Թուրքիան պետք է ազատվի անցյալի ուրվականներից. ԱՄՆ դեսպան
12:21 - 27.01.2012Թուրքիան պետք է ազատվի անցյալի ուրվականներից, եթե ցանկանում է 2023-ին դառնալ աշխարհի 10 առաջատար տնտեսություններից մեկը. հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն` մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացող օրինագծի ընդունումը:
«Յուրաքանչյուր մեծ տերություն ունի փայլուն պահեր, որոնցով հպարտանում է, սակայն կան նաեւ հիվանդագին պահեր: Մենք համարում ենք, որ պատմաբանները ազնվորեն ու բաց պետք է փորձեն պարզել այդ ամենը, որպեսզի դուք կարողանաք ընդունել այն, ինչ տեղ է ունեցել: Մենք հավատում ենք, որ դուք կսկսեք դա անել»,- ասել է դեսպանը:
Նա հայտնել է նաեւ, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է երկխոսության նոր փուլ միջնորդել Հայաստանի եւ Թուրքայի միջեւ: «Հարկավոր է հավաքել երկու կողմի պատմաբաններին: Ուրախ եմ փաստել, որ անցյալ տարի այդ հարցը լայն տարածում է ունեցել Թուրքիայում: Ներկայումս թուրք ժողովուրդը մեծ վստահություն ունի` պետք է հետ նայել` անցյալի ցավոտ էջին եւ որոշել, թե դա ինչ է: Թուրքերն ու հայերը սկսել են ավելի շատ շփվել, եւ մենք աջակցում ենք դրան»,- հայտարարել է Ռիկարդոնեն:
Վերադառնալ
17:40 - 22/02/2012 Թալիբների հարձակման հետևանքովԹուրքիան խոչընդոտում է ֆրանսիական մսամթերքի ներմուծմանը
15:50 - 22/02/2012 Անհեթեթ պատճառաբանություններ են բերում:Իրանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ բանակցությունները տապալվեցին
13:03 - 22/02/2012 Իրանը մերժել է երկրի կարեւոր ռազմական օբյեկտներ փորձագետներին տանելու խնդրանքը:Զանգվածային ծեծկռտուք` թուրքական օդանավակայանում
12:46 - 22/02/2012 Այն վերաճել է զինված դիմակայության` պողպատե ձողերի, դանակների կիրառմամբ:Մանկավարժին ոչ հարիր, բայց թուրքի համար սովորական...
12:20 - 22/02/2012 Պետության և հասարակության համար վտանգ ներկայացնող աշակերտներին պետք է լիկվիդացնել:










