close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+13°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինքնախոստովանություն. Լիլիթ Գալստյան

Բլոգեր

1 Մարտի 2016, 15:13
 Ինքնախոստովանություն. Լիլիթ Գալստյան

Ինքնախոստովանություն

Մեր շուրջը լավ, նույնիսկ հրաշալի բաներ են կատարվում, բայց մենք չենք նկատում, չենք արժևորում, չենք կառչում ու ոգեշնչվում դրանցով։ Շարունակում ենք սնվել ու կառչել վատից՝ դառնացնելով ու մաղձալի դարձնելով մեր կյանքը, թունավորելով ուրիշներին։ Իհարկե, անարդարությունն ու անհավասարությունը աղետալի է, կեղծիքն ու տգիտությունը՝ մարտնչող։ Իրար չլսելու, չսիրելու, չգնահատելու, նույնիսկ ոչնչացնելու մի անպտուղ միջավայր է ստեղծվել, ուր բացառում ենք ու չենք հավատում միմյանց։

Անել մի միջավայր. անհերոս, անլեգենդ, անինստիտուտ.... ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԱՆԱՆՑԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՏՈՏԱԼ ՄԵՐԺՈՒՄ։ Մեղավոր են բոլորը, բացի ինձանից (սա է մեր հավաքական մոտեցումը)։ Մեզ շարունակ հետապնդող ԻՆՉ ԱՆԵԼ հարցը հավերժորեն անլուծելի խնդիր է դարձել, ու էլի` բոլորն անելիք ունեն, բացի ինձանից (սա էլ է մեր հավաքական մոտեցումը)։

Մենք գրեթե հավաքական հաղթանակներ չունենք, մեր հաղթանակներն ու ձեռքբերումները անհատի են (շատ հասկանալի է՝ միջավայրում, ուր չկա հանրային համախոհություն հավաքական հաղթանակներ չեն կարող ծնվել)։ Հանրային մտածողության այս անպտուղ, բայց քարացած վիճակը պիտի խմբագրել, խմբագրել հնարավորինս արագ։ Իհարկե, խոսում եմ հետևանքների մասին` լավ հասկանալով ու գիտակցելով այս ամենի պատճառները։ Բայց մենք՝ բոլորս ենք նաև պատճառներ՚ի մեղավորները։

ՄԵՆՔ-ը կարևոր է, ՄԵՆՔ-ը որոշող, ՄԵՆՔ-ը՝ պարտադրող։ ՄԵՆՔ-ից է ծնվում իշխանությունը, քաղաքական ու մշակութային էլիտան՝ հանրությանը արժեքներ թելադրող ու խաղի կանոն ստեղծող։ Կկարողանա՞նք ինքնակազմակերպվել` իբրև ազգ, թե՞ կշարունակենք պատճառներ հորինել ու մեղավորներ փնտրել, ինչպես միշտ՝ խարխափելով Տիզբոնից մարզպան բերելու ու Ռուսաց թագավորին նամակ գրելու մեջ...

Հ.Գ. Իսկ այս՝ ինձ շարունակ տանջող մտքերը նորից արթնացան, երբ կարդացի, որ Արթուր Ջանիբեկյանի ՎԵՐԱԾՆՈՒՆԴ հիմնադրամը գնել է իմ պաշտելի Սարոյանի տունը Ֆրեզնոյում... Մեր շուրջն, իրավ, լավ բաներ են կատարվում, ու մենք տեսնելու ու դրանցով սնվելու դժվարություն ունենք...

Լիլիթ Գալստյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica