Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում են: Նրանք արդեն հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ. տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ ինքը որեւէ բեկում գործընթացում չի սպասում, սակայն, ըստ նրա, նման հանդիպումները կարեւոր են` պարզելու համար, թե ի՞նչ նոր մոտեցումներ, ի՞նչ զարգացումներ կան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Վաղը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: ԱՄՆ այդչափ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան, իհարկե, նշանակալից երեւույթ է. պաշտոնական Երեւանը նման այցերից երես չի առել: Կառավարող շրջանակներին մերձ փորձագետները այցը գնահատում են իբրեւ Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականության հերթական վկայություն, մատնանշում, որ այցի շրջանակներում Քլինթոնը Երեւանում կգտնվի հուլիսի 4-ին` ԱՄՆ ազգային տոնի օրը:...