close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2018
+8°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2018
USD1480.46
GBP1670.87
EUR1592.36
RUB18.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խոսքի ազատության իրավունքից խոսողներին տեսեք

Թեմա

29 Փետրվարի 2016, 17:01
 Խոսքի ազատության իրավունքից խոսողներին տեսեք

Նիկոլ Փաշինյանի եւ ՀԱԿ-ի միջեւ սեւ կատու վաղուց է անցել: Այսօր էլ է անցել: Փիսիկի անունը հայտնի չէ, բայց որ սեւ գույնի է կատուն, իրողություններն են փաստում: Փաշինյանի կուսակից ընկեր Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, որ թեև իրենք կուսակցության կազմով մասնակցելու են մարտի 1-ին նախատեսված` ՀԱԿ-ի եւ «Նոր Հայաստան»-ի համատեղ հանրահավաք-երթին, որն, ի դեպ, նպատակ ունի պայքարել պետական ահաբեկչության դեմ, բայց Նիկոլ Փաշինյանն այդ հանրահավաքին ելույթ չի ունենալու, քանի որ ՀԱԿ-ի հետ բանակցությունների արդյունքում է կայացվել նման որոշում: Սիմոնյանն ասել է նաեւ, որ իրենք մի անգամ անգամ պնդել են, որ Նիկոլը ելույթ ունենա, քանի որ Մարտի 1-ը որեւէ մեկի սեփականությունը չէ, բայց` ապարդյուն. այդ օրը ելույթ կունենան միայն Արամ Մանուկյանը եւ Գարեգին Չուգազսյանը:

Ուշագրավ է, որ Նիկոլի կուսակցությանը մարտի 1-ի հանրահավաք-երթին մասնակցելու հրավեր ուղարկել է ոչ թե ՀԱԿ-ը, այլ «Նոր Հայաստան»-ը, ինչը նշանակում է, որ սեւ կատուն ոչ միայն անցել է, այլեւ դեռ Փաշինյան-ՀԱԿԿ միջանցքում կանգնած է, ավելին` մլավում է, ընդ որում՝ գարնանային սրացած կատվային ձայնով:

Բայց հիմա հանգիստ թողնենք փիսիկին, մեկ այլ հարց է առավել կարեւոր. ՀԱԿԿ-ն, ինչպես գիտեք, պայքարում է մեր երկրում սահմանադրական կարգի հաստատման, ժողովրդավարական ավանդույթների ձեւավորման եւ ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության եւ ազատ խոսքի մասսայականացման ու հարգման ուղղությամբ: Բայց սա՝ երկրում, ոչ թե սեփական կուսակցության ներսում կամ կուսակցության եւ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում: Օրինակ` երբ ՀԱԿԿ-ից Արամ Մանուկյանը հայտարարում է, թե սա խայտառակություն է, ոչ թե պետական քաղաքականություն, սրանք էլ հանցագործներ են, դա պարզապես Մանուկյանի՝ ազատ խոսքի իրավունքի իրացումն է, ոչինչ ավելի: Իսկ երբ որեւէ մեկը հայտարարում է, թե ՀԱԿ-ը պառակտված է, այնտեղ միասնություն չկա, այնտեղից դուրս են գալիս եւ շատ էլ լավ են անում, դա արդեն իշխանահաճո ծախվածների բարբաջանքներ են եւ ոչ մի պարագայում՝ մարդու ազատ խոսքի իրավունքի իրացում:

Այս համատեքստում ուղղակի հետաքրքրական է, թե ի՞նչ էր ասելու Նիկոլը, որ ՀԱԿԿ-ի համար անընդունելի է: Գուցե մարդը վերջապես գտե՞լ է Մարտի 1-ի իրական հանցագործներին եւ պատրաստվում էր նրանց փաստերով մերկացնող ելույթ ունենալ, ինչը ՀԱԿԿ- ի ղեկավարությանն ամենեւեին էլ ձեռնտու չէ՞: Գուցե: Կամ` գուցե Նիկոլն ուզում էր ոչ այնքան Մարտի 1-կից խոսել, որքան ՀԱԿԿ-ի ներսում տիրող իրավիճակի՞ց, ինչը, հասկանալի է, ՀԱԿԿ-ի ղեկավարությանը պետք չէ: Հնարավոր է: Շատ բան է հնարավոր, մանավանդ` երբ ելույթ ունեցողը Նիկոլն է: Այնպես որ` հասկանալ ՀԱԿԿ-ի ղեկավարությանը կարելի է. ամեն մեկին եւ ամեն բան չէ, որ կարելի է թույլ տալ, երբեմն պետք է փակել, արգելել, վռնդել, զրպարտել, վարկաբեկել…

Պարզապես մի' ասեք, թե պայքարում եք պետական ահաբեկչության դեմ կամ օր առաջ ուզում եք երկիրը դուրս բերել ավազակաբարո հրոսակների սուր-սուր ճիրաններից: Անհավատալի է, որովհետեւ դուք խոսում եք խոսքի ազատության իրավունքից, բայց ինքներդ եք արգելում խոսքի ազատության իրավունքի իրացումը: Չէ, վատ մի' զգացեք, պայքարել հանուն ինչ-որ բանի, բայց սեփական փորձով խախտել այդ բանը միայն ձեզ մոտ չէ, որ ընդունված է: Օրինակ` ԱՄՆ-ում «Ինչպե՞ս պահպանել ընտանեկան կյանքը» գրքի հեղինակը սպանել է իր իսկ կնոջը եւ նրա դիակի լուսանկարը տեղադրել «Ֆեյսբուք»-ում: Կամ`«Ինչպե՞ս ձեռք բերել ընկերներ եւ ազդեցություն թողնել շրջապատի վրա» գրքի հեղինակ Դեյլ Քարնեգին մահացավ մենության մեջ: Ավելին` հանրահայտ մանկավարժ Մարիա Մոնտեսորին իր որդուն հանձնել էր մանկատուն՝ հայտարարելով, որ իր առաքելությունը ոչ թե մայր լինելն է, այլ ուրիշների երեխաներին նվիրվելը: Եվ վերջապես` «Ինչպե՞ս դառնալ երջանիկ» գրքի կորեացի հեղինակը կյանքն ավարտեց ինքնասպանությամբ: Այնպես որ` պետք չէ վատ զգալ, աշխարհում շատերն են մի բան ուզում եւ հակառակը անում:

Հովիկ Աֆյան

Պորոշենկոյին կհարցաքննեն
21 Փետրվարի 2018, 14:04 Պորոշենկոյին կհարցաքննեն

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica