close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+1°
+11°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժամանակին եւ ճշգրիտ կատարված քայլ. Աղվան Վարդանյանը՝ համաձայնագրի ստորագրումից հետո

Քաղաքական

24 Փետրվարի 2016, 19:41
 Ժամանակին եւ ճշգրիտ կատարված քայլ. Աղվան Վարդանյանը՝ համաձայնագրի ստորագրումից հետո

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ նախագահի նստավայրում քիչ առաջ ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը:

«Դաշնակցությունը մշտապես կողմնակից  է եղել`  պատասխանատվություն ստանձնելուն եւ  աշխատանքով ապացուցելու արդյունավետությունը: Համոզված ենք, որ այս համագործակցության  շրջանակում իսկապես հնարավոր է, եւ մենք կամք ունենք այնպիսի փոփոխությունների սկիզբ դնելու, որ  մեր պարզ քաղաքացիները,  հասարակությունը կտեսնեն հույսը, ակնկալիքը, դրական սպասումներ կառաջանան, եւ վստահ եմ` հասարակությունը կգնահատի, եւ կբարձրանա նաեւ քաղաքական ուժերի հեղինակությունը»,- ստորագրման արարողությունից հետո լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ  Աղվան Վարդանյանը:

Արձագանքելով  լրագրողների դիտարկմանը` իսկ փոփոխությունների համար քաղաքական կամք կա՞, Աղվան Վարդանյանը ասաց.  «Մենք խոսում ենք մեր քաղաքական կամքի մասին, եւ եթե որեւէ մեկդ նայել եք նախագահի վերջին ելույթը, «քաղաքական կամք»  ձեւակերպումը դուք այնտեղ նույնպես կգտնեք»:

Լրագրողների հարցին` ՀՅԴ դրսի կառույցները արդյո՞ք  կողմ են այս համագործակցությանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց. «Դաշնակցությունը հսկայական կառույց է, կուսակցություն է,  եւ մեր որոշումները ընդունվում են համախոհաբար: Ինչպես ցանկացած հսկայական կառույցի մեջ, կգտնվեն անհատներ, որոնք  չեն կիսի մեր կարծիքը, բայց դա տասներորդական խնդիր է: Դաշնակցությունը` իբրեւ մեկ միասնական կառույց,  խորապես համոզված է, որ մեր երկրի առջեւ ծառացած հսկայական խնդիրները լուծելու տեսակետից, հասարակության վստահության  տեսակետից  սա ուղղակի ժամանակին եւ ճշգրիտ կատարված քայլ է` նոր Սահմանադրության լույսի ներքո:

«Մարդկայնորեն ի՞նչ տրամադրությամբ եք սկսում համագործակցությունը».  հարցին Աղվան Վարդանյանը արձագանքեց` «Բարձր տրամադրությամբ»:

Լրագրողները փորձեցին նաեւ ճշտել`  երբ զգալի կլինեն այս համագործակցության առաջին արդյունքները.  «Քայլ առ քայլ: Մենք խորապես համոզվածք են, որ դժվար իրավիճակում հրաշքներ չենք խոստանում, ամենածանր տնտեսական իրավիճակն է այսօր, բայց վստահ ենք, որ առաջին քայլերով կկարողանանք դրական  սպասումներ, ակնկալիք, հույս առաջացնել հասարակության լայն շերտի մեջ: Համոզված եմ` նաեւ մշտապես  կլինի մի շերտ, որը դժգոհ կլինի, բայց դա անխուսափելի է»,- ասաց Աղվան Վարդանյանը:

 

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica