Երեւան (Երկիր) - Ադրբեջանի ապակառուցողական քայլերը հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտն են, իսկ այն, որ Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համապատասխան գնահատական չեն ստանում միջազգային հանրության կողմից, ավելի է կոշտացնում Ադրբեջանի դիրքորոշումը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի եւ Ռոբերտ Բրադկեի հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, ԼՂՀ նախագահը դարձյալ հայտարարել է, որ Արցախի անկախությունն ու անվտանգությունը սակարկության առարկա չեն, եւ անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետեւանքներով:

Բ. Սահակյանը մեկ անգամ եւս հաստատել է Արցախի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ նշել, որ այն խեղաթյուրելու եւ փոփոխելու փորձերը միայն բացասական ազդեցություն կունենան բանակցային գործընթացի վրա: Նա կարեւորել է բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության անհրաժեշտությունը: Համանախագահները համաձայնել են այդ պնդման հետ` նշելով, որ դա միայն ժամանակի խնդիր է:

Երկուստեք նշվել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է:
ՈՒՄՎ-ն ընդունել է Հայաստանին վերաբերող երկու բանաձեւ
Կիրո Մանոյան. «Ղարաբաղի հարցը Քլինթոնի այցով չէ, որ պետք է կարգավորվի»
2015 թվականը` արդարության հաստատման սահմանագիծ
Քննարկվել է եվրոպական խորհրդարանական կառույցներում Հայաստանի պատվիրակությունների աշխատանքը
Ադրբեջանական «սեւ ցուցակը» հավանորեն համալրվելու է նոր անուններով
Ադրբեջանը նախագահների հայտարարությունը խաղաղ համաձայնագրի հիմք է համարում
Ռուսաստանցի համանախագահը հայտարարել է, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ժողովրդավարական ճանապարհով
Որեւէ ուժ չի կարող արգելել Արցախի ժողովրդին պայքարել հանուն ապրելու, ազատության եւ անկախության իրավունքի
Արամ Համբարյան. «Ամենաճիշտ քայլը, որ Քլինթոնը կարող է անել, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելն է»
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ստեփանակերտում են
Կրկին ողջամիտ ժամկետների խոստումներո՞վ
Վաղը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: ԱՄՆ այդչափ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան, իհարկե, նշանակալից երեւույթ է. պաշտոնական Երեւանը նման այցերից երես չի առել: Կառավարող շրջանակներին մերձ փորձագետները այցը գնահատում են իբրեւ Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականության հերթական վկայություն, մատնանշում, որ այցի շրջանակներում Քլինթոնը Երեւանում կգտնվի հուլիսի 4-ին` ԱՄՆ ազգային տոնի օրը:...
Արամ Համբարյան. «Ամենաճիշտ քայլը, որ Քլինթոնը կարող է անել, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելն է»
Պատերազմը տխմարություն է, կարեւորը մանեւրներն են
Քլինթոնի այցով չէ, որ պետք է կարգավորվի
Ղարաբաղյան հակամարտությունը եւ մարդու իրավունքները
Նորից ռազմակալման (օկուպացիայի) չարչրկված հարցի շուրջ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հարվածում է «ե՛ւ նալին, ե՛ւ մեխին»
Նոտարի գործելաոճը փոփոխման կարիք ունի
Անթալիայի հանդեպ հետաքրքրությունը նվազե՞լ է
Արենիի քարանձավներում դեռ շատ գաղտնիքներ կան
2400-ամյա բրոնզե սուսեր
Վերջապես եկավ գիշերը...
2015թ.` արդարության հաստատման սահմանագիծ
Անարդարություններ լվովյան ռինգում
Մեկնարկում` երկու հաղթանակ
Խաղաղասիրաբար էին տրամադրված
Առանց հուսադրող խաղի
Մեդալ ձախողակ ֆուտբոլիստին