Հրատապ լուրեր
Պռոշյանի գյուղապետի սպանության գործի քննությունը «դոփում է տեղում»«Ազատություն» ռադիոկայանի տեսանյութըՁեր նախագահն էլ, վարչապետն էլ նույն վերմակի տակ են քնում. իրարանցում՝ Թուրքիայի մեջլիսումԿասեցվել է պատգամավորի գործունեությունը:Նեմցովը հայտնի «սրտակեր» էր. The Daily BeastՍիրուհիներն ու ընկերուհիները պաշտում էին Նեմցովին նրա առատաձեռնության համար:Թուրքիայում մեկ տարում բռնաբարության է ենթարկվել 219 երեխաՄահացել է 68 և վիրավորվել 228 երեխա:Ջրվեժում թալանել են փոխնախարարի առանձնատունըԳողացել կենցաղային ու արժեքավոր իրերԴուք այլևս չեք լինելու «կամավորականներ». Սերժ Սարգսյանը՝ «Պատանի երկրապահ»-ինՍերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղելԲՀԿ-ն գոհ է. օրենքն ընդունվեցՓՄՁ-ների հորդորով են կողմ քվեարկումԳուրգեն Արսենյանը` ԲՀԿ խմբակցությունից հեռանալու մասինԿարող եք ճշտել` համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչՊուտինը Նեմցովի սպանությունը խայտառակություն է անվանելԱնհրաժեշտ է ազատել Ռուսաստանը Բորիս Նեմցովին սպանության նման ողբերգություններիցՀանցագործները ճանապարհին զենք են թողել. մանրամասներ Երրորդմասցի Լյովիկի սպանության վերաբերյալՀիվանդանոցի ճանապարհին մահացել են Դրաստամատ Թադևոսյանը և Լևոն Ղազարյանը


Իշխանությունների փրկությունն ընդդիմությանն ընդառաջելու մեջ է

Իշխանությունների փրկությունն ընդդիմությանն ընդառաջելու մեջ է
Քաղաքական
16:37 - 27.03.2013

Քաղաքական հարաբերություններում միշտ առկա է քաղաքական կոնֆլիկտ` կա'մ երկրի կառավարման հարցերում որոշումների կայացման հնարավորությունների, կա’մ անձնային, խմբային եւ այլ շահերի սպասարկման համար լրացուցիչ լծակների ձեռքբերման իմաստով:

 

Բայց քաղաքական ճգնաժամն ավելի խոր երեւույթ է, քան կոնֆլիկտները քաղաքական հարաբերություններում: Քաղաքական ճգնաժամի լրջագույն ցուցիչներից է ընդդիմության` իբրեւ ժողովրդավարական պետության գոյության հիմնական երաշխավորի, չեզոքացումը կամ ոչնչացումը իշխող քաղաքական ուժի կողմից: Լուրջ իշխանությունը, բնականաբար, գիտի, որ երբ խարխլում է ընդդիմադիր դաշտը եւ ընդդիմությանը զրկում կենսագործունեությունից, դրանով իսկ պարարտ հող է նախապատրաստում, որ ընդդիմադիր դաշտից նախկինում աննշան ու «անշառ» ուժերը կամ գործիչները առաջ մղվեն ու իրենց շուրջը համախմբեն ընտրազանգվածի ընդդիմադիր հատվածին:

 

Դա պարզ քաղաքագիտական ճշմարտություն է, որում մեկ անգամ եւս գործնականում համոզվեցինք. դրա վառ օրինակը Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով համախմբեց դժգոհ զանգվածը: Եվ երբ որեւէ ուժ կամ գործիչ սկսում է տիրապետել շատ մեծ ընտրազանգվածի, դա արդեն հիմք է տալիս նրան, որ իշխանությունների առջեւ թե’ պայման դնի, թե’ որոշակի պահանջներ ներկայացնի: Բնականաբար, դարձյալ առաջանում են քաղաքական կոնֆլիկտներ:

 

Քաղաքական կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը առավել հավանական է զարգացած օրենսդրության, խորհրդարանականության, քաղաքական կուսակցությունների համակարգի եւ այլ պայմաններում` խորհրդատվությունների, բանակցությունների, հնարավոր այլընտրանքների հետազոտության եւ փոխընդունելի լուծումների փնտրման միջոցով:

 

Սակայն Հայաստանում, երբ խորհրդարանում ընդդիմությունը չի կարող որեւէ դեր ունենալ, եթե քաղաքական մեծամասնությունը դա չուզի, իսկ վերջինս կարող է ընդունել ցանկացած օրենք կամ որոշում, քաղաքական կոնֆլիկտների կարգավորումը հնարավոր է կողմերի փոխզիջումների հիման վրա:

 

Երկխոսությունը հենց այն բանի համար է, որպեսզի կողմերը կարողանան հղկել այն հումքը, որը դրվում է որպես քննարկման թեմա հետագա բանակցությունների սեղանին: Այստեղ հարկավոր է զանազանել երկխոսությունը բանակցությունից եւ բանակցությունը` համագործակցությունից: Նույնիսկ ամենաոխերիմ թշնամիները երկխոսում են:

 

Այժմ Հայաստանի ներքաղաքական կյանքում, կարծես, սկսվում է երկխոսության փուլը իշխանության ու ընդդիմության ղեկավարների միջեւ: Մասնավորապես` Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակից Սերժ Սարգսյանին ներկայացրեց պահանջների նվազագույն շեմը: Սերժ Սարգսյանը պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանին եւ ասաց, որ իրեն հասցեագրված գրավոր նյութը կարող է օգնել` արդյունավետ երկխոսություն սկսելու համար: Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկական հարցեր են:

 

Հարց է առաջանում` մեր իրականության մեջ արդեն կա երկխոսության ոչ լավ փորձ ու վատ նախադեպ` կապված ՀԱԿ-իշխանություններ երկխոսության հետ, ո՞րն է երաշխիքը, որ այս փորձը եւս չի ձախողվի: Ակնհայտ է, որ երկուստեք կա շահերի համընկնում, որից, ի դեպ, կշահի հայաստանյան քաղաքական իրականությունն ու մեր պետությունը: Մասնավորապես` ընդդիմությունը կարող է հասնել քաղաքական որոշումների կայացման համար անհրաժեշտ որոշակի լծակների, իսկ իշխանություններին պարզապես օդ ու ջրի նման անհրաժեշտ է ընդդիմություն:

 

Հասկանալու համար, թե ինչու, պատկերացնենք, որ իշխանությունները համաձայնեցին այս բանակցություններին` ընդդիմադիր եւս մեկ շարժում մարելու, մի ալիք եւս չեզոքացնելու համար, ասել է թե` երկխոսությունը տապալելու: Այդ դեպքում ընդդիմությունը արդեն ուշքի չի գա, մենք դրա փորձն ունենք անցած խորհրդարանական ընտրություններից, կամավոր կհրաժարվի երկրի քաղաքական պրոցեսներին մասնակցելուց, քանի որ կհասկանա, որ իրեն գործելու համար երկու ուղղություն է մնում` կա'մ ծայրահեղ քայլերի դիմել, ինչին այս պահին Հայաստանում ընդդիմադիր ոչ մի ուժ չի գնա` հաշվի առնելով նաեւ մեր ողբերգական փորձն այս ուղղությամբ, կա’մ ուղղակի կգնահատի, որ ինքը որեւէ բան փոխելու հնարավորություն ու լծակ այսօր չունի, եւ իշխանություններին կթողնի միայնակ երկրի կառավարման գործում:

 

Իսկ այն դեպքում, երբ իշխանությունը դաշտում մնա մենակ, նորից առաջանում է քաղաքական կոնֆլիկտ, բայց այս անգամ արդեն հենց իշխանության ներսում: Որովհետեւ իշխանության մեջ արդեն կսկսվի ազդեցության լծակների վերաբաշխման խնդիրը, ու միեւնույն քաղաքական ուժի ներքին խումբ-խմբավորումները, կլանները կմտնեն պետական «կերակրատաշտից» առավել շատ օգտվելու համար մղվող պայքարի մեջ:

 

Սա միշտ ունենում է մի հետեւանք` տվյալ քաղաքական ուժը սկսում է ինքն իրեն մաշել ու կորցնում է նախ` միասնականությունը, հետո`դիմադրողականությունը, քանի որ երբեմնի թիմակիցները արդեն դառնում են ախոյաններ ու մրցակիցներ: Արդյունքում` տվյալ քաղաքական ուժը քայքայվում է:

 

Այս ամենը հաշվի առնելով` ներկայումս սկսված երկխոսությունը իշխանությունների փրկությունն է, քանի որ հակառակ դեպքում նրանք իրենք իրենց կսկսեն ոչնչացնել: Ի վիճակի կլինի՞, արդյոք, իշխանությունը հասկանալ այս պարզ իրողությունը…

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ



Վերադառնալ
ԳլխաբառերՔաղաքական երկխոսություն ընդդիմության եւ իշխանության միջեւ|Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան երկխոսություն |Քաղաքական կոնֆլիկտ, ճգնաժամ


ՀՅԴ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

ՀՅԴ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ18:52 - 05-03-2015 Դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների վրացական փորձը
ԲՀԿ-ն այլեւս ընդդիմություն է. ԲՀԿ կուսակցության նոր ղեկավար

ԲՀԿ-ն այլեւս ընդդիմություն է. ԲՀԿ կուսակցության նոր ղեկավար15:54 - 05-03-2015 ԲՀԿ կուսակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը:
ԵԺԿ-ի` Ցեղասպանության մասին բանաձևը նոկդաուն էր Թուրքիայի համար. Կիրո Մանոյան

ԵԺԿ-ի` Ցեղասպանության մասին բանաձևը նոկդաուն էր Թուրքիայի համար. Կիրո Մանոյան15:00 - 04-03-2015 Հարվածից մի քիչ էլ ավելին էր
ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան  Տրայան  Հրիսթեային20:42 - 03-03-2015 ՀՅԴ-ն հավատարիմ է Եվրոպական արժեքներին և պատրաստակամ աշխատել եվրոպական կառույցների հետ
Մոսկվայի սգո երթը՝ ուղիղ

Մոսկվայի սգո երթը՝ ուղիղ20:31 - 01-03-2015 Մոսկվայում մեկնարկել է սգո երթը՝ Բորիս Նեմցովի հիշատակին
Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ է նշանակել

Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ է նշանակել14:06 - 27-02-2015 Դավիթ Վիրաբյանն է
Մենք պետք է ծրագրված աշխատենք, ու նույն տիկինը չփորձի նենգափոխել փաստերը. Ռուստամյանը՝ Նալբանդյանին

Մենք պետք է ծրագրված աշխատենք, ու նույն տիկինը չփորձի նենգափոխել փաստերը. Ռուստամյանը՝ Նալբանդյանին18:10 - 25-02-2015 Պետք է զգույշ լինել ձևակերպումների մեջ
Մարդասիրության, բարի կամքի ու փոխվստահության համար թող Սաֆարովին հանձնեն մեզ. ԼՂՀ-ի պատասխանը` ԱՄՆ պետդեպարտամենտին

Մարդասիրության, բարի կամքի ու փոխվստահության համար թող Սաֆարովին հանձնեն մեզ. ԼՂՀ-ի պատասխանը` ԱՄՆ պետդեպարտամենտին12:22 - 24-02-2015 Նրանց ասածը բարի կամք չի լինի, այլ օրենքի ոտնահարում և թուլամորթություն:
Չանաքքալեի միջոցառումների հերքման լուրը Գյուլեն-Էրդողան հակամարտության համատեքստում է. թուրքագետ

Չանաքքալեի միջոցառումների հերքման լուրը Գյուլեն-Էրդողան հակամարտության համատեքստում է. թուրքագետ17:35 - 23-02-2015 Zaman-ը միշտ էլ հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից:
Շատ հուզիչ պահեր եղան Ծիծեռնակաբերդում. Նուլանդ

Շատ հուզիչ պահեր եղան Ծիծեռնակաբերդում. Նուլանդ18:25 - 18-02-2015 Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Երեւանում կրկնեց այն, ինչ ասել էր Ադրբեջանում

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Երեւանում կրկնեց այն, ինչ ասել էր Ադրբեջանում18:16 - 18-02-2015 Կոչ ենք անում պատկան կողմերին` կատարել այդ հումանիտար ժեստը
Ավտոմեքենան ընկել է ձորը. վարորդը վնասվածք է ստացել

Ավտոմեքենան ընկել է ձորը. վարորդը վնասվածք է  ստացել17:14 - 18-02-2015 Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհին
Հանդիպել են Նալբանդյանն ու Նյուլանդը

Հանդիպել են Նալբանդյանն ու Նյուլանդը16:19 - 18-02-2015 Էդվարդ Նալբանդյանը խնդրեց իր ողջյուններն ու բարեմաղթանքները փոխանցել պետքարտուղար Ջոն Քերիին
ՌԴ դատախազությունը Պերմյակովի հարցով նամակ չի ստացել ՀՀ-ից. «Ժողովուրդ»

ՌԴ դատախազությունը Պերմյակովի հարցով նամակ չի ստացել ՀՀ-ից. «Ժողովուրդ»09:19 - 18-02-2015 Իսկ կարո՞ղ է փոստատարն այն ոտքով է Երևանից Մոսկվա տանելու
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին15:43 - 17-02-2015 «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված սպանդի կապակցությամբ



Ամենաշատ ընթերցվածները




Նորություններ




Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես yerkir.am խմբագրությանը։Այլ ԶԼՄ-ներում սույն կայքի հրապարակումներից որևէ մեկը ամբողջական վերահրապարակելու համար անհրաժեշտ է yerkir.am-ի խմբագրության համաձայնությունը: Լրատվամիջոցները կարող են yerkir.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար` պարտադիր օգտագործելով հիպերհղում:

Տարադրամի փոխարժեք 05.03.2015
USD :: 479.05
EUR :: 533.18
RUB :: 7.76
Մենք

Yandex.Metrica