close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անառակին հրեշտակ մի՛ ըսե, մեղք է

Թեմա

22 Մարտի 2016, 19:00
 Անառակին հրեշտակ մի՛ ըսե, մեղք է

Ֆրանսիայի նախագահ Օլանդը, իհարկե սխալվում է, երբ Բրյուսելում այսօր տեղի ունեցած եւ ողբերգական հետեւանքներ թողած պայթյուններից հետո հայտարարում է, թե հարվածի տակ է ամբողջ Եվրոպան: Նախ` Եվրոպան ոչ թե հարվածի տակ է, այլ գրոհվում է՝ բառիս միգրանտային եւ պայթյունային առումներով, ապա` եւ ոչ թե Եվրոպան է գրոհվում, այլ ամբողջ աշխարհը: Բանն այն է, որ եթե ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում պայթյուններ չեն գրանցվում, դա չի նշանակում, որ չեն կարող գրանցվել, պարզապես դրա ժամանակը չէ, դրա ժամանակը դեռ գալու է, կգա, եթե…

Հենց այս «եթե»-ն ամենակարեւորն է: «Իսլամական պետություն»-ն արդեն իսկ ստանձնել է բրյուսելյան պայթյունների կազմակերպման պատասխանատվությունը: ԻՊ-ն հայտարարել է՝ մենք ենք արել եւ լավ ենք արել ու էլի ենք անելու: Կնշանակի` մենք գիտենք, թե ով է կանգնած պայթյունների հետեւում. կանգնած է ոչ թե Ասադը, ոչ թե Պուտինը, ոչ թե Հյուսիսային Կորեան, այլ ԻՊ-ը, որն, ի դեպ, ոչ թե պարփակված է «Իսլամական պետության» տարածքում, այլ համատարած է, ամբողջ աշխարհում իր ոչ պաշտոնական դեսպաններն ունի, եւ վայ այն երկրներին, որտեղ ունի: Հենց սա է ԻՊ-ի ուժը՝ դրա տարածվածությունը: Եվ ուրեմն պետք է երկու բան անել` կտրել ԻՊ-աշխարհ կապը եւ աշխարհի երեսից վերացնել ԻՊ-ը: Մեկը մյուսից բարդ է, մեկը մյուսից անհնարին թվացող, մեկը մյուսից ոչ մարդասիրական, ոչ եվրոպական, ոչ քրիստոնեական: Բայց եթե այս երկուսը չի արվում, ապա Բրյուսելը վերջինը չի լինելու, եւ Եվրոպան վերջինը չի լինելու:

Վերջինը լինելու է ԻՊ-ը, բայց ոչ թե որպես հաջորդ ահաբեկչության թիրախ, այլ պարզապես աշխարհում վերջինը մնացած պետություն, արդեն՝ պետություն, միակ պետություն:

Բայց ինչպե՞ս անել: Հիմա, անշուշտ, կսկսեն դարձյալ խոսել այն մասին, որ պետք է միգրացիոն օրենսդրությունը խստացնել, տարբեր երկրներ կկիսեն Բելգիայի ժողովրդի ցավը, անգամ` ֆրանսիացիները, որոնց կարծիքով` բելգիացիները ֆրանսիացիներ են, կհայտարարեն, թե` բոլորս բելգիացի ենք, տարբեր երկրներում Բելգիայի դեսպանատների դիմաց ծաղիկներ կդնեն, մոմեր կվառեն, սոցցանցերում հատուկ էջեր կբացեն /արդեն բացել են/, որտեղ Բրյուսելում գտնվողները կտեղեկացնեն, թե ինչպես են, ասես միայն Բրյուսելում գտնվողներն են վտանգված, չէ՞ որ ամբողջ Եվրոպան է հարվածի տակ, եւ ոչ միայն` Եվրոպան:

Ինձ, օրինակ, ավելի հետաքրքիր է, թե Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ինչպես են մարդիկ, քան Բրյուսելում ապրողների որպիսությունը, որովհետեւ ես գիտեմ, որ այնտեղ, որտեղ պայթյուններ են եղել, մարդիկ չեն կարող լավ լինել, մինչդեռ այնտեղ, որտեղ կարող են պայթյուններ լինել, հետաքրքրական է, թե մարդիկ ինչպե՞ս են: Գուցե անտարբե՞ր են, անզգո՞ւյշ են, անուշադի՞ր են, ամեն ինչին եւ ամեն մեկին հանդուրժո՞ղ են եւ գուցե հենց այս պատճառով էլ վտանգվա՞ծ են: Չէ՞ որ ինչպես ամեն բան, այնպես էլ հանցագործությունը կարող է լինել, բայցեւ կարող է չլինել: Կարող է լինել, երբ դրան պատրաստ չես եւ ուշադիր չես, եւ կարող է չլինել, եթե դրան պատրաստ ես եւ ուշադիր ես: Ահա այդ «եթե»-ն: Այս պատմության ամենակարեւոր բառը, բառը չէ՝ երեւույթը:

Վստահ եղեք, որ կանցնի մի քանի օր, եւ բոլորը կմոռանան, թե ինչ է եղել Բրյուսելում, իսկ կմոռանան, որովհետեւ նրանց իշխանությունները դարձյալ կասեն, որ չի կարելի չհանդուրժել, որ իրականում մարդիկ, անկախ նրանից, թե ինչամոլ են, անկախ նրանից, որ ոչ թե հավատացյալ են, այլ հավատամոլ, անառակ չեն, հրեշտակ են, իսկ ԻՊ-ն մեկ այլ երկրի, մեկ այլ քաղաքում կբացատրի, թե ինչ է լինում, երբ բոլորին հանդուրժում ես: Այսինքն` ապրում ես մի շենքում, որտեղ, քեզանից բացի, ապրում են երկու մարդասպան, երեք մանկապիղծ, չորս գող, վեց սրիկա եւ տասնութ թմրամոլ, եւ ամեն օր նրանց տեսնելիս նույն բառերով, նույն ջերմությամբ, նույն ժպիտով բարեւում ես:

Պետք է բոլորը չհանդուրժեն պայթյունը եւ պայթեցնողներին, ովքեր թեկուզ ոչինչ չեն պայթեցրել, բայց մտածում են այդ մասին: Գիտեմ, որ բոլորը միասին ոչինչ անել չեն կարող, քանի որ ամեն մեկն իր շահն ունի, բայց գիտեմ, որ եթե ինչ-որ բան բոլորը միասին չանեն, ապա աշխարհի մայրաքաղաքը կդառնա Ռաքքան:

Եթե չարվի, եթե բոլորը չանեն, եթե…

Հովիկ Աֆյան

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica