close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զուրաբյանը 20 տարի ունի

Հարթակ

17 Փետրվարի 2016, 15:50
  Զուրաբյանը 20 տարի ունի

Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ մեծ քաղաքականություն, առաջին գործերից մեկը ՀՅԴ գրասենյակ այցելելն էր: Դրանով առաջին նախագահը փորձեց ցույց տալ, որ ինքը Դաշնակցության հետ խնդիրներ չունի, ավելի ճիշտ՝ այլեւս չունի, ավելի ճիշտ՝ այլեւս չի ուզում ունենալ: Նրա հե՞տ էր, արդյոք, Լեւոն Զուրաբյանն այդ օրը, չգիտեմ:

Երբ քաղաքական դաշտում տեղի ունեցավ ընդդիմադիր ուժերի որոշակի կոնսոլիդացիա եւ ձեւավորվեց ընդդիմադիր քառյակը, դրա մեջ մտավ ոչ միայն Դաշնակցությունը, այլեւ` ՀԱԿ-ը, այդ պահից սկսած` ՀԱԿ-ը սկսեց դաշնակցել Դաշնակցության հետ, ավելի ճիշտ՝ նաեւ Դաշնակցության հետ: Հիշո՞ւմ է, արդյոք, այս ամենը Լեւոն Զուրաբյանը, չգիտեմ:

Երբ Ազատության հրապարակում քառյակի հերթական հանրահավաքն էր, Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ եւ ընդդիմադիր չորս ուժերի դաշնակցությանն անվանեց՝ հրաշալի քառյակ: Լսո՞ւմ էր, արդյոք, Լեւոն Զուրաբյանն այդ պահին առաջին նախագահին, չգիտեմ:

Գիտեմ, որ այսօր Լեւոն Զուրաբյանը խորհուրդ է տվել Հանրապետականին՝ մի լավ մտածել Դաշնակցության հետ դաշնակցություն անելուց առաջ, քանի որ «Դաշնակցության բազմափորձ պատմությունը ցույց է տվել, որ նրանց հետ դաշնակցող ուժերը կործանարար հետեւանքներ են ունեցել երկրի համար եւ իրենք էլ ավելի ուշ կործանվել են»:

Թե որտե՞ղ է եւ ե՞րբ է Լեւոն Զուրաբյանը ծանոթացել Դաշնակցության բազմափորձ պատմությանը, դժվար է ասել, մանավանդ, որ մարդը նման երկարատեւ պատմությանը ծանոթանալու համար պետք է ժամանակ տրամադրի, ինչը անել Զուրաբյանն ուղղակի չէր կարող, քանի որ իր բազմափորձ պատմության ընթացքում զբաղված է եղել` կա'մ Հայաստանը «ավազակաբարոների» ճիրաններից ազատելով, կա'մ Հայաստանը ճիրանապատելով, կա'մ էլ քվանտային ֆիզիկայով:

Բայց ենթադրենք, որ Զուրաբյանը նաեւ ժամանակ է ունեցել՝ Դաշնակցության պատմությունն ուսումնասիրելու, ինչը խոսում է միայն այն մասին, որ, նրա կարծիքով,  Դաշնակցությունը լուրջ քաղաքական ուժ է:

Բայց խնդիրն անգամ այն չէ, որ Զուրաբյանը սխալ գրքեր է կարդացել, այլ այն, որ նա Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, փաստորեն, չի գնացել ՀՅԴ գրասենյակ, երբ առաջին նախագահը վերադարձավ մեծ քաղաքականություն եւ այդպիսով դաշնակցության հայտ ներկայացրեց Դաշնակցությանը, փաստորեն, չի հիշում, որ մի քանի տարի առաջ ՀԱԿ-ը դաշնակցում էր Դաշնակցության հետ, եւ փաստորեն, չի լսել, որ առաջին նախագահը ՀԱԿ-ՀՅԴ-ԲՀԿ-«Ժառանգություն» դաշնակցությանն անվանել է՝ հրաշալի քառյակ:

Հետևաբար, փաստորեն, խոստովանում է, որ ՀԱԿ-ը, այսինքն` իրենք կործանարար հետեւանքներ են ունեցել երկրի համար եւ հիմա չկան, քանի որ կործանվել են՚: Բայց չէ, ասում են՝ ՀԱԿ-ի «կյանքին եւ աշխատունակությանը առաջիկա քսան տարիների ընթացքում որեւէ վտանգ չի սպառնում»:

Ինչ խոսք, չենք ցանկանում, որ որեւէ քաղաքական ուժ կործանվի՝ ամբողջ օրը Դաշնակցության մասին բամբասելով: Այնպես որ՝ շատ ժամանակ կա, որպեսզի Լեւոն Զուրաբյանը գիտական աստիճան ստանա՝ Դաշնակցության պատմությունն ուսումասիրելու համար, եթե, իհարկե, գիտնական դառնալու ցանկություն ունի, եթե, իհարկե, պատմությունից, առհասարակ պատմությունից չի խորշում եւ, օրինակ 1990-ականները մի տեսակ գլուխը կախ չի հիշում:

Հովիկ Աֆյան

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica