close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+15°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մշակույթի նախարարությունը կհամագործակցի «Ինտելեկտուալ Ռենեսանսի» հետ` Սարոյանի տան հետ կապված

Մշակույթ

2 Մարտի 2016, 14:22
 Մշակույթի նախարարությունը կհամագործակցի «Ինտելեկտուալ Ռենեսանսի» հետ` Սարոյանի տան հետ կապված

Տեղեկացրել էինք, որ Վիլյամ Սարոյանի` Ֆրեզնոյում գտնվող տունը գնել է Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը:

Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան, ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ  մշակույթի նախարարությունը և «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տան կապակցությամբ կհամագործակցեն: Իսկ թե ի՞նչ հարթակում կլինի համագործակցությունը, կորոշվի առաջիկա քննարկման արդյունքում:

Հիշեցնենք, որ հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն` առանձնատունը վերակառուցվելու է որպես տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոներ և այլ մշակութային միջոցառումներ:

Տունը մինչ այդ` 2014-ի մայիսին, աճուրդի էր հանվել 110 000 դոլարով. Սարոյանի տունը գնել էին 162 000 դոլարով, գնորդն ամերիկացի էր, որից հետո այն գնել է Ջանիբեկյանը: 

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica