close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մանդիլիոնը» կարող է դառնալ նոր սերնդի կողմնացույց

Մշակույթ

27 Հունվարի 2016, 11:04
 «Մանդիլիոնը» կարող է դառնալ նոր սերնդի  կողմնացույց

Պատմաբանները դեռ կվիճեն, գրականագետները կուսումնասիրեն կամ կալարեն ու մի բան կգրեն Վահան Հովհաննիսյանի հիշատակի ակնածանքից դրդված, բայց որ «Մանդիլիոնն» արդեն մտավ մեր կենցաղ միանշանակ է։  Նախ՝ մտավ ռուսերեն, ու վստահ եմ, որ հատուկենտ մարդիկ կարդացին, ապա երբ երկրորդ անգամ հայատառ հայտնվեց մեր կյանքում ընթերցողների քանակը վստահաբար մեծացավ։

Վեպ, հուշագրություն, դետեկտիվ, արկածային գրականություն... թե ի՞նչ է «Մանդիլիոնը» գրականագետները թող ասեն։ Բայց որ «Մանդիլիոնը» կարող է դառնալ նոր սերնդի  կողմնացույց՝ ազգային ինքնության կողմնորոշման հարցում՝ միանշանակ է։

«Մանդիլիոնը» հավակնում է դառնալ նոր սերնդի մանիֆեստը։ Մոտ անցյալում մի ողջ սերնդի համար մանիֆեստ էր «Ռանչպարների կանչը»։ Ռանչպարների կանչն էր նաև, որ  հարյուրավոր, եթե ոչ ավելի ազգային ինքնությունն ու հպարտությունը հաստատակամորեն  ունեցող սերնդին նախ հավաքեց Թատերական Հրապարակում,  ապա ճանապարհեց Երասխավան,  այնտեղից էլ Արցախ։

Ազգային ինքնության խնդիրը գլոբալ տաքացումից, iOS թե android, ԵԱՏՄ թե Եվրամիություն առօրեական, երկարաժամկետ, թե կարճաժամկետ խնդիրներից ոչ պակաս կարևոր խնդիր է հատկապես սփյուռքում։ Սփյուռք, որի կառուցվածքը մենք ինքներս գոնե նախնական ճանաչողական մակարդակում չենք էլ մարսել։ «Մանդիլիոնը» հույս է տալիս, որ այն  կարդացած տասը հայ, (կամ խառնածին) պատանուց յոթը  կվարակվեն  ազգայինով,  դաշնակցական ռոմանտիզմով, (դաշնակցական  ռոմանտիզմը չշփոթել ՀՅԴ կուսակցության  մերօրյա ընկալման հետ), հայի ինքնության  որոնման ցմահ  հիվանդությամբ,  հիվանդություն, որը, միգուցե, մեր տեսակի գոյության  պահապանն է,  հիվանդություն,  որի  սպիացած ու բթացած վերքին Վահան Հովհաննիսյանը շիկացած Մանդիլիոն է դնում։

Հ.Գ. Իսկ որ «Մանդիլիոնի» սեղմագիրը հայտնվի դպրոցական պարտադիր ծրագրում, մենք կապրենք ավելի ապահով Հայաստանում։

Հարութ Կբեյան

Աղբյուրը` Tert.am

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica