close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2018
+3°
+10°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2018
USD1485.13
GBP1617.04
EUR1553.48
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք պատրաստ ենք ծանր բեռի տակ մտնել. Արմեն Ռուստամյան

Քաղաքական

24 Փետրվարի 2016, 21:25
 Մենք պատրաստ ենք ծանր բեռի տակ մտնել. Արմեն Ռուստամյան

Արդեն հայտնել ենք, որ այսօր նախագահի նստավայրում քաղաքական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել ՀՅԴ և ՀՀԿ քաղաքական ուժերի միջև: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ ակնկալիքներ ունի այդ համագործակցությունից: «Աշխատանքը ցույց կտա»,-ասաց նա:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից էլ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես են իրենց զգում իշխանության կարգավիճակում: «Լինի իշխանություն, թե իշխանությունից դուրս, ես ինձ նույն ձև եմ զգում՝ նորմալ»,-հայտնեց Ռուստամյանը: Նրա խոսքով, համաձայնագրում ամրագրվել են անցած բանակցությունների նպատակները, այն է՝ այս սահմանադրական կարգը կյանքի կոչել որքան հնարավոր է արագ, և այն ոգուն ու տառին համապատասխան, որը արդեն սահմանադրական փոփոխություններով նախատեսված է, իսկ դրանից բխում է մեծ աշխատանք` թե ներքին, թե արտաքին ոլորտում: Լրագրողների դիտարկմանը, որ այս պահից սկսած ՀՅԴ-ն ընդդիմություն չէ, Արմեն Ռուստամյանը պատասխանց. «Բնականաբար: Ինքնաբերաբար, քանի որ կառավարությունում անդամներ ունենք, ընդդիմություն չենք այլևս»: Հարցին, թե պատրա՞ստ են արդյոք պատասխանատվություն կրել, Ռուստամյանը պատասխանեց. «Այո', մենք կրում ենք պատասխանատվություն` այս պահից սկսած, մենք պատրաստ ենք ծանր բեռի տակ մտնել, մենք դա գիտակցում ենք, բայց ուրիշ ճանապարհ չկա: Եթե այդ ծանր բեռը մեր ժողովրդի ուսերին է ծանրացած, ամեն մեկն էլ պարտավոր է այդ բեռի հետ կապված իր մասն ունենալ, որ այդ բեռը թեթևացնի»:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica