Arm Eng Rus


Լրահոս

Արխիվ

Ամենաշատ ընթերցվածները
18:56 - 16.05 Նաիրա Զոհրաբյանը` ԱԺ փոխնախագահ

16:59 - 16.05 Հիասթափված է ԲՀԿ-ից եւ "Ժառանգությունից"

15:16 - 16.05 Ստեղծվելու է ազգային համաձայնության կառավարություն

19:38 - 16.05 ՕԵԿ-ի հեռախոսները չեն աշխատում

16:58 - 16.05 Վիտալի Բալասանյանը պատվեր կատարող չէ

18:10 - 16.05 Պատգամավորն` առանց մանդատի

17:43 - 16.05 Ինքնաբացարկի 5 դիմում

13:05 - 16.05 DIY ակումբի հետ կապված աղմուկը միտումնավոր էր

10:30 - 16.05 Իրենք գրում են, իրենք էլ հերքում

Պատգամավորն` առանց մանդատի 16.05.2012 Պատգամավորն` առանց մանդատի
Դժվար է պատկերացնել, թե ինչով կարող են ԱԺ-ից դուրս զբաղվել պատգամավոր-նախարարները:
16.05.2012 Իրականությունից կտրված հաշվարկների հետևանքը
Ընտրություններից 9 օր անց, վերջապես, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ:
15.05.2012 Երբ բառեր պետք չեն` միմյանց հասկանալու համար
Անտարբեր մի' եղեք, քանի որ մի օր էլ ձեզ չեն նկատի...


Սագօ Արեան. միայն մեկ հասցե

Սագօ Արեան. միայն մեկ հասցե13:30 - 11.02.2012

Իրական ժամանակում հետեւել բանաստեղծին (իսկ դա հնարավոր է, եթե նա տարեկից է, առավել եւս` կրտսեր) եւ Ելքի գոյավորման ընթացքին ներկա գտնվելու զգացումն ունենալ։ Ամենաարժանավոր զբաղմունքներից մեկը` Երկրի վրա։


Ընթացքի մասին. նախապես, անշուշտ, բառերի, խոսքի ելանումն է. խոսքը` մարդուց վեր, ապա մարդը` վեր - մինչեւ խոսք։


Սագօ Արեանի դեպքում պետք է առանձնացվի նաեւ ահա սա. նրա  բանաստեղծությունը հույսը չի դրել բառերի վրա, ընդհակառակը  այդ բառերն են, որ մնացել են բանաստեղծության հույսին. բոլո՛ր բառերը։


Այս պարագան է, որ բանաստեղծությունը դարձնում է ելք։

 

Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ

 

 

ԶԱՐՄԱՆՔՈՎ` ԱՔՍՈՐԵԱԼ ԲԱՌԻՆ ԴԻՄԱՑ

 

Զարմանքով, մինչեւ հիմա զարմանքով մատներս կը դպնան ստեղնաշարինԱհա` քսան եւ  աւելի տարիներ` Բանին գերին դարձած. մերթ շփացած աչքերով, մեր վէրքի փշեպսակը գլխուս կը քալեմ այդ ճանապարհէն, որ չեմ գիտեր` ո՞վ բացաւ ինձ համար:

 

Կորուստը, աքսորը եւ որբութիւնը եղան միայն գրական պատմուճաններ այս տեղեաց վրայ: Չէր բաւեր թշուառ Անատոլուէն իմ պապերուս բերած վիրաւոր ճակտիս գիրը, անոր վրայ հասան ու հոսեցան Սփիւռքի թափուր պարտէզին մէջ գոյատեւելու եւ որպէս գրող ապրելու թոյնն ու վիրաւորանքը:

 

Այո՛, ամէն տողի հետ թոյն քսեցին մեր ճակտին:

 

Ամէն տողի, նորահաս խորագրի հետ մուր քսեցին մեր ճակատներուն:

 

Ու այսպէս երկար տարիներ, անտեսում անտեսումի վրայով, վէրք վէրքի վրայով մտայ ճանապարհի հունին մէջ:

 

Ձեռքերուս կարմիր ռեհան, ձեռքերուս մուշկ, ձեռքերուս մեծ հօրս անօթեւան չարխաբանի պատկերը, սեւ հացին  սեւ տոպրակը եւ  անձրեւէն  սոսկալու մեծ նուիրումը:

 

Երդիք փնտռեցի, փնտռեցի գինիի թաս  եւ ընկեր փնտռեցի:

 

Սփիւռքը ամէն բան առաւ ինձմէ. տուաւ անունս եւ սպիտակ ծուխով  պարուրուած նուիրեալ  եւ կարմրադէմ  որդիներուս  ժպիտը նուիրեց...

 

Սփիւռքը ամէն բան գողցաւ ու փոխարէնը անունս նուիրագործեց բոլոր վիրաւոր ու փշապսակով անցած անուններուն  կողքին:

Թերեւս ամէնէն վերջինն եմ:

 

Անոր թագերուն մնացորդ փոշիներուն մէջ, անոր անտեսումին անոր փայփայանքին մէջ եմ ես:

 

Ամէնէն  զարմանալի սփիւռքի, անոր երանգներուն, անոր  բծախնդիր բանաստեղծներուն եւ  այլաշունչ վահէ օշականներուն  պարզ հետեւորդն եմ, զինուորը:

 

Ձեռքիս կարմիր ռեհան, դարպասէն ներս մտնելու, անունս Հայաստանի սեւ պատերուն գրելու արկածախնդրութիւնը իբրեւ ուրար նետած  ուսերուս:

 

Ձեռքիս ռեհան, խաչվերացի մախաղը ձեռքիս, եռամեծ, ինծէ առաջ այս ոլորապտոյտ ճամբաներէն քալողներուն հետքերը փնտռելու ելած:

 

Յանուն գիրին, յանուն գիրին, մեր վիրաւոր, աստանդական, աքսորեալ...

 

Սագօ ԱՐԵԱՆ

 

 

 ՄԻԱՅՆ ՄԷԿ ՀԱՍՑԷ

 

Երեկոյեան եօթը:

Մարդիկ կը շարժին դէպի տուն.

Գաւաթները սպիտակ ափսէներուն պիտի շարեն.

Տիեզերքի շունչը զիկ զակներու պէս կը զառնուի թելերուս

Ըսելիք չունեցողները կը փռեն լուացքները սեւ պատշգամբներէն:

....

Նեցուկ ունեցողները կը տպեն գիրքեր.

Ու չալըմով նկարուած`

Կարմիր րուժէ նկարներ կը ցուցադրեն գիրքի շապիկին:

Ես բանաստեղծութիւն կը փնտռեմ,

Տանս մէջ նստած, մասիվի միֆը կ'երազեմ

Կ՛ըսեն լեզուդ բիս աղտոտ ժարկոն է

Կ՛ըսեն լեզուդ հոյակապ է ...

Կ՛ըսեն մատներդ ճկուն են ստեղնանշարին վրայ...

Կռնակս կը ցաւի սպասելով

Որ ֆէյսպուքի արարիչները

Իրենց աստղերէն զիջին ու բառ մը նետեն .

Ինչ իմաստ ունին անունները երբ փողոցները դատարկ են...

Ինչ իմաստ ունի վոտքայի փոքրիկ սրուակը նետուած ճերմակ թոյոթայիդ ետին....

 

.....

 

Գեղեցիկ է նայիլ փետրուարեան ամպերուն,

Ու հատել կամուրջները յաղթողի նման.

Շքեղ է երբ չկան ժամադրութիւններ այլեւս...

Կամացուկ մը արձակի տարիքը կը հասնի

Աստիճաններէն վեր կ՛ելլեմ

Ամէն ինչ պարզ է այլեւս...

Զարմանալու ատեները անցան,

Հեռացաւ ամէն ինչ,

Զարմանքը վիրաւոր աղաւնիի պէս կ՛իյնայ աչքերուս առջեւ...

Մնացողը ես եմ...

Երկրի աստվածները չեն զարմացներ զիս.

Երկրի թալանը,

Բռնաբարուած սուրբերը

Եւ տօնական ստուերները սուտ են.

Երկու աչքեր կը հանդիպին թէլէֆոնի ընկալուչին վրայ.

Հայերէն չխօսողներու վերջին մուրհակը կը փակեմ.

Կը փակեն երազս

Կը փակեն պատուհաններս

Վիրաւոր մը կը տանին իր վախճանին

Մեռեալ մը կը տանին տուն....

 

....

 

Ո՞ւր  է իմ տունս

Ո՞ւր են տան ծորակները որ խոստացար նորոգել այս տարի,

Ո՞ւր է ֆոնէթիք լապթոփիս զարմացած հայերէնը.

Ո՞ւր  է պղնձեայ բաժակով օղին,

Ու մատակարարող աղջիկը  դեղնորակ

Ո՞ւր է .....

Ամէն բան կ՛իյնայ աչքերուս

Հոգս  չէ թէ քերթուածը ինչքանով պիտի հատէ սահմանը անսահմանին....

 

Բառախաղ չեմ ըներ ես

Սուրճս նոր խմեցի,

Լեզուս դուրս կը հանեմ,

Ըսելու համար որ տեսէք սուրճին հետքը.

Հաշիւ չունիմ ձեր հետ,

Խնդիր չունիմ ,

Քանի-քանի կիներ կայրին երակներուս մէջ...

Փիսիկները ուր որ են գան պիտի,

Ամէն ինչ լաւ է, խաղաղ է ամէն ինչ.

Բոլորս տուն պիտ երթանք

Հզօր է վոտքան առանց անուններու

Ջուր մի խառնէք անոր արիւնին

Հաւատքը

Արիւնը եւ գինին չեն զարմացներ զիս

Օվըրսիզ  կ՛ըսպասեմ

Օվըրսիզ  զանգիդ կ՛ըսպասեմ...

 

 

Ֆալ-բանալ չեմ գիտեր

Սանկ տոտիկ-տոտիկ կ՛արթթնամ

Կինս ու երեխաներս անկողնիս մէջ

Ես մեղքերս կ՛ածիլեմ հայելիին առջեւ

Փետրուարը գէշ է...

Փետրուարը  ծերացած փիսիկ է

Անուն չունիմ անոր համար...

Մեռայ այս քաղաքին մէջ  մէկը փնտռելով

....խօսելու համար:

Հոնի արաղը սեղանիս է.

Վոտքան ընտիր ու ձիւնը յաւերաժական:

...

Ես չեմ զարմանար յաւերժութեան համար

Երբ ամէն անգամ րոպէ կը բանաս սաղմիդ մէջ տեղաւորելու զիս...

Սաղմիդ մէջ պահելու համար երիցուկս եւ անտառս անյիշատակ...

Պարտէզէն է որ կը վազեմ

Ու  ամայի բերաններէն,

Գողնալու կատարելութիւնս....

Չեմ զարմանար

Յաւերժութեանս վրայ....

Չեմ զարմանար,

Որ լուացքի  թելերուն վրայ փռած եմ վէրքերս որ չորնան...

Սա ձմրան դուռդ բաց...

Դուրս չմնամ:

Հակառակ անոր որ պիտի չզարմանամ երբ անցնիմ քեզմէ ու կաթիլ մը խենթութիւն տեղաւորեմ ամայութեան մէջ

Որով,

Սկիզբէն էի ես

Սկիզբէն էի ես որ գիտէի ինչ ըսել է ծունկի գալել մինչ հատնին բառերս եւ անտառդ աւարտի ինձմով...

Ու ալ պոռաս երեսիս դուրս ե՛լ

Դուրս ե՛լ......

Դուրս ե՛լ,

Տես եկու բերաններ կը խօսին յաւերժութեան մասին.

Ու ինչ փոյթ այս մարմինը, այս դրամը, այս տունը....

Ինչ փոյթ այս ամէն երբ չես հաւատար յաւերժութեան կափարիչներուն

Որոնց բացուիլը կը դիտես....

Չես հաւատար այդ հասակին որ կը բնակի քեզմով...

Այս անքնութեան, այս ժամանակին ու խեչափառներուն որ կը խայթեն մեզ...

 

Ես չեղայ հոս...

Չեղայ որ հաւատան քեզի,

Չեղայ որ երդում տան անունովդ....

Ու կարեւոր չէ այս ամէն ինչը,

Երբ  գիտեմ որ գիրը ունի մէկ հասցէ,

Երբ գիտեմ որ սիրտս ուժանակ է քեզի համար,

Լարուած ուժանակ,

Որ պիտի պայթի օր մը

Աշխարհի բոլոր վարդերը հոն մորթէ դուն...

Ճանապարհը կը տանի մէկ տեղ

Ճանապարհը պիտի տանի քեզ սագօ արեանի սրտին

Որ լոգանքէն ետք բազկաթոռին նստած պիտի խնդայ աշխարհի բոլոր  ծաղածռութիւններուն վրայ....

 

Ի՜նչ կ՛ըլլաս շապիկներս լաւ արդուկէ այս գարնան

Արձակը կուգայ

Շուտ ըրէ... այլեւս բանաստեղծութիւն պիտի չմուրամ

Քառասունի ոտնաձայնները կ՛առնեմ:

..............................................................................

 

Ու սէրը միայն մէկ հասցէ ունի ,

Ասսաֆ խուրի թիւ ութսուն ինը,

Միայն մէկ հասցէ`

Սագօ Արեան.....



Վերադառնալ
ԳլխաբառերՍագօ Արեան
Share |


Ու էլ ցած չեմ նայի. Հասմիկ Սիմոնյան

Ու էլ ցած չեմ նայի. Հասմիկ Սիմոնյան 13:50 - 12/05/2012 Բանաստեղծությունը մենակյաց աստված է, որ հիմա շրջում է ինտերնետում եւ ամեն պահ կարող է խելագարվել Կոմիտասի նման:
Ընտրությունների նախօրյակին. Յարոսլավ Հաշեկ

Ընտրությունների նախօրյակին. Յարոսլավ Հաշեկ 18:30 - 04/05/2012 Դուք պիտի գիտակցեք, որ քաղաքական համոզմունքը յուրաքանչյուրի հարստությունն է:
Միսթր Օրլին. Խորեն Արամունի

Միսթր Օրլին. Խորեն Արամունի 14:35 - 28/04/2012 Քաղաքը որքան մեծանում, այնքան Միսթր Օրլիի համար փոքրանում, նեղանում ու սեղմվում էր։
Արկածախնդրի առակները. Ռուդոլֆ Կասներ

Արկածախնդրի առակները. Ռուդոլֆ Կասներ 14:25 - 21/04/2012 Ժամանակակից մարդը չի կարող իրերն առանց երեւակայության ուժի մեծ տեսնել, քանզի նա միայնակ է:
Էմիլ Սիորան. Գոյության պռնկին

Էմիլ Սիորան. Գոյության պռնկին 14:20 - 14/04/2012 Ես գոյություն ունեմ իմ բոլոր զգացմունքներից առանձին։




Այսօր 17 Մայիս 2012
Երևան 28°
Վայոց Ձոր 28°
Տավուշ 27°
Սյունիք 22°
Շիրակ 21°
Լոռի 25°
Կոտայք 21°
Գեղարքունիք 21°
Արմավիր 28°
Արարատ 28°
Արագածոտն 27°
Եղանակը մարզերում

Տարադրամի փոխարժեք 16.05.2012
RUB :: 13.04
USD :: 395.85
EUR :: 508.71

Yerkir.am. © 2012. All rights reserved.

Էլ. փոստ: news@yerkir.am
Հեռ.: +37410 52 15 01
ՀՀ, ք. Երևան
Հանրապետության փ. 30


Developed by