Հրատապ լուրեր
«Պերմյակովի դատավարության վերաբերյալ ռուս պատգամավորների հայտարարությունը երեսպաշտություն է»Նույնիսկ հռչակավոր Կոստանյանն էր այդ մասին ասելՊատրաստվում է դատի տալ Տարոն Մարգարյանին15 տարի է` դիմում է, չեն օգնումՁերբակալվածներից ոչ ոք մեղավոր չէ. Նեմցովի ընտանիքի փաստաբանԸստ նրա՝ գործով նոր անձանց ի հայտ գալը լիովին տրամաբանական է:Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաստառ` Ալբանիա-Հայաստան խաղի ժամանակԼուսանկարԸնդհակառակը՝ Հայաստանն է իր միջոցառումները համադրել Թուրքիայինի հետ. Էրդողանը դարձյալ ելույթ է ունեցելՀայաստանը ոչ մի դրական քայլ չի արել:Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՍտորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4,1 մագնիտուդ, խորությունը՝ 7 կմ:Ապրիլի 2-ին լրանում է Հրաչ Մուրադյանի սպանության երկրորդ տարելիցըՄինչեւ օրս Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտված չէ:Արտաշատում, Երևանի որոշ շրջաններում կարկուտ է տեղում. Գագիկ ՍուրենյանԿարկուտ է տեղացել նաև այլ շրջաններումԻրանը Անկարայից «համոզիչ և հստակ» բացատրություն է պահանջումԷրդողանի խոսքերի պատճառով բացատրություն են պահանջում:Լեոնտևն ընդամենը գրիպով հիվանդ էМосковский комсомолец-ը լուրերի իսկությունը ստուգելու նպատակով այցելել է Լեոնտևին:


Հանուն պոլիտեխնիկի

Հանուն պոլիտեխնիկի
Կրթություն
16:37 - 19.03.2014

Վերջին օրերին կրթության ոլորտում ուշագրավ փոփոխություններ եղան` ուշագրավ, բայց պատճառաբանված: Երբ վերստուգիչ հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» ՊՈԱԿ-ում ոչ նպատակային ծախսեր հայտնաբերվեցին, սեփական դիմումի համաձայն` բուհի ռեկտոր Արա Ավետիսյանն ազատվեց պաշտոնից: Ի դեպ, Ավետիսյանը չմոռացավ նաև շնորհակալություն հայտնել /հավանաբար, իրեն ընձեռված հնարավորության համար/ ու հավաստիացնել, որ ինքը հանգիստ է ընդունում նման փոփոխությունը, քանի որ դա արվում է հանուն պոլիտեխնիկի:

 

Մի քիչ զարմանալի է` երբ պոլիտեխնիկի դասախոսները բողոքում էին ռեկտորից, եւ բուհում լարված մթնոլորտ էր, ինչո՞ւ Ավետիսյանը հանուն պոլիտեխնիկի, սեփական դիմումի համաձայն, պաշտոնը լքելու ցանկություն չհայտնեց: Ավելի ճիշտ` զարմանալի կլիներ, եթե նա նման որոշում կայացներ, բայց քանի դեռ դանակը ոսկորին չէր հասել, եւ վերստուգիչ հանձնաժողովի ոչ նպատակային ծախսերը չէին հայտնաբերվել, գնալս ո՞րն է:

 

Ասում են` մենք` հայերս, սկսել ենք կամաց-կամաց հեռանալ մեր ավանդույթներից: Համաձայն չեմ, այն ավանդույթները, որոնք ձեռնտու են, ոչ միայն պահպանում ենք, այլեւ փայփայում: Կրթության ոլորտում հետաքրքիր մի ավանդույթ կա` եթե որեւէ բուհում ոչ նպատակային ծախսեր են հայտնաբերվում, այսինքն` ինչ-որ գումար են «տակով» արած լինում, պատասխանատվությունը լինում է, սեփական դիմումի համաձայն, աշխատանքից հեռացումը: Իսկ բուհերում հայտնաբերված այդ ոչ նպատակային ծախսերի հետեւանքով «կորած» գումարի ճակատագիրը ոչ մեկին չի հետաքրքրում: Մի քանի տուն այս կողմ, մի քանի մեքենա այն կողմ` կարևոր չէ, կարևորը` բացահայտվել է, որ ոչ նպատակային ծախսեր են եղել:

 

Արա Ավետիսյանը մնում է կրթության և գիտության համակարգում, նա ԳԱԱ անդամ է, դասախոսում է ԵՊՀ-ում, ինչպես նաև ցանկություն է հայտնել իր կարողություններն ի սպաս դնել տեխնիկական կրթության և գիտության զարգացման գործում և Մեխանիկայի ինստիտուտում շարունակել իր գիտական գործունեությունը:

 

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԵՊՃՇՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը: Ասում են` առաջիկայում ԵՊՃՇՀ-ն ու ՀՊՃՀ-ն միավորվելու են: Հիշեցնենք, որ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը հիմնադրվել է 1989-ին` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի /ներկայիս ՀՊՃՀ-ն է/ համապատասխան ֆակուլտետների և ամբիոնների հիման վրա:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը նշեց, որ ինքը ԿԳ նախարարի հետ ընդհանուր քաղաքականության գիծ է մշակել` սկսել երկու բուհերի ինտեգրման գործընթաց: Ըստ նրա` թեեւ երկու բուհերում էլ լուրջ առաջընթացներ են գրանցվել վերջին տարիներին, բայց դրանք զարգացնելու համար անհրաժեշտ է միավորել ուժերը, ինչն ամենևին էլ մասնագիտությունների «լղոզման» չի հանգեցնի:

 

«Բոլոնյան գործընթացը ենթադրում է ուժերի միավորում, որպեսզի լաբորատորիաները, հանրակացարանները կարողանան օգտագործել բոլոր ուսանողներն` անխտիր: Ուսումնագիտական ներուժի, լաբորատորիաների, լսարանների ֆոնդի համատեղ օգտագործման արդյունքում մենք ավելի կհզորանանք եւ ավելի նշանակալի արդյունքներ կունենանք: Արդեն 25 տարի է անցել, ինչ առանձնացել էին այս երկու բուհերը, բայց դրանք շարունակում էին միևնույն բազայի վրա գործել, ինչի հետեւանքով խանգարում էին մեկը մյուսին: Առաջին իսկ գործը ինտեգրացիոն գործընթաց սկսելն է լինելու, որ այսուհետ մեր-ձեր չլինի»,- ասաց Թոքմաջյանը` հավելելով, որ երկու բուհերի ինտեգրման գործընթացի հիմքում ընդհանուր ինժեներական կադրերի պատրաստումն է դրված լինելու:

 

Հարցին` արդյո՞ք պատասխանատու չէ հենց այս պահին բուհի ղեկավարումը ստանձնելը, երբ վերջերս է վերստուգիչ հանձնաժողովն ուսումնասիրություններ արել ՀՊՃՀ-ում եւ մի շարք խախտումներ հայտնաբերել, որի հետ էլ կապում են նաեւ Արա Ավետիսյանի հեռացումը, Թոքմաջյանը պատասխանեց, որ իր համար այդ պաշտոնը ստանձնելը կապված է Հայաստանում ինժեներական կրթության զարգացման հետ. «Իսկ թե ով ինչ է հայտնաբերել, դա իմ պատասխանատվության բաժինը չէ»:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



Վերադառնալ
ԳլխաբառերԿարինե Հարությունյան|Հովհաննես Թոքմաջյան|Արմեն Աշոտյան|Արա Ավետիսյան|ԵՊՃՇՀ|ՀՊՃՀ|Հանուն պոլիտեխնիկի


Սովետական տարիներին պարտադիր էր 10-ամյա կրթությունը, բայց կրթության որակը Հայաստանում ամենալավն էր. Թևան Պողոսյան

Սովետական տարիներին պարտադիր էր 10-ամյա կրթությունը, բայց կրթության որակը Հայաստանում ամենալավն էր. Թևան Պողոսյան16:55 - 26-03-2015 Հիմա 19 տարեկանում գնում եմ դպրո՞ց, թե՞ գնում եմ բանակ` ծառայելու
Կառավարությունն առաջարկում է պարտադիր կրթությունը սահմանել 12 տարի

Կառավարությունն առաջարկում է պարտադիր կրթությունը սահմանել 12 տարի15:54 - 26-03-2015 Կրթության լրջագույն փոփոխություն է՝ միտված ոլորտի խորքային բարեփոխմանը
Նախնական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը ընդլայնվեց ևս երեքով

Նախնական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը ընդլայնվեց ևս երեքով13:26 - 26-03-2015 Ընդառաջել են աշխատաշուկայի պահանջներին:
Դպրոցների գարնանային արձակուրդը մեկ շաբաթով երկարացվեց

Դպրոցների գարնանային արձակուրդը մեկ շաբաթով երկարացվեց17:37 - 20-03-2015 Գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճի պատճառով
Նախագահի համակուրսեցու դպրոցում խախտումների հետ կապված պատկերը փոխվեց

Նախագահի համակուրսեցու դպրոցում խախտումների հետ կապված պատկերը փոխվեց11:16 - 20-03-2015 Դպրոցում ֆինանսական խախտումներ չեն արձանագրվել:
ՀՊՃՀ-ում չեն շտապում ռեկտորի ընտրություններ անցկացնել

ՀՊՃՀ-ում չեն շտապում ռեկտորի ընտրություններ անցկացնել17:27 - 19-03-2015 ՀՊՃՀ-ն հիմնադրամ էր դարձել 2014-ի նոյեմբերին:
Չինաստանի բուհերում սովորելու իրավունք է ստացել 11 դիմորդ

Չինաստանի բուհերում սովորելու իրավունք է ստացել 11 դիմորդ16:21 - 13-03-2015 Միջպետական համագործակցության շրջանակում այսօր Չինաստանի բուհերում է սովորում է շուրջ 40 հայ երիտասարդ:
Լոռու մարզի դպրոցներից մեկն անվանակոչվել է Արցախյան ազատամարտի հերոսի անունով

Լոռու մարզի դպրոցներից մեկն անվանակոչվել է Արցախյան ազատամարտի հերոսի անունով15:01 - 12-03-2015 Տաշիրի ավագ դպրոցը` բժիշկ-ազատամարտիկ Արտակ Խաչատրյանի անվամբ
2016-ից, TOEFEL-ից բացի, կընդունվի նաև Բրիտանական խորհրդի կողմից տրվող IElTS-ի հավաստագիրը

2016-ից, TOEFEL-ից բացի, կընդունվի նաև Բրիտանական խորհրդի կողմից տրվող IElTS-ի հավաստագիրը17:26 - 11-03-2015 Վերջին տարիներին հայ երիտասարդների շրջանում օտար լեզուների, հատկապես` անգլերենի ուսուցումը, մեծ զարգացում է ապրել:
Անահիտ Բախշյանը հանդիպել է իրեն դատի տալ պատրաստվող ուսուցչուհու հետ

Անահիտ Բախշյանը հանդիպել է իրեն դատի տալ պատրաստվող ուսուցչուհու հետ17:36 - 10-03-2015 Այցելել է դպրոց՝ ծագած խնդիրների շուրջ տեղում ուսումնասիրություններ կատարելու համար:
Վրաստանը հետաքրքրված է Հայաստանի կրթական փորձով

Վրաստանը հետաքրքրված է Հայաստանի  կրթական փորձով18:01 - 09-03-2015 Հետաքրքրվել են «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման, պետական ծրագրի ներդրման հայկական փորձով:
Անահիտ Բախշյանին դատի կտան զրպարտության, հետապնդման, բարի համբավն արատավորելու, վիրավորանքի համար

Անահիտ Բախշյանին դատի կտան զրպարտության, հետապնդման, բարի համբավն արատավորելու, վիրավորանքի համար16:50 - 09-03-2015 Դպրոցի տնօրենը սպասում է քաղաքապետարանի որոշմանը:
Կասեցվել է երկու ուսումնական հաստատության լիցենզիայի գործողությունը

Կասեցվել է երկու ուսումնական հաստատության լիցենզիայի գործողությունը11:46 - 07-03-2015 Կասեցման համար հիմք է ծառայել լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների կոպիտ խախտումը:
Ավիկ Իսահակյանն այլևս Գրականության ինստիտուտի տնօրենը չէ

Ավիկ Իսահակյանն այլևս Գրականության ինստիտուտի տնօրենը չէ16:45 - 06-03-2015 Իսահակյանը կենսաթոշակային տարիքի հետևանքով այլևս չի կարող պաշտոնավարել:
Աշոտյանի հրամանով` երեք պետական բուհեր ստացել են հավատարմագիր

Աշոտյանի հրամանով` երեք պետական բուհեր ստացել են հավատարմագիր13:15 - 06-03-2015 2 տարին մեկ պարբերականությամբ պետք է ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն:



Ամենաշատ ընթերցվածները




Նորություններ




Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես yerkir.am խմբագրությանը։Այլ ԶԼՄ-ներում սույն կայքի հրապարակումներից որևէ մեկը ամբողջական վերահրապարակելու համար անհրաժեշտ է yerkir.am-ի խմբագրության համաձայնությունը: Լրատվամիջոցները կարող են yerkir.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար` պարտադիր օգտագործելով հիպերհղում:

Տարադրամի փոխարժեք 30.03.2015
RUB :: 0.00
USD :: 0.00
EUR :: 0.00
Մենք

Yandex.Metrica