ԱՄՆ զինծառայողների թիվը կկրճատվի 80 հազարով
13:06 - 27.01.2012ԱՄՆ ցամաքային զորքերի 45 բրիգադից մնալու է 32-ը: Համակազմը կկրճատվի 80 հազար զինծառայողով:
Դա պայմանավորված է Բարաք Օբամայի վարչակազմի կողմից բանակի առջեւ ծառացած խնդիրների վերաիմաստավորմամբ եւ Պենտագոնի բյուջեի կրճատմամբ. գրում է The Wall Street Journal թերթը:
Ազգային անվտանգության եւ ամերիկյան զինված ուժերի պատասխանատու գոտիներում կայունության ապահովման հարցերը այսուհետ կլուծվեն հատուկ ստորաբաժանումների եւ աշխարհի տարբեր մասերում տեղակայված ռազմակայանների ուժերով: Միաժամանակ ակտիվացվելու է ռազմաօդային ուժերը անօդաչու սարքերով համալրելու գործընթացը:
«Այդ ռազմավարությունը ցույց է տալիս, որ Օբամայի վարչակազմը նախապատվությունը տալիս է փոքր գաղտնի գործողություններին, այլ ոչ թե մեծ պատերազմներին»,- գրում է թերթը` հավելելով, որ այդ ամենն իրականացվում են Իրաքիից զորքերի դուրսբերման եւ Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայության կրճատման ֆոնին:
Վերադառնալ
19:05 - 22/02/2012 Նրանց թվում է 5-ամյա մի երեխա:Կիպրոսը բողոքում է Թուրքիայի դեմ
17:52 - 22/02/2012 Կիպրոսի նախագահը բողոքի նոտա է հղել միջազգային կազմակերպություններ:Թուրք գործարարներին վտարել են Ուզբեկստանից
16:30 - 22/02/2012 Հարկերը չմուծելու և ստվերային առևտուր անելու համարՀնդիկները 10 հազար ամերիկացու են թալանել
15:05 - 22/02/2012 Հեռախոսազանգերի միջոցով գումար են պահանջել:Ավստրալիայի արտգործնախարարը հրաժարական է տվել
13:00 - 22/02/2012 Մեղավորը վարչապետն է:










