Կրակոցներից մի' վախեցեք, հարձակվե'ք
16:16 - 27.01.2012Դինգոներ` հայ ցեղատեսակի շներ,
Ձեզ վայրենացնում էին,
Ձեզ գազանացնում էին,
Ձեզ բազմացնում էին ու
Ժողովրդին դժգոհացնում:
Երեկ տեղի ունեցավ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի «Երևանյան դինգոներ» և «Նժդեհյան աշխատությունների այժմեականությունը» գրքույկների շնորհանդեսը:
Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Բաբաջանյանն ասաց, որ «Երևանյան դինգոներ» ժողովածուն գրել է տարիների ընթացքում, իսկ «Նժդեհյան աշխատությունների այժմեականությունը» գրքույկի արմատները հասնում են մինչեւ հեղինակի` Գարեգին Նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը թեմայով մրցույթին մասնակցելու ժամանակ: Ի դեպ, մրցույթին հենց Բաբաջանյանն էլ հաղթող է ճանաչվել:
«Գրքույկով փորձել եմ ցույց տալ, որ ինչ Նժդեհը գրել է ժամանակին, այն արդի է նաև այսօր»,-ասաց Բաբաջանյանը:
Արսենի մտերիմ ընկերներից Սուրենին բախտ էր վիճակվել առաջինը կարդալ Արսենի ստեղծագործությունները: «Լինելով հայրենասեր երիտասարդ` ընթերցել եմ «Նժդեհյան աշխատությունների այժմեականությունը» գրքույկը»,- ասաց Սուրենը` հավելելով, որ Նժդեհի հետ կապված յուրաքանչյուր հոդված կարևոր է, բայց, ցավոք, մեր իրականության մեջ նժդեհյան պատկերացումներով ապրող մարդկանց թիվը շատ քիչ է:
Վերադառնալ
20:20 - 22/02/2012 Անհրաժեշտ է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությունն ու խորհրդատվությունը:Կուսումնասիրվեն Խոսրովի արգելոցի հուշարձանները
18:57 - 22/02/2012 Արգելոցի տարածքում գտնվում են 312 պատմաճարտարապետական հուշարձաններ:Գիրքը երբեք չի կարող մոռացվել
18:11 - 22/02/2012 Մտածում էին, թե նախաձեռնությունը կձախողվի:Համերգ` նվիրված հայ կոմպոզիտորի 50-ամյակին
17:00 - 22/02/2012 Փետրվարի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կնշվի Դավիթ Հալաջյանի 50-ամյակը:''Հովեր'' երգչախումբը 20 տարեկան է
16:50 - 22/02/2012 Կամերային երաժշտության տանը կկայանա հոբելյանական երեկո:










