close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+3°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ներառական կրթության հարցում պետք է զգույշ լինել ու չշտապել. Լևոն Մկրտչյան

Հասարակություն

11 Մարտի 2016, 15:44
 Ներառական կրթության հարցում պետք է զգույշ լինել ու չշտապել. Լևոն Մկրտչյան

Հանրակրթության մեջ շատ մեծ խնդիրներ ունենք, և այդ խնդիրների ամբողջությունը ենթադրում է, որ չենք կարող որևէ բարդություն չունենալ ներառական կրթության մեջ. այսօր լրագրողներին ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` պատասխանելով yerkir.am-ի հարցին, թե մինչև 2025-ը, երբ համընդհանուր ներառման պետք է անցնենք, կունենա՞նք ցանկալի արդյունք, քանի որ մի քանի տասնյակ դպրոցներում, որտեղ իրականացվում է ներառական կրթություն, այն ձևական բնույթ է կրում` շենքային պայմանները, դասագրքերը, ծրագրերը հարմարեցված չեն:

Ըստ նախարարի` երբ խոսում ենք մեր դպրոցների տեխնիկական հագեցվածության, ուսուցչական կազմի վերապատրաստման անհրաժեշտության մասին, չենք կարող ասել, որ աշխարհում կարող ենք առաջինը լինել ներառական կրթության ոլորտում:

«Ինձ համար կարևոր է եղել, որ ներառականության գաղափարախոսությունը հասարակության մեջ սկսի ընդունելի լինել: Այս իմաստով դրական տեղաշարժ կա, և շատ դպրոցներ, ծնողներ, որոնք սվիններով էին ընդունում գաղափարը, հիմա փոխվել են, բայց վախենամ, որ եթե անցնենք համատարած ներառականության, կարող ենք կորցնել շատ բան: Տեսեք` խոսքը աշակերտների 0.5 տոկոսի մասին է, բայց այստեղ պետք է շատ նուրբ ու հանգիստ աշխատել, համաչափությունը պահել և արդյունքները ցուցադրել: Յուրաքանչյուր արդյունքի ցուցադրումից հետո միայն անցնել հաջորդ փուլին, եթե մենք խնդիր դնենք ու պլանային ձևով փորձենք կատարել, վախենում եմ, որ կստանանք հակառակ արդյունքը»,- ասաց Մկրտչյանը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica