close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+15°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ինտելեկտուալ Ռենեսանսը» գնել է Վիլյամ Սարոյանի` Ֆրեզնոյում գտնվող տունը

Մշակույթ

29 Փետրվարի 2016, 14:40
 «Ինտելեկտուալ Ռենեսանսը» գնել է Վիլյամ Սարոյանի` Ֆրեզնոյում գտնվող տունը

Վիլյամ Սարոյանի` Ֆրեզնոյում գտնվող տունը գնել է Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը:

Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «20-րդ դարի ամերիկյան գրականության հսկաներից մեկը՝ Վիլյամ Սարոյանը, ապրել  և ստեղծագործել է Ֆրեզնոյի Գուպեր միջնակարգ դպրոցից (Gooper Middle School) արևմուտք ընկած` 2729 Գրիֆիթ Վեյ (W Griffith Way) փողոցում գտնվող առանձնատանը: Այսօր մեծանուն գրողի տունը գտնվում է ամայացած ու դատարկված վիճակում՝ փայտե պատուհաններով, խնամքի բացակայության արդյունքում առաջացած լուրջ վերանորոգում պահանջող պատերով, հատակով և այլն: 

Խորապես գիտակցելով Սարոյանի թողած ժառանգության համամարդկային կարևորությունը, հաշվի առնելով առանձնատան անմխիթար վիճակը և նպատակ ունենալով փրկել այն ոչնչացումից՝ 2015 թվականին այն գնեց Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը, որը վերջին երկու տարիների ընթացքում զարկ է տվել հայերեն Wikipedia-ի զարգացմանը և նպաստել հայկական ինտելեկտուալ ներուժը միջազգային մակարդակի բարձրացնելուն: Առանձնատունը վերակառուցվելու է որպես տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոներ և այլ մշակութային միջոցառումներ:

«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը մշակում է և շուտով հանրության դատին կհանձնի տուն-թանգարանի վերակառուցման նախագիծն ու գործունեության պլանը»:

Հիշեցնենք, որ մայիսին Սարոյանի՝ Ֆրեզնոյում գտնվող տունը վաճառվել է: Մինչ այդ տունն աճուրդի էր հանվել 110 000 դոլարով: Սարոյանի տունը գնել են 162 000 դոլարով, գնորդն ամերիկացի է: Սակայն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կանխավ հանդես էր եկել կոչով, որ դրսի հայերից մեկը փորձի գնել այն: Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը yerkir.am-ի հետ զրույցում, տան վաճառքից հետո, նշել էր, թե իրենք տեղյակ են, որ տունը գնվել է և հետևում են գործընթացին: «Տունը, ճիշտ է, գնել է մի ամերիկացի, սակայն պետք է ասեմ, որ նախարարի կոչին արձագանքող էլ է եղել: Հիմա Սարոյանի տունն ունի նոր սեփականատեր, բայց մենք ինչ-ինչ գործընթացներ ենք անում»,- ասել էր նա:

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica