Arm Eng Rus


Հրատապ լուրեր
Ընտրությունն այնքան էլ մեծ չէ` աթար կամ էներգետիկայի դիվերսիֆիկացումՀայաստանի համար էներգետիկ անվտանգությունը առաջնային նշանակություն է ստանում:
Լրահոս

Արխիվ







Ինչպես ԵՊՀ ռեկտորի օգնականը դարձավ գիտությունների թեկնածու

Ինչպես ԵՊՀ ռեկտորի օգնականը դարձավ գիտությունների թեկնածու14:39 - 07.03.2013

Շուրջ 9 ամիս առաջ yerkir.am-ին «բախտ» էր վիճակվել ներկա գտնվել ԳԱԱ պատմության ինստիտուտում մի թեկնածուական ատենախոսության պաշտպանության: Պաշտպանողը ԵՊՀ ռեկտորի տխրահռչակ օգնական Գեւորգ Մելքոնյանն էր` «Ախալքալաքցիների զորքն առաջ քաշեք» արտահայտության հեղինակը:

 

Գեւորգ Մելքոնյանի գիտական աշխատանքի ղեկավարն էր ինքը`ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ատենախոսության թեման էլ ձեւակերպված էր այսպես` «Գերմանիայի քաղաքականությունը Արեւմտյան Հայաստանում 1914-1918 թվականներին»:

 

Պաշտպանության ամենասկզբից մասնագիտական հանձնաժողովի անդամներից` պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Խուդինյանը մի շարք առարկություններ ներկայացրեց` սկսելով ուսումնասիրության առարկայի անվանումից: Հարցն այն էր, Մելքոնյանն իր աշխատանքի ամբողջ տեքստում գրել էր «Կայսերական Գերմանիա»: Գեւորգ Խուդինյանն էլ այն ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, թե այդպիսի պետություն այդ ժամանակաշրջանում` 1871-1918 թվականներին, գոյություն չի ունեցել: Պետության պաշտոնական անվանումը 1871-1918 թվականներին եղել է Գերմանական Կայսրություն, որը որոշ դեպքերում անվանել են նաեւ կայզերական Գերմանիա: Բայց Գեւորգ Մելքոնյանը վերցրել էր ու գրել` «Կայսերական Գերմանիա», այսինքն` «Կայսերական»-ը` մեծատառով` որպես հատուկ անուն,  եւ ս-ով, այսինքն` ճիշտ չէր ձեւակերպել անգամ իր ուսումնասիրության առարկայի անվանումը:

 

Անցյալ տարվա հունիսի վերջին, երբ տեղի ունեցավ հիշյալ պաշտպանությունը, yerkir.am-ը հասցրել էր ճշտել, որ Գ. Մելքոնյանի ատենախոսությունը պարզապես սովորական «ֆոկուս է»: Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ուսումնասիրողներ կան, որոնք զբաղվել են «Գերմանիան եւ Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Ով ասես` գրել է այս թեմայով` խոշորագույն գիտնականներից մինչեւ ամենասովորական հետազոտողները: Ու Գեւորգ Մելքոնյանի դեպքում «ֆոկուս» էին արել, թեման փոխակերպել ու դարձրել «Գերմանիայի քաղաքականությունը Արեւմտյան Հայաստանում 1914-1918 թվականներին»: Դա մի ձեւ է, երբ, փոխելով վերնագիրը, թեմայի նյութերը քո անունից մտցնում ես աշխատանքի մեջ, վերաշարադրում ու դարձնում դիսերտացիա:

 

Բայց նույնիսկ այսպիսի «շահեկան» պրոցեսում թույլ էին տրվել բազմաթիվ սխալներ, ինչպես այն ժամանակ պնդում էին Գեւորգ Խուդինյանը եւ մասնագիտական խորհրդի այլ անդամներ: Իսկ ամենազավեշտալին այն էր, որ Գեւորգ Մելքոնյանն իր ուսումնասիրության առարկայի անունն անգամ չգիտեր:

 

«Գիտական» աշխատանքի ղեկավար, «ամենազոր» Արամ Սիմոնյանն այն ժամանակ կարողացավ Գեւորգ Մելքոնյանին «դարձնել» գիտությունների թեկնածու: Իսկ դրանից հետո` նաեւ իր օգնական: Մեր տղան էլ ոգեւորվեց «հաջողությունից», սկզբում սկսեց եթեր դուրս գալ, մի օր էլ` հետընտրական կրքերի ամենաթեժ պահին, դարձավ «ախալքալաքցիների զորավար»:

 

Մեջբերում ենք yerkir.am-ի կողմից 02.07.2012 թ.-ին հրապարակված` Գեւորգ Մելքոնյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանության տեսագրությունը`

 

Երբ ապաշնորհները ստանում են գիտական աստիճան կամ կոչում, բնական է, որ ամեն կերպ կփորձեն «վարձահատույց» լինել իրենց «գիտնական դարձրածներին»:



Վերադառնալ
ԳլխաբառերԳեւորգ Մելքոնյան|ԵՊՀ ռեկտորի օգնական|ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը|ինչպես է Գեւորգ Մելքոնյանը դարձել պատմական գիտությունների թեկնածու
Share |


Արքայազն Չարլզը կայցելի Հայաստան՝ մայիսի 28-ին

Արքայազն Չարլզը կայցելի Հայաստան՝ մայիսի 28-ին 20:16 - 24/05/2013 Նա այստեղ կմնա մինչ մայիսի 30-ը:
Լճում 14-ամյա պատանի է խեղդվել

Լճում 14-ամյա պատանի է խեղդվել 16:40 - 24/05/2013 Ակունք գյուղի բնակիչ Թևոս Մելքոնյանն է:
ԱՄԷ-ի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին

ԱՄԷ-ի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին 15:45 - 24/05/2013 Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել ԱՄԷ նորանշանակ դեսպանին:
Արդեն` 25 ավտոմեքենա

Արդեն` 25 ավտոմեքենա 15:00 - 24/05/2013 Այսօր հանրապետության դպրոցներում նշվում է ''Վերջին զանգը'':
Լոռիում և Տավուշում կարկուտ են կանխատեսում

Լոռիում և Տավուշում կարկուտ են կանխատեսում 14:45 - 24/05/2013 Մայիսի 25-29-ը:




Այսօր 25 Մայիս 2013
Երևան 28°
Վայոց Ձոր 28°
Տավուշ 26°
Սյունիք 20°
Շիրակ 22°
Լոռի 23°
Կոտայք 22°
Գեղարքունիք 22°
Արմավիր 28°
Արարատ 28°
Արագածոտն 26°
Եղանակը մարզերում

Տարադրամի փոխարժեք 24.05.2013
RUB :: 13.19
USD :: 414.82
EUR :: 534.45

Yerkir.am. © 2013. All rights reserved.

Էլ. փոստ: news@yerkir.am
Հեռ.: +37410 52 15 01
ՀՀ, ք. Երևան
Հանրապետության փ. 30


Developed by
Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես yerkir.am խմբագրությանը։Այլ ԶԼՄ-ներում սույն կայքի հրապարակումներից որևէ մեկը ամբողջական վերահրապարակելու համար անհրաժեշտ է yerkir.am-ի խմբագրության համաձայնությունը: Լրատվամիջոցները կարող են yerkir.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար` պարտադիր օգտագործելով հիպերհղում:
mutfak dolabıBets10oyun oynacanlı mac izle