Ազատվում է նախորդի ժառանգությունից
10:43 - 27.01.2012
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ով ինտենսիվորեն զբաղվում է Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելով եւ նրա քայլերը «սրբագրելով», այժմ էլ փորձում է ազատվել նաեւ նրա մեկ այլ «ժառանգությունից»` Երիտասարդական խորհրդարանից:
Չնայած երիտասարդների գործադրած ջանքերին` արդեն երեք ամիս է` նիստեր չեն գումարվում: Առհասարակ, Սամվել Նիկոյանի ընտրությունից հետո ԵԽ-ն ընդամենը մեկ նիստ է ունեցել` նոյեմբերի 8-ին, որի ընթացքում ԱԺ նորանշանակ նախագահը, անդրադառնալով նիստերից բացակայող երիտասարդ պատգամավորներին, հայտարարել էր, որ դրսում նրանցից արժանավորներն էլ կան:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանն անմիջական ազդեցություն էր ունեցել նաեւ պատգամավորների ընտրության վրա:
Ուշագրավ մի փաստ եւս. Նիկոյան-Աբրահամյան պայքարը շարունակվում է անգամ սոցիալական ցանցերում: Թեեւ Նիկոյանի ֆեյսբուքյան էջից անմիջապես ջնջվում են բոլոր անցանկալի գրառումները, Հովիկ Աբրահամյանին առնչվող գրառումները մնում են...
Վերադառնալ
19:12 - 22/02/2012 Ընտրատարածքն ընդգրկում է Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքներն ու 10 գյուղ:Անկախություն` առանց սուր ճոճելու
18:31 - 22/02/2012 Շոտլանդիայի օրինակը "բարի նախանձ" է շարժում միայն:Պայքարը կընթանա երկու իշխանական կուսակցությունների միջեւ
17:12 - 22/02/2012 Ըստ սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանի` այս ընտրություններում բանաձեւը կլինի հետեւյալը` 2+1+3:"Աբիժնիկները" գնացել են, մնացել են հարմարվողները
16:10 - 22/02/2012 Մեզ մոտ պահպանողական ընտրախավ է ձեւավորվել, որը վախենում է ցանկացած փոփոխությունից:Օսկանյանը ԲՀԿ-ին չի խանգարի
16:05 - 22/02/2012 Սակայն Օսկանյանի անունը Քոչարյանի հետ կապելու հանգամանքը ԲՀԿ-ին մեծ դիվիդենդներ չի բերի:










