Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների` Մուսկոկայում արված հայտարարությունը հիմք է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ համաձայնագրի մշակման համար. ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:
«Կարծում եմ, որ հաշվի առնելով արդեն գոյություն ունեցող իրավական հարուստ բազան, որը ներառում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը, ԵԱՀԿ, ԵԽ, Եվրախորհրդարանի եւ այլ միջազգային կազմակերպությունների որոշումներն ու փաստաթղթերը, նաեւ Մայնդորֆյան հռչակագիրն ու Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունը, հիմնական համաձայնագրի մշակման ճանապարհին միջանկյալ բնույթ ունեցող հիմնարար սկզբունքների մշակման անհրաժեշտությունը վերանում է»,- ասել է նա:
Ազիմովի կարծիքով` կողմերը, համանախագահների աջակցությամբ, առանց ձգձգված քննարկումների վրա ավելորդ ժամանակ ու էներգիա վատնելու, առավել եւս, որ միջազգային հանրությունը հստակորեն ամեն ինչ ասել է, անմիջապես պետք է անցնեն հակամարտության խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագծի ձեւակերպմանը: «Ադրբեջանը շահագրգռված է համաձայնագրի մշակմամբ ու կյանքի կոչմամբ»,- ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:
Վաղը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: ԱՄՆ այդչափ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան, իհարկե, նշանակալից երեւույթ է. պաշտոնական Երեւանը նման այցերից երես չի առել: Կառավարող շրջանակներին մերձ փորձագետները այցը գնահատում են իբրեւ Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականության հերթական վկայություն, մատնանշում, որ այցի շրջանակներում Քլինթոնը Երեւանում կգտնվի հուլիսի 4-ին` ԱՄՆ ազգային տոնի օրը:...