close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2018
+23°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2018
USD1483.03
GBP1617.31
EUR1550.85
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համերգը լուռ են լսում

Թեմա

2 Մարտի 2016, 17:06
 Համերգը լուռ են լսում

Մեր երրորդ դասարանի Մայրենիի՝ դեղին գույնի դասագրքում մի պատմություն կար Հովհաննես Այվազովսկու մասին: Չգիտեմ, թե ինչպե՞ս էին կարողացել սովետական Հայաստանի կրթության պատասխանատուներն այդ պատմությունը դնել սովետական դասագրքում, բայց կարողացել էին: Պատմությունն այն մասին էր, թե ինչպես մի մռայլ օր Այվազովսկին իր շան վզից կախում է թուրք սուլթանից ստացած մեդալը եւ շան հետ նստում մակույկն ու ծով դուրս գալիս: Արդեն ծովում Այվազովսկին շան վզից հանում է մեդալը եւ նետում ծովը, որից հետո շանն է հրահանգում, որ մտնի ծովը՝ մաքրվի եւ դուրս գա. այդ օրը Այվազովսկին իմացել էր Թուրքիայում հայկական ջարդերի մասին /այդ ժամանակ դեռ ցեղասպանություն չէր/:

Այս պատմությունը, որը հնարավոր է՝ չի էլ եղել, հիշեցի երկու պատճառով, նախ` աշխարհահռչակ մեկ այլ հայի՝ Տիգրան Համասյանի՝ Գյումրիի անօթեւաններին նվիրված համերգի, ապա` այդ համերգի վերաբերյալ հատկապես սոցցանցերում տարածված աղմուկի պատճառով: Բանն այն է, որ համերգից հետո, որի օգնությամբ, ի դեպ, Գյումրիում մի անօթեւան ընտանիք կկարողանա բնակարան գնել, բացի դրանից`  5000 դոլար է նվիրաբերվել, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տեղակալը քաղաքապետի անունից Համասյանին պարգեւատրել է Գյումրիի քաղաքապետի ոսկե մեդալով: Բայց աղմուկի պատճառը սա չէ, ոչ էլ անգամ այն, որ քաղաքապետն անգամ ներկա չի եղել այդ համերգին եւ անձամբ չի պարգեւատրել Տիգրան Համասյանին, այլ այն, որ Համասյանն այդ մեդալը վերցրել է: Այսինքն` պետք է չվերցներ, որովհետև` դրանք ո՞վ են, որ դրանցից մեդալ ես վերցնում, դրանք թուրքից վատն են, դրանց պատճառով մարդիկ տարիներով վագոն-տնակներում են ապրում, դրանք երաժշտությունից, այն էլ` քո, բան չեն հասկանում, դրանց աստվածը փողն է, այն էլ՝ քեշ, որովհետեւ բանկոմատից օգտվել էլ չգիտեն, այդքան տգետ են, եւ դո'ւ` Տիգրան Համասյա'ն, այդ տգետներից մեդալ ես վերցնում: Այսինքն` այս ամբողջ պատմության մեջ կարեւորը դա էր, այսինքն` կարեւորն այն չէ, որ Տիգրանը, այն նույն Տիգրանը, որին այսօր աշխարհն է ծափահարում, Գյումրիի վագոն տնակների մոտ համերգ է տվել, որ գյումրեցի մեկ անօթեւան ընտանիք բնակարան է գնելու, քանի որ Տիգրանն այնտեղ համերգ է տվել, որ եւս 5000 դոլար արդեն կա, որպեսզի մեկ ուրիշ գյումրեցի ընտանիք բնակարան ստանա, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացավ Գյումրիի վրա, ամբողջ աշխարհի եւ ամբողջ աշխարհի հարուստ եւ շատ հարուստ հայերի, որոնցից չորսն ընդգրկված են Forbec-ի՝ աշխարհի ամենահարուստների ցուցակում: Այս ամենը կարեւոր չէ, կարեւորն այն է, որ Տիգրանը սրանցից մեդալ է վերցրել:

Գիտե՞ք` հրաշալի է, որ Տիգրանն այս մասին ոչինչ չի խոսում, հրաշալի է, որովհետեւ Տիգրանի գործը խոսելը չէ, եւ նա դա հրաշալի է հասկանում: Տիգրանի գործը մարդկանց ու բարության միջեւ պատերի քանդումն է, իսկ այդ պատերը, փաստորեն, ամուր են: Նա հո չի՞ կարող ասել, թե` գիտե՞ս, եղբա'յր, ես մեդալ եմ վերցրել, որովհետեւ ես արժանի եմ այդ մեդալին: Նա հո չի՞ կարող ասել, թե` գիտե՞ս, եղբա'յր, ես մեդալ վերցնող չեմ, որ դու իմ մեդալ վերցնելու մասին ես խոսում, ես երաժիշտ եմ, ու դու իմ երաժշտության մասին խոսիր, եթե հասկանում ես, ի դեպ, հասկանո՞ւմ ես: Նա հո չի՞ կարող ասել, որ թքած ունի, թե ով է Գյումրիի քաղաքապետը, քանի որ ինքը Գյումրիի քաղաքապետից վեր է, քանի որ երաժշտությունը ցանկացած քաղաքապետից, անգամ` Գյումրիի քաղաքապետից միշտ վեր է: Նա չի կարող ասել, բայց դա հո չի՞ նշանակում, որ ոչ ոք չի կարող ասել, որ Տիգրան Համասյանը փետրվարի 29-ին` ձմռան վերջին օրը, Գյումրիում համերգ է տվել, ոչ թե մեդալ է ստացել, եւ համերգ է տվել, որ ավարտվի ձմեռը եւ ոչ միայն` Գյումրիում:

Հովիկ Աֆյան

P. S. Աղվան Վարդանյան
15 Օգոստոսի 2018, 12:53 P. S. Աղվան Վարդանյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica