close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որովհետեւ մեկը եվրոպացի է, մյուսը՝ դաշնակցական

Հարթակ

1 Մարտի 2016, 18:04
 Որովհետեւ մեկը եվրոպացի է, մյուսը՝ դաշնակցական

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր armtimes.com-ի հետ զրույցում ասել է, թե, որքանով ինքը տեղյակ է, ո'չ Եվրախորհուրդը, ո'չ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առ այսօր չեն հայտարարել, թե Հայաստանում քաղբանտարկյալ կա: Դեսպան Սվիտալսկին նաեւ ընդգծել է, որ քաղբանտարկյալների հարցերով զբաղվում է Եվրախորհուրդը, որն անգամ սահմանում ունի, թե ով է քաղբանտարկյալը:

Տարօրինակ է, որ դեսպանի խոսքերը շատ հանգիստ ընդունվեցին, այսինքն` ոչ ոք չասաց, թե Սվիտալսկին ծախված է, իշխանության հետ քփացել է, ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցությունից հետո արագորեն կերպանափոխվել է եւ այլն: Մեղադրանքներ, որոնք հնչեցին ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի հասցեին: Եվ միայն այն բանի համար, որ մարդն ասել էր այն, ինչ այսօր ասում է ՀՀ-ում ԵՄ դեսպանը: Եթե Հայաստանում քաղբանտարկյալ չտեսնելը կամ քաղբանտարկյալին բացառապես ԵԽ-ի սահմանումով որոշելը նշանակում է իշխանությանը ծախվածություն, ուրեմն Սվիտալսկին եւս ծախված է: Եթե չի նշանակում, ուրեմն Արմեն Ռուստամյանը էլ ծախված չէ: Ընդ որում` չի կարող այնպես լինել, որ մեկը ծախված լինի, մյուսը՝ ոչ, քանի որ երկուսն էլ նույն բանն են ասում, պարզապես Սվիտալսկին եվրոպացի է, իսկ եվրոպացիների համար մեզանից ոմանց խելքը գնում է, իսկ մյուսը՝ դաշնակցական, որոնք միշտ էլ շատերի համար ստեղծագործական մուսա են եղել: Այնպես որ` պետք է կողմնորոշվել Սվիտալսկիի հարցում` հիմա մարդը  ծախվա՞ծ է, թե՞ ոչ: Չնայած` ինչո՞ւ միայն Սվիտալսկիի հարցում. քանի որ ո'չ ԵԽ-ն, ո'չ ՄԻԵԴ-ը, ինչպես դեսպան Սվիտալսկին է նշել, առ այսօր Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հայտարարությամբ հանդես չեն եկել, ուրեմն ԵԽ-ն էլ, ՄԻԵԴ-ն էլ ծախվա՞ծ են: Իսկ գուցե մեզանից ոմանք լավ չե՞ն տեսնում: Ամոթ բան չէ, ավելին` բուժվող բան է, ընդ որում` Եվրոպայում ավելի լավ գուցե բուժեն: Համ էլ Ստրասբուրգը մոտ կլինի, կարելի է գնալ այդ քաղաքը, մտնել ՄԻԵԴ-ի շենք եւ հարցնել՝ այդ ինչպե՞ս է, որ դուք առ այսօր հայտարարությամբ հանդես չեք եկել, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան: Հնարավոր է՝ պատասխանը չհասկանաք, ավելի ճիշտ՝ չցանկանաք հասկանալ:

Հովիկ Աֆյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica