Arm Eng Rus


Հրատապ լուրեր
Աֆղանստանում 3 վրացի զինծառայող է զոհվելԹալիբների հարձակման հետևանքովԹուրք գործարարներին վտարել են ՈւզբեկստանիցՀարկերը չմուծելու և ստվերային առևտուր անելու համար
Լրահոս

Արխիվ

Ամենաշատ ընթերցվածները
19:32 - 21.02 Ես պաշտում եմ նախագահին. Խաչիկ Ասրյան

10:24 - 22.02 Ես` "դյուրահավատ" ՀՀ քաղաքացիս

23:51 - 21.02 Բայանդուրը դադարեցրել է հացադուլը

17:34 - 21.02 Հացադուլ` Մաշտոցի պուրակում

10:26 - 22.02 Մի քիչ զուսպ եղիր, Համազուսպ…

11:05 - 22.02 Ամաչում են, բայց գեներալ է

19:03 - 21.02 Իշխանությունը խուսափում է երկխոսելուց

19:01 - 21.02 Ուսանողները սպառնում են դատի տալ բուհին

10:16 - 22.02 Լուր` որոշ հեռուստաընկերությունների համար

Մաշտոցի պուրակն ու իշխանությունների սեւ PR-ը 22.02.2012 Մաշտոցի պուրակն ու իշխանությունների սեւ PR-ը
Ընտրության նախաշեմին ավելի վատ սեւ PR իշխանությունները մտածել չէին կարող:
15.02.2012 Փողապետությունը` հիմնական պրոբլեմ
Մեկ բառով կարելի է բնորոշել իբրեւ պետականորեն ուղղորդվող տոտալ ընտրակաշառք:
09.02.2012 Հայկական ''բրենդ'' որդանը
Արարատյան որդանն այսօր էլ Հայաստանի տնտեսական եւ մշակութային կյանքում մեծ դեր կարող է ունենալ:


Պետություն և ազատ շուկա

Պետություն և ազատ շուկա11:50 - 27.01.2012

Հայաստանի տնտեսության մերօրյա իրավիճակը հատկանշվում է մի շարք բացասական գնահատականներով։ Դրանց մի մասը ժառանգվել է խորհրդային ժամանակներից, իսկ մի կարեւոր բաժինն էլ` հետխորհրդային օրերին ներմուծված արատավոր բարքերից։ Այդ բացասական երեւույթները բնորոշվում են սոցիալական բեւեռացմամբ, անարդարություններով, գործազրկությամբ, մենաշնորհյալ խավի անխափան գործունեությամբ, ստվերային  տնտեսությամբ եւ, վերջապես, քաղաքական ու տնտեսական վերնախավերի սերտաճումով։

 

Այս բոլորը սպառնում են Հայաստանի ներքին եւ արտաքին անվտանգությանը եւ չեն կարող չմտահոգել ՀՅ Դաշնակցությանը։ Ուստի անհրաժեշտ է առաջ քաշել 21-րդ դարին համապատասխան առաջադեմ գաղափարներ, որոնք կապահովեն սոցիալական արդարության հիման վրա տնտեսական  զարգացման հեռանկարը։

 

Տնտեսության կարգավորումը Հայաստանի առաջնահերթ խնդիրն է եւ պահանջում է հրատապ լուծումներ։ Այդ ուղղությամբ պետք է հաշվի առնվեն երկու գլխավոր սկզբունքներ։

 

Առաջինը տնտեսական զարգացման հիմնախնդիրն է։ Սա անչափ կարեւոր նախապայման է`  հատկապես նկատի ունենալով համաշխարհայնացման գործընթացները։ Ժամանակակից միջազգային պայմանները ու դրանցից բխող տնտեսական ինտենսիվ մրցակցությունը, մուտք գործելով բաց շուկայական դաշտ, այլեւս թույլ չեն տալիս առանձնաբար` անկախ տարածաշրջանային եւ նույնիսկ հեռավոր երկրների հետ մրցելու պարտավորությունից, հասնել տնտեսական զարգացման։ Ֆինանսների, աշխատուժի, ապրանքների ու ծառայությունների անարգել տեղաշարժը աշխարհով մեկ, մրցակցությունը ներքին շուկայի մակարդակից բարձրացրել է համաշխարհային մակարդակ։ Այս մրցակցության մեջ հաջողելու համար անհրաժեշտ է ապահովել երեք գլխավոր գործոն.

 

Հավասար պայմանների ապահովում` Հայաստանի բոլոր գործարար քաղաքացիների համար։ Սա ենթադրում է ներքին շուկային եւ ներմուծումներին կապված մենաշնորհների անմիջական վերացում, ստվերային տնտեսության կասեցում եւ արտոնյալ խավի բացառում։

 

Օրենսդրության համալրում` մի կողմից սեփականության իրավունքը կամայական ոտնձգություններից պաշտպանելու համար, մյուս կողմից վարկային  եւ հարկային քաղաքականությամբ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հնարավորություն ընձեռելու նպատակով։

 

Պետական ծրագրավորումով տնտեսության առավել նպատակահարմար բնագավառների ճշտում։ Համապատասխան օրենքներով ու վարչական որոշումներով երկիրը մղել այդ առաջնահերթությունների  ուղղությամբ։

 

Միայն այս ռազմավարությամբ կարելի է երաշխավորել իրական մրցակցային պայմաններ` երկրի մակարդակում, որը եւ նախապայմանն է համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու համար։ Եթե ազատ ու հավասար պայմաններում ներքին մրցակցությունը ի հայտ չբերի լավագույններին, ապա համաշխարհայինում հաջողելու շանսեր չեն ծնվի։

 

Երկրորդը արդարության սկզբունքի որդեգրումն է։ Այն ոչ միայն անհատական, այլեւ ժողովրդական անդրադարձ է պարունակում։ Այս առումով անհրաժեշտ է ապահովել հասարակության բոլոր անդամների բարեկեցությունը։ Հաղթահարել աղքատության երեւույթը։ Բոլորին տալ կենսապահովման բավարար միջոցներ։

 

Սակայն այն, ինչ առանցքային է, ոչ թե այդ միջոցների չափն է միայն, այլեւ երկրի արտադրած նյութական ու հոգեւոր բարիքների համաչափ ու արդար բաշխման պետական մոտեցումը: Որպեսզի քաղաքացին պետության մեջ տեսնի իր հոգատար, արդարամիտ եւ հարազատ կազմակերպությունը, նրա նկատմամբ ձեռք բերի վստահություն եւ հավատ։ Որպեսզի քաղաքացու օտարումի ընթացքը կասեցվի, եւ հասարակությունից լքված զանգվածը մուտք գործի ազգային կենսագործունեության ոլորտ։ Որպեսզի սոցիալական համերաշխության պայմաններում տնտեսական գործունեության նպաստավոր մթնոլորտ ստեղծվի եւ միջին խավը նոր որակ ու քանակ նվաճի։

 

Բնականաբար, այստեղ եւս բազմաթիվ հարցեր իրենց լուծումը պիտի գտնեն։ Օրինակ` նվազագույն աշխատավարձի եւ կենսաթոշակների հավելման հարցը, պետական հարկման  պրոգրեսիվ մոդելի կիրառումը, մարդկային կապիտալի զարգացման համար ներդրումների ապահովումը, գյուղերի եւ սահմանամերձ բնակավայրերի զարգացման համար հատուկ արտոնությունները։ Գործազրկության վերացման ծրագրերում պետական միջոցների հատկացումը: Մի խոսքով, բոլոր այն գործողությունները, որոնք կարող են դասակարգվել որպես պետության կողմից ազատ շուկայական հարաբերությունները կարգավորելու ու վերահսկելու միջոցՙ այդ հարաբերությունների բացասական դրսեւորումները չեզոքացնելու եւ սահմանափակելու իմաստով։

 

«Դրօշակ», 22 հունվարի

 



Վերադառնալ
Share |


Մաշտոցի պուրակն ու իշխանությունների սեւ PR-ը

Մաշտոցի պուրակն ու իշխանությունների սեւ PR-ը 18:20 - 22/02/2012 Ընտրության նախաշեմին ավելի վատ սեւ PR իշխանությունները մտածել չէին կարող:
Փողապետությունը` հիմնական պրոբլեմ

Փողապետությունը` հիմնական պրոբլեմ 12:05 - 15/02/2012 Մեկ բառով կարելի է բնորոշել իբրեւ պետականորեն ուղղորդվող տոտալ ընտրակաշառք:
Հայկական ''բրենդ'' որդանը

Հայկական ''բրենդ'' որդանը 18:30 - 09/02/2012 Արարատյան որդանն այսօր էլ Հայաստանի տնտեսական եւ մշակութային կյանքում մեծ դեր կարող է ունենալ:
Ի՞նչ է Բրյուսելը համոզում Բաքվին

Ի՞նչ է Բրյուսելը համոզում Բաքվին 18:20 - 09/02/2012 ԵՄ-ը նոր գաղափարներ ունի, որոնք կարող են արագացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:
''Եփած հավի ծիծաղը կգա''

''Եփած հավի ծիծաղը կգա'' 17:54 - 09/02/2012 Գերմանահայ գործարար Ժորժ Թոմասյանը վրդովվում է, որ ինքը մատնացույց է անում խարդախություն անողին, սակայն ուշադրություն դարձնող չկա:




Այսօր 23 Փետրվար 2012
Երևան 0°
Վայոց Ձոր 2°
Տավուշ 4°
Սյունիք 4°
Շիրակ 0°
Լոռի 2°
Կոտայք 0°
Գեղարքունիք 0°
Արմավիր 2°
Արարատ 2°
Արագածոտն 1°
Եղանակը մարզերում

Տարադրամի փոխարժեք 22.02.2012
RUB :: 13.06
USD :: 389.17
EUR :: 515.77

Yerkir.am. © 2012. All rights reserved.

Էլ. փոստ: news@yerkir.am
Հեռ.: +37410 52 15 01
ՀՀ, ք. Երևան
Հանրապետության փ. 30


Developed by