Arm Eng Rus


Լրահոս

Արխիվ

Ամենաշատ ընթերցվածները
18:56 - 16.05 Նաիրա Զոհրաբյանը` ԱԺ փոխնախագահ

16:59 - 16.05 Հիասթափված է ԲՀԿ-ից եւ "Ժառանգությունից"

15:16 - 16.05 Ստեղծվելու է ազգային համաձայնության կառավարություն

19:38 - 16.05 ՕԵԿ-ի հեռախոսները չեն աշխատում

16:58 - 16.05 Վիտալի Բալասանյանը պատվեր կատարող չէ

18:10 - 16.05 Պատգամավորն` առանց մանդատի

17:43 - 16.05 Ինքնաբացարկի 5 դիմում

13:05 - 16.05 DIY ակումբի հետ կապված աղմուկը միտումնավոր էր

10:30 - 16.05 Իրենք գրում են, իրենք էլ հերքում

Պատգամավորն` առանց մանդատի 16.05.2012 Պատգամավորն` առանց մանդատի
Դժվար է պատկերացնել, թե ինչով կարող են ԱԺ-ից դուրս զբաղվել պատգամավոր-նախարարները:
16.05.2012 Իրականությունից կտրված հաշվարկների հետևանքը
Ընտրություններից 9 օր անց, վերջապես, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ:
15.05.2012 Երբ բառեր պետք չեն` միմյանց հասկանալու համար
Անտարբեր մի' եղեք, քանի որ մի օր էլ ձեզ չեն նկատի...


Համահայկական բանկի նախնական կապիտալը

Համահայկական բանկի նախնական կապիտալը03:15 - 13.10.2010
Հայաստանում Համահայկական բանկն արդեն գրանցվել է եւ իրականացնելու է զարգացման բանկի գործառույթներ: Ինչպես երեկ Ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական առաջին համաժողովի աշխատանքների ամփոփման ժամանակ նշեց Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Համահայկական բանկը միավորելու է ամբողջ հայության ներուժը եւ ֆինանսավորելու է համահայկական բնույթի ծրագրեր: «Մենք հրավիրում ենք Սփյուռքի մեր հայրենակիցներին, ոչ միայն ֆինանսական, այլեւ բիզնես շրջանակների ներկայացուցիչներին մասնակցել բանկի կայացման գործին»,-ասաց Ա. Ջավադյանը: Համահայկական բանկի նախնական կապիտալը հայտարարված է 100 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, Հայաստանն իր կողմից ներդրում է իրականացնելու 20 մլն դոլարի չափով: Ա. Ջավադյանի խոսքով, արդեն բանակցություններ են վարվում բոլոր ֆինանսական կառույցների հետ ապագայում բանկում մասնակցություն ունենալու նպատակով: Մի քանի օրից կնշանակվի բանկի գործադիր տնօրեն: «Շատ շուտով կհստակեցվի Համահայկական բանկի բիզնես ծրագիրը, որի հաստատումից հետո այն կարող է սկսել իր գործունեությունը: Կարծում եմ, եթե ոչ այս տարվա վերջին, ապա 2011թ-ի սկզբին բանկը կսկսի գործել, սակայն դեռ այն գումարներով, որոնք ներդրել է Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց Ա. Ջավադյանը: Ըստ նրա` բանկի համար սահմավել են մի քանի գերակա ուղղություններ` զբոսաշրջություն, առողջապահություն, կրթություն, ենթակառուցվածքներ: Շուտով կստեղծվի Համահայկական բանկի ինտերնետային կայքը: ԿԲ-ի նախագահը նշեց, որ հետագայում բանկը կունանա ներկայացուցչություններ, մասնաճյուղեր տարբեր երկրներում: Նախատեսվում են այցելելություններ այն երկրներ, որտեղ կա Համահայկական բանկի կայացմանն ուղղված ներուժ:


Վերադառնալ
Share |






Այսօր 17 Մայիս 2012
Երևան 28°
Վայոց Ձոր 28°
Տավուշ 27°
Սյունիք 22°
Շիրակ 21°
Լոռի 25°
Կոտայք 21°
Գեղարքունիք 21°
Արմավիր 28°
Արարատ 28°
Արագածոտն 27°
Եղանակը մարզերում

Տարադրամի փոխարժեք 16.05.2012
RUB :: 13.04
USD :: 395.85
EUR :: 508.71

Yerkir.am. © 2012. All rights reserved.

Էլ. փոստ: news@yerkir.am
Հեռ.: +37410 52 15 01
ՀՀ, ք. Երևան
Հանրապետության փ. 30


Developed by