close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գուցե խանդո՞ւմ եք, այդ դեպքում ո՞ւմ՝ ՀՅԴ-ին, թե՞ ՀՀԿ-ին. Ռոբերտ Մելքոնյանը՝ ԲՀԿ-ին և ՀԱԿ-ին

Բլոգեր

22 Փետրվարի 2016, 10:26
 Գուցե խանդո՞ւմ եք, այդ դեպքում ո՞ւմ՝ ՀՅԴ-ին, թե՞ ՀՀԿ-ին. Ռոբերտ Մելքոնյանը՝ ԲՀԿ-ին և ՀԱԿ-ին

Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Գիտե՞ք ինչն է զարմանալի, որ այսօր ՀՀԿ-ՀՅԴ դաշինքին քննադատում են ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և այլոք: Քննադատելն այն խոսքը չէ՝ դատափետում, վարկաբեկում ու ցեխ են շպրտում ինչքան կարող են: Երբ հրաշալի եռյակ-քառյակները մեղրամիս էին անցկացնում, սիրաշահում, գրկախառնվում, ապա այն ժամանակ կարելի էր, այն ժամանակ իրենք էլ, ՀՅԴ-ն էլ այլ էին…Հիմա ի՞նչ եղավ…Ի՞նչ փոխվեց… Ես այն ժամանակ գրեցի, որ դուք կեղծ եք, անհամատեղելի, նման հայտնի առակի խեցգետնին, գայլաձկանն ու կարապին…Հիմա ինչու՞ է ձեր համապատասխան տեղերը մռմռում…Ձեզ կարելի էր միանալ, համագործակցել՝ ուրիշներին ո՞չ… Ով-ով, դուք լավ գիտեք քաղաքականության սկզբունքները, քաղաքականության բարոյականության խնդիրներն ու չափանիշները… Գիտե՞ք ինչ…Զբաղվեք ձեր քաղաքականությամբ ու մի զարմացեք քաղաքականությունից, քաղաքականության ընձեռած հնարավորություններից… Հա′, մեղր կերեք, հիշողությունը լավացնում է…Բայց Գորիսի մեղր՝ ասում են լավն է… Գուցե խանդու՞մ եք…Այդ դեպքում ու՞մ՝ ՀՅԴ-ին, թե՞ ՀՀԿ-ին: Ինձ թվում է երկուսին էլ: Շատ կուզենայիք երկուսից մեկի տեղում ինքներդ լինեիք: Երազեք, երազեք, երազելը լավ բան է»:

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica