Հրատապ լուրեր
Յացենյուկը հրաժարական է տվել Ուկրաինայի վարչապետի պաշտոնիցԿոալիցիայի փլուզման եւ կառավարության նախաձեռնությունների արգելափակման կապակցությամբՍպանվել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբայրըՀրազենային վնասվածքներովՄիջադեպը ծագել է կենցաղային վեճից. Վրաստանում ՀՀ նախկին դեսպանՎրաստանը մեր ռազմավարական ճանապարհն է, եւ մենք իրավունք չունենք այս ուղղությամբ չանելու ամեն ինչ, որպեսի մեր հարաբերությունները լինեն ամուր եւ ավելի խորանան. Հովհաննես ՄանուկյանԴատական դեպարտամենտի մի շարք պաշտոնատար անձինք մեղադրվում են պետբյուջեից շուրջ 116 մլն դրամ հափշտակելու մեջԳործը կքննի Արշակ ՎարդանյանըԱլժիրական ավիաընկերության ինքնաթիռ է կործանվել՝ 110 ուղեւորովԿապն ինքնաթիռի հետ ընդհատվել է ուղեգիծը փոխելուց հետո:էներգակիրների ինքնարժեքն արտադրանքի արժեքի մեջ, քանի գնա, պակասելու է. էկոնոմիկայի նախարարԵ'վ ձգտումը, ե'ւ կառավարության քաղաքականությունն ուղղված են նրան, որ մտավոր կարողություններն ավելի շատ ավելացված արժեք ստեղծեն Հայաստանի արտադրություններումՀրդեհ՝ կահույքի նախկին արտադրամասում. դեպքի վայրում աշխատել է 7 մարտական հաշվարկ, 2 ջրատարԻրականացվում են քանդման աշխատանքներ:Շենքի 7-րդ հարկից վերելակ է ընկել. ներսում քաղաքացի է եղելՔաղաքացուն անվնաս դուրս են բերելՄետաղական ամրանով հարվածել է գործընկերոջ գլխին եւ սպանելՍպանողը ձերբակալված էԳեղարքունիքի նոր փոխմարզպետ է նշանակվելԿարեն Հակոբյան


Մի խումբ մտավորականներ դիմել են ՀՀ նախագահին

Մի խումբ մտավորականներ դիմել են ՀՀ նախագահին
Հասարակություն
00:32 - 10.12.2013

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հայաստանի Հանրապետության Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին

ՀՀ քաղաքացիներից - արվեստի, մշակույթի և գիտության ոլորտի ներկայացուցիչներից

Երևան, Թումանյան 2 նրբ., 5 տուն, Անդրանիկ Սարկավագ Մանուկյան

 

Մեծարգո պարոն Նախագահ,

 

Մենք՝ արվեստի, մշակույթի և գիտության ոլորտների ներկայացուցիչներս, սույն նամակով միանում ենք Երևանի կենտրոնի հարյուրավոր քաղաքացիների կողմից Ձեզ ուղղված դիմումին և խնդրում պաշտպանել Երևանի կենտրոնը, մասնավորապես՝ Սայաթ-Նովա 10, 12 և Նալբանդյան 25ա շենքերի ընդհանուր բակը բարբարոսական կառուցապատումից, որը ուղիղ հարված է Երևանի սրտին:

 

Այս բակում, որտեղ «ասեղ գցելու տեղ չկա», որտեղ երեխաները խաղալու տեղ չունեն, բնակելի շենքերի ու տների մեջ 6 հարկանի հյուրանոց խցկելը ու հետագայում այն օդի մեջ տարածելը պարզապես մղձավանջային երազ է հիշեցնում: Նման կառույցը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ, քանի որ այն վտանգում է հարակից շենքերի ու կառույցների ամրությունը, սպառնում մարդկանց, երեխաների կյանքին:

 

Հազարավոր մարդիկ՝ Հայաստանի քաղաքացիներ, երևանցիներ, կենտրոնի բնակիչներ, ցնցված ու վրդովված են այն մտքից, որ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, շահի համար չինովնիկներն ու վայ-ճարտարապետները «ծախում են Երևանը» մեր սիրելի մայրաքաղաքը, մեր մանկությունն ու հիշողությունները, մեր ավանդույթները, մեր երեխաների ապագան, մեծ աշխարհի մեր անկյունը...

 

Պարոն Նախագահ, երևանյան ավանդույթներով հարուստ այս բակի հարցը, առաջին հերթին, բարոյական հարց է: Սահման կա, որը չի կարելի անցնել...

 

Կասկած չկա, որ չինովնիկների և կեղծ ճարտարապետների այս որոշումը հիմնված է կեղծիքների ու ապօրինությունների վրա՝ իրավական, քաղաքաշինական, բնապահպանական և մնացած բոլոր առումներով: Սակայն այս նամակով մենք ուզում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել հարցի բարոյական կողմի վրա:

 

Չինովնիկների այս դավադիր որոշումը առաջին հերթին հարվածում է Ձեր և հանրապետական կուսակցության հեղինակությանը, քանի որ Դուք քաղաքացիներին՝ ընտրողներին խոստացել եք ավելի ապահով Հայաստան և ավելի ապահով Երևան: Չինովնիկները խաբում և դավաճանում են Ձեզ կեղծ զեկուցագրերով, շահի համար ծախում են մեր ազգային արժեքները:

 

Երևանի բակերը մեր ծնողների քրտնաջան աշխատանքով հյուսված բներն են, մեր օջախները՝ իրենց ավանդույթներով, նիստ ու կացով, միջավայրով, հին հարևաններով, նեղլիկ փողոցներով և հարուստ հիշողություններով...Առանց այդ բակերի չկա Երևան ու չկա Հայաստան: Խնդրում ենք Ձեզ պաշտպանել մեր ժողովրդին այս վայրագ հարձակումներից: Սա մարդկանց, մեր ժողովրդի պատվի հարցն է, սա Երևանն է...

1.   Աստղիկ Ռաֆայելի Իսրայելյան - ազգագրագետ, պատմական գիտություների թեկնածու

2.      Միքայել Պողոսյան - դերասան ՀՀ վաստակավոր արտիստ

3.      Հրաչ Քեշիշյան - ռեժիսոր

4.      Կարինե Դանիելյան - գիտությունների դոկտոր, պրոֆեսոր "Հանուն կայուն մարդկային զարգացման" ասոցիացիայի նախագահ

5.      Արմեն Մազմանյան - Երևանի   թատրոնի  և  կինոյի  պետական  ինստիտուտի  ռեկտոր, ռեժիսոր, դերասան, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

6.      Գագիկ Գինոսյան - պարուսույց, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

7.      Արա Գևորգյան - երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ

8.      Սերգեյ Կարապետյան - ՀՀ վաստակավոր արտիստ

9.      Արթուր Բախտամյան - ՀՀ վաստակավոր լրագրող

10.  Մարգարիտ Ստեփանյան - ճարտարապետ

11.  Ալլա Լևոնյան - ՀՀ վաստակավոր արտիստ

12.  Արամ Ղանալանյան - ճարտարապետ

13.  Ներսիկ Իսպիրյան - ՀՀ վաստակավոր արտիստ

14.  Լեյլա Սարիբեկյան - երգչուհի, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ

15.  Հրաչյա Մաթևոսյան - արձակագիր, հրապարակապոս

16.  Սարգիս Նաջարյան - ՀՀ վաստակավոր արտիստ

17.  Սերգեյ Սարաջյան - դաշնակահար, պրոֆեսոր

18.  Աիդա Սարգսյան - երգչուհի

19.  Սերգեյ Պետրոսով - ինժեներ-կոնստրուկտոր, գրող, լրագրող

20.  Դավիթ Ամալյան - երգահան, երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ

21.  Արա Մալխասյան - մաթեմատիկոս, դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

22.  Արսեն Գրիգորյան - երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ

23.  Երվանդ Մանարյան - բեմադրիչ

24.  Ջոն Մանուկյան - գիտաշխատող, հրապարակախոս, թոշակառու

25.  Սեյրան Ստեփանյան - մաթեմատիկոս, ԵՊՀ դասախոս, դոցենտ, ֆիզմաթ. գիտ. թեկնածու

26.  Մկրտիչ Մկրտչյան - ՀՀ վաստակավոր երգիչ

27.  Աշոտ Պետրոսյան - ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, լաբորատորիայի վարիչ

28.  Լևոն Թևանյան, ՀՀ վաստակավոր արտիստ

29.  Մարտիրոս Բադալյան - ՀՀ վաստակավոր նկարիչ

30.  Իգոր Յավրյան - դաշնակահար, ԵՊԿ պրոֆեսոր

31.  Լևոն Աթոյան - ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ, ավագ գիտ. աշխատող

32.  Ռաֆայել Հակոբյանց - ԵՊԿ պրոֆեսոր

33.  Հայկ Մարության (Հայկո) - պրոդյուսեր, դերասան

34.  Մկրտիչ Արզումանյան (Մկո) - դերասան, սցենարիստ, պրոդյուսեր

35.  Ամալյա Սարգսյան - բանասիր. գիտ. թեկնածու, Ժող. արվեստի թանգարան, ավագ գիտաշխատող

36.  Հայկ Ղանալանյան - նկարիչ

37.  Գայանե Գասպարյան - ռեժիսոր

38.  Լևոն Հարությունյան - դերասան

39.  Աշոտ Տեր-Մաթևոսյան - դերասան

40.  Վիգեն Ստեփանյան - ռեժիսոր

41.  Արթուր Ղարայան - օպերատոր

42.  Իրինա Դանիելյան - դերասանուհի

43.  Արմեն Ղազարյան - նկարիչ

44.  Մայրանուշ Գրիգորյան - դերասանուհի

45.  Խաչիկ Տոնոյան - երաժշտական պրոդյուսեր

46.  Լևոն Ջավադյան - դաշնակահար, Սպենդիարյանի անվ. Օպերայի և Բալետի թատրոնի փոխտնօրեն

47.  Արթուր Զաքարյան - միջազգային կարգի մրցավար

48.  Կարեն Ծատուրյան - կինոպրոդյուսեր

49.  Ժիրայր Աթանյան - երաժիշտ

50.  Աշոտ Տիգրանյան - երաժիշտ

51.  Տիգրան Ղանալանյան - պատմաբան, ԵՊՀ ասպիրանտ

52.  Անաիդա Հովսեփյան - դաշնակահար, դոցենտ

53.  Գրիգոր Կուվիյան - երաժիշտ

54.  Կարինե Ռաֆայելյան - Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ

55.  Արթուր Շահնազարյան - կոմպոզիտոր

56.  Արթուր Իսպիրյան - երաժիշտ

57.  Սարո Գալենց - նկարիչ

58.  Սամվել Բաղդասարյան - նկարիչ, մանկավարժ

59.  Արմինե Հովհաննիսյան - նկարիչ, մանկավարժ, ՀՀ Նախագահի մրցանակակիր (2006)

60.  Ռոզա Հովսեփյան - օպերայի երգչուհի, դերասանուհի

61.  Հովհաննես Միրզոյան - դիրիժոր, պրոֆեսոր, ԵՊԿ ամբիոնի վարիչ

62.  Զառա Ազարյան - ռեանիմատոլոգ-սրտաբան

63.   Արմեն Գևորգյան - օպերայի և բալետի թատրոնի մենապարող

64.  Գոհար Կյուրեղյան - Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

 

 




Վերադառնալ
Սայաթ-Նովա 10-ի սեփականատերը հանդես է եկել բաց նամակով15:51   12/13/13
Մի խումբ մտավորականներ դիմել են ՀՀ նախագահին
14:56   12/13/13
ԳլխաբառերՍայաթ Նովա 10| ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան| Բաց նամակ|Մտավորականներ


Մեր ընտանիքն ընդհանրապես որևէ թշնամի չի ունեցել. Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր

Մեր  ընտանիքն ընդհանրապես որևէ թշնամի չի  ունեցել. Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր09:56 - 25-07-2014 Ո՞վ և ինչո՞ւ պետք է սպաներ ռեկտորի եղբորը` Հարություն Գրիգորյանին:
ԱԺ նախկին պատգամավոր Լևիկ Խաչատրյանի տնից գողացված չհրկիզվող պահարանի մեջ նաեւ ոսկյա զարդեր են եղել

ԱԺ նախկին պատգամավոր Լևիկ Խաչատրյանի տնից գողացված չհրկիզվող պահարանի մեջ նաեւ ոսկյա զարդեր են եղել09:24 - 25-07-2014 Հանցագործները խմբով են եղել, քանի որ տարած չհրկիզվող պահարանը թեև չափերով փոքր, բայց շատ ծանր է եղել:
Սպանվել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբայրը

Սպանվել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբայրը21:26 - 24-07-2014 Հրազենային վնասվածքներով
Միջադեպը ծագել է կենցաղային վեճից. Վրաստանում ՀՀ նախկին դեսպան

Միջադեպը ծագել է կենցաղային վեճից. Վրաստանում ՀՀ նախկին դեսպան16:42 - 24-07-2014 Վրաստանը մեր ռազմավարական ճանապարհն է, եւ մենք իրավունք չունենք այս ուղղությամբ չանելու ամեն ինչ, որպեսի մեր հարաբերությունները լինեն ամուր եւ ավելի խորանան. Հովհաննես Մանուկյան
ԴԱՀԿ փաստաթղթերում նշվում է կոնկրետ արգելանքի չափը. խնդիրը բանկերո՞ւմ է

ԴԱՀԿ փաստաթղթերում նշվում է կոնկրետ արգելանքի չափը. խնդիրը բանկերո՞ւմ է15:11 - 24-07-2014 Բանկային հաշիվների սառեցման, հաշիվների վրա արգելանքների կիրառման խնդիրն իսկապես կարեւոր է. արդարադատության նախարար
Ի՞նչ կապ ունի Սաշիկ Սարգսյանը Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի թունելի փակ լինելու հետ

Ի՞նչ կապ ունի Սաշիկ Սարգսյանը Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի թունելի փակ լինելու հետ14:14 - 24-07-2014 Փոխնախարարը հնարավոր չի համարում Վանաձոր-Ստեփանավան թունելից Ալեքսանդր Սարգսյանի համար խողովակներ քանդելը:
Մահվան ելքով վրաերթ՝ Երևան-Իջևան ճանապարհին

Մահվան ելքով վրաերթ՝ Երևան-Իջևան ճանապարհին12:47 - 24-07-2014 Կատարվում է քննություն
Հրդեհ՝ կահույքի նախկին արտադրամասում. դեպքի վայրում աշխատել է 7 մարտական հաշվարկ, 2 ջրատար

Հրդեհ՝ կահույքի նախկին արտադրամասում. դեպքի վայրում աշխատել է 7 մարտական հաշվարկ, 2 ջրատար12:07 - 24-07-2014 Իրականացվում են քանդման աշխատանքներ:
Շենքի 7-րդ հարկից վերելակ է ընկել. ներսում քաղաքացի է եղել

Շենքի 7-րդ հարկից վերելակ է ընկել. ներսում քաղաքացի է եղել11:09 - 24-07-2014 Քաղաքացուն անվնաս դուրս են բերել
Վարդան Մամիկոնյանի արձանը՝ «Պեպսիի» տաղավարի գագաթին

Վարդան Մամիկոնյանի արձանը՝  «Պեպսիի» տաղավարի գագաթին10:50 - 24-07-2014 Քաղաքապետարանի թույլտվությամբ արձանի մերձակա հրապարակի մոտ տեղադրվել է «Պեպսի» ֆիրմայի տաղավար:
Ինչո՞ւ էր Ռուբեն Հայրապետյանը գնացել Սերժ Սարգսյանի մոտ

Ինչո՞ւ էր Ռուբեն Հայրապետյանը գնացել Սերժ Սարգսյանի մոտ10:31 - 24-07-2014 Սերժ Սարգսյանը Ռուբեն Հայրապետյանին կանչել էր իր մոտ՝ պարզելու, թե ինչու էր քննադատել կառավարության անդամներին
ՕԵԿ-ը շնորհակալ է «Ագրարային» կուսակցությանը, «Ընդվզում» շարժմանը, «Մենք»-ին...

ՕԵԿ-ը շնորհակալ է «Ագրարային» կուսակցությանը, «Ընդվզում» շարժմանը, «Մենք»-ին...23:20 - 23-07-2014 Քաղխորհրդի նիստ են հրավիրել
ԼՂՀ ոստիկանությունը՝ ականի պայթյունի մասին

ԼՂՀ ոստիկանությունը՝ ականի պայթյունի մասին18:32 - 23-07-2014 Հաղորդագրություն
Գեղարքունիքի նոր փոխմարզպետ է նշանակվել

Գեղարքունիքի նոր փոխմարզպետ է նշանակվել18:04 - 23-07-2014 Կարեն Հակոբյան
Կառավարությունը կողմ է ՎՊ նախագահի ու ՄԻՊ-ի` հրաժարականի դիմումը հետ վերցնելու ժամկետները կրճատելու օրինագծին

Կառավարությունը կողմ է ՎՊ նախագահի ու ՄԻՊ-ի` հրաժարականի դիմումը հետ վերցնելու ժամկետները կրճատելու օրինագծին17:57 - 23-07-2014 ՀՀԿ-ական պատգամավորների օրենդրական նախաձեռնությունը կստանա կառավարության հավանությունը:



Ամենաշատ ընթերցվածները




Նորություններ




Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես yerkir.am խմբագրությանը։Այլ ԶԼՄ-ներում սույն կայքի հրապարակումներից որևէ մեկը ամբողջական վերահրապարակելու համար անհրաժեշտ է yerkir.am-ի խմբագրության համաձայնությունը: Լրատվամիջոցները կարող են yerkir.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար` պարտադիր օգտագործելով հիպերհղում:

Տարադրամի փոխարժեք 24.07.2014
USD :: 406.56
EUR :: 547.39
RUB :: 11.68
Մենք

Yerkir.am. © 2014. All rights reserved.

Էլ. փոստ: news@yerkir.am
Հեռ.: +37410 52 15 01
ՀՀ, ք. Երևան
Հանրապետության փ. 30

Yandex.Metrica