Երեւան (Երկիր) - ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունը հաստատում է Մադրիդյան սկզբունքների բովանդակությունը, որոնք չեն կարող կյանքի կոչվել` որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք. ասվում է ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների ուղերձում` ուղղված ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի նախագահներին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին եւ «բոլոր նրանց, ովքեր իրենց իրավունք են վերապահել` կարգավորելու Ղարաբաղյան հակամարտությունը»:

Ուղերձում նշվում է, որ Մադրիդյան փաստաթուղթը հաշվի չի առնում ո՜չ պատմական, ո՜չ միջազգային-իրավական, ո՜չ հետպատերազմյան իրողությունները, եւ դրա իրագործումը սպառնում է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը, սպառնում է խոշորամասշտաբ պատերազմով` անկանխատեսելի հետեւանքներով:

«Բոլոր նրանք, ովքեր փորձում են Արցախի ժողովրդին պարտադրել նրա համար անընդունելի, ընդհանուր անվտանգությանը սպառնացող որոշումներ, պետք է գիտակցեն, որ քաղաքական ու բարոյական պարտավորություններ են ստանձնում հայ ժողովրդի առջեւ լարվածության անխուսափելի զարգացման եւ պատերազմի համար, որի նպատակը Արցախի ժողովրդի ֆիզիկական ոչնչացումն է:

Իրադարձությունների նման զարգացումը միանշանակ կգնահատվի որպես թուրքական պետականության կողմից 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին իրականացված Ցեղասպանության, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում 1988-1990 թթ. կատարված կոտորածների եւ տեղահանության, ԼՂՀ-ում էթնիկ զտումների նպատակով` հայերի նկատմամբ խորհրդային եւ ադրբեջանական ջոկատների կողմից իրականացված «Կոլցո» գործողության շարունակություն»,- ասվում է ուղերձում:

Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ ԼՂՀ ժողովրդին ապագայի իրավունքից զրկելու փորձերն ավելի անարդար ու անբարոյական են, եթե հաշվի անենք, որ Եվրոպայում եւ հետխորհրդային տարածքում նման հակամարտությունների այլ կերպ են վերաբերվում: «Աշխարհը պարտավոր է հաշվի առնել այն փաստը, որ հայկական զինված ուժերի կողմից Ադրբեջանի պարտադրած ագրեսիան կանխելու եւ վերջինիս կողմից սանձազերծած պատերազմում հաղթանակ տանելուց հետո մենք վերականգնել ենք տնտեսությունը, կառուցել մեր պետականությունը եւ վճռականորեն շարժվում ենք ժողովրդավարական զարգացման ուղղությամբ` հենվելով միջազգային իրավունքի բոլոր հիմնական նորմերին համապատասխանող Օրենքի վրա»,- ասվում է ուղերձում եւ նշվում, որ ԼՂՀ քաղաքացիական հասարակությունը ողջունում է ցանկացած խաղաղարար նախաձեռնություն, սակայն` իրական եւ կայուն խաղաղությունը, այլ ոչ թե դրա նմանակումը, նաեւ կողմ է լիարժեք բանակցություններին, քաղաքական եւ հումանիտար հարցերի քննարկմանը, սակայն ոչ ԼՂՀ ժողովրդի իրավունքների հաշվին:

Ուղերձի հեղինակները նշում են, որ ԼՂՀ ժողովուրդը չի վստահում հայատյաց քաղաքականություն վարող Ադրբեջանին, խաղաղապահ նախաձեռնություններին. «Միայն ԼՂՀ զինված ուժերը կարող են ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը»: Արցախցիները պատրաստ են աջակցել երկարատեւ խաղաղություն ապահովող բոլոր միջնորդական նախաձեռնություններին, սակայն խնդրում են նաեւ հաշվի առնել, որ աշխարհում գոյություն չունի որեւէ ուժ, որը կկարողանա արգելել Արցախի ժողովրդին պայքարել հանուն ապրելու, ազատության եւ անկախության օրինական իրավունքի:
ՈՒՄՎ-ն ընդունել է Հայաստանին վերաբերող երկու բանաձեւ
Կիրո Մանոյան. «Ղարաբաղի հարցը Քլինթոնի այցով չէ, որ պետք է կարգավորվի»
2015 թվականը` արդարության հաստատման սահմանագիծ
Քննարկվել է եվրոպական խորհրդարանական կառույցներում Հայաստանի պատվիրակությունների աշխատանքը
Բակո Սահակյան. «Անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետեւանքներով»
Ադրբեջանական «սեւ ցուցակը» հավանորեն համալրվելու է նոր անուններով
Ադրբեջանը նախագահների հայտարարությունը խաղաղ համաձայնագրի հիմք է համարում
Ռուսաստանցի համանախագահը հայտարարել է, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ժողովրդավարական ճանապարհով
Արամ Համբարյան. «Ամենաճիշտ քայլը, որ Քլինթոնը կարող է անել, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելն է»
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ստեփանակերտում են
Կրկին ողջամիտ ժամկետների խոստումներո՞վ
Վաղը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: ԱՄՆ այդչափ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան, իհարկե, նշանակալից երեւույթ է. պաշտոնական Երեւանը նման այցերից երես չի առել: Կառավարող շրջանակներին մերձ փորձագետները այցը գնահատում են իբրեւ Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականության հերթական վկայություն, մատնանշում, որ այցի շրջանակներում Քլինթոնը Երեւանում կգտնվի հուլիսի 4-ին` ԱՄՆ ազգային տոնի օրը:...
Արամ Համբարյան. «Ամենաճիշտ քայլը, որ Քլինթոնը կարող է անել, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելն է»
Պատերազմը տխմարություն է, կարեւորը մանեւրներն են
Քլինթոնի այցով չէ, որ պետք է կարգավորվի
Ղարաբաղյան հակամարտությունը եւ մարդու իրավունքները
Նորից ռազմակալման (օկուպացիայի) չարչրկված հարցի շուրջ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հարվածում է «ե՛ւ նալին, ե՛ւ մեխին»
Նոտարի գործելաոճը փոփոխման կարիք ունի
Անթալիայի հանդեպ հետաքրքրությունը նվազե՞լ է
Արենիի քարանձավներում դեռ շատ գաղտնիքներ կան
2400-ամյա բրոնզե սուսեր
Վերջապես եկավ գիշերը...
2015թ.` արդարության հաստատման սահմանագիծ
Անարդարություններ լվովյան ռինգում
Մեկնարկում` երկու հաղթանակ
Խաղաղասիրաբար էին տրամադրված
Առանց հուսադրող խաղի
Մեդալ ձախողակ ֆուտբոլիստին