Քոքոբելյանը "Ժառանգության" հետ դաշինքը շատ հավանական համարեց
19:05 - 27.01.2012«Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» միջեւ համագործակցությունը միշտ էլ ակտիվ փուլում է եղել. yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
«Ցանկացած հրապատ խնդրի շուրջ միշտ կարողացել ենք քննարկումներ ծավալել, մեր հարաբերությունները միշտ էլ եղել են թափանցիկ, մարդկային եւ սկզբունքային: Ակնհայտ է, որ քաղաքական դաշտում կա մի մեծ հատված, որը համակրանք ունի այդ երկու ուժերի նկատմամբ, բայց որեւիցե պայմանավորվածություն դեռ չկա, համագործակցության միտումը հստակ է»,- նշեց նա եւ վստահեցրեց, որ համագործակցության պահանջը տեսնում են նաեւ հասարակության մեջ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը նշեց նաեւ, որ նախագահական ընտրությունների ժամանակ որեւէ թեկնածուի սատարելու հարցի մասին խոսելը դեռ վաղ է:
Վերադառնալ
19:12 - 22/02/2012 Ընտրատարածքն ընդգրկում է Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքներն ու 10 գյուղ:Անկախություն` առանց սուր ճոճելու
18:31 - 22/02/2012 Շոտլանդիայի օրինակը "բարի նախանձ" է շարժում միայն:Պայքարը կընթանա երկու իշխանական կուսակցությունների միջեւ
17:12 - 22/02/2012 Ըստ սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանի` այս ընտրություններում բանաձեւը կլինի հետեւյալը` 2+1+3:"Աբիժնիկները" գնացել են, մնացել են հարմարվողները
16:10 - 22/02/2012 Մեզ մոտ պահպանողական ընտրախավ է ձեւավորվել, որը վախենում է ցանկացած փոփոխությունից:Օսկանյանը ԲՀԿ-ին չի խանգարի
16:05 - 22/02/2012 Սակայն Օսկանյանի անունը Քոչարյանի հետ կապելու հանգամանքը ԲՀԿ-ին մեծ դիվիդենդներ չի բերի:










