւյալն է` բացի ՕԵԿ-ից, գործող ԱԺ-ում կան էլի խմբակցություններ, որոնք մեծ հաճույքով կփոխեին իրենց անունը: Ավելի ճիշտ՝ կան մի շարք պատգամավորներ, ովքեր կցանկանային, որ իրենք իրենց խմբակցություններն ունենային: Օրինակ՝ ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանը շատ էլ կողմ կլիներ, եթե իրեն թույլ տրվեր ԱԺ-ում բացել «Ալյանս» խմբակցություն: Կամ` Նիկոլ Փաշինյանը դեմ չէր լինի, եթե «Քաղաքացիական պայմանագիր»-ն առանձին խմբակցություն ունենար: Էդմոն Մարուքյանն այս առումով եւս լուսավոր մտքեր կունենա` հաստատ: Լյուդմիլա Սարգսյանի համար էլ, ինչպես ինքն է հայտարարել ,ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը/խմբակցության ղեկավարը/ երբեք էլ հեղինակություն չի եղել, հետեւաբար` ՀԱԿ խմբակցությունն այս տիկնոջ համար երբեք էլ հեղինակություն չի եղել: Էլ չենք խոսում Վարդան Օսկանյանի մասին, ով, սակայն, կողմ կլիներ ԲՀԿ խմբակցության կազմից դուրս գալուն, բայց դեռ չի կողմնորոշվել, թե ի՞նչ անունով խմբակցություն կուզենար մտնել: 

Այնպես որ` եթե կառավարությունն այսօր ՕԵԿ-ին թույլ տար վերանվանվել «Հայկական վերածնունդ», ապա պատգամավորներից շատերը կդիմեին կառավարություն՝ «բա մեզ չի՞ կարելի» հարցով: Ոչինչ, որ, օրինակ, «Ալյանս»-ը կամ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայիս խորհրդարանում կլինեին մեկ հոգանոց խմբակցություններ. եթե մեկ հոգանոց կուսակցություններ կան, այդ թվում` «Հայկական վերածնունդ»-ի կազմում, ապա ի՞նչ խնդիր, թող մեկ հոգանոց խմբակցություններ էլ լինեն: Հոգ չէ, որ ընտրողները «Հայկական վերածնունդ» չեն ընտրել, «Քաղաքացիական պայմանագիր» չեն ընտրել, «Ալյանս» չեն ընտրել…

Մյուս կողմից` հասկանալի է, որ քաղաքական դաշտը փոփոխությունների է ենթարկվել, ինչը միանգամայն բնական եւ ողջունելի երեւույթ է: Այսինքն` նորմալ է, որ ԱԺ-ում հայտնված խմբակցությունում, մանավանդ, երբ այն տարբեր քաղաքական միավորների դաշինք է, ԱԺ-ում գործելու 4` երկարուձիգ տարիների ընթացքում կռվելու էլ են, նեղանալու էլ են իրարից, միմյանց դեմ էլ են ելնելու: Սա քաղաքականություն է, որտեղ հավերժ միայն շահն է: Բայց քաղաքականությունը՝ քաղաքականություն, պետությունը՝ պետություն: Սա նաեւ պետություն է, որն իր օրենքներն ունի, համաձայն որոնց` եթե պատգամավոր ես ընտրվել որեւէ կուսակցության կազմում, ապա բարի եղիր պատասխանատվություն կրել այդ կուսակցության անունը ընտրողների առջեւ, եթե անգամ այլեւս զզված ես այդ կուսակցությունից, կողքիդ նստածներից, եթե անգամ նրանք էլ արդեն քեզանից են զզված, եւ մթնոլորտն է խորհրդարանում մի տեսակ՝ զզված: Ձեզ ԱԺ պատգամավոր են ընտրել այդ անուններով, էլ չե՞ք դիմանում, ուրեմն վայր դրեք մանդատն ու հեռացեք՝ Տերմինատորի` «ես կվերադառնամ» բացականչությամբ: Հեռանալ չե՞ք ցանկանում, դե ուրեմն տեղներդ խելոք նստեք, բան չմնաց, ավելի ճիշտ՝ մեկ տարի բան մնաց: Մեկ տարուց ընտրողները ձեզ կասեն, թե ինչ կարծիք ունեն ձեր նոր անունների մասին:

Հովիկ Աֆյան

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
21 Նոյեմբերի 2018, 11:03 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica