Arm Eng Rus


Հրատապ լուրեր
Աֆղանստանում 3 վրացի զինծառայող է զոհվելԹալիբների հարձակման հետևանքովԹուրք գործարարներին վտարել են ՈւզբեկստանիցՀարկերը չմուծելու և ստվերային առևտուր անելու համար
Լրահոս

Արխիվ

Ամենաշատ ընթերցվածները
19:32 - 21.02 Ես պաշտում եմ նախագահին. Խաչիկ Ասրյան

10:24 - 22.02 Ես` "դյուրահավատ" ՀՀ քաղաքացիս

23:51 - 21.02 Բայանդուրը դադարեցրել է հացադուլը

17:34 - 21.02 Հացադուլ` Մաշտոցի պուրակում

10:26 - 22.02 Մի քիչ զուսպ եղիր, Համազուսպ…

11:05 - 22.02 Ամաչում են, բայց գեներալ է

19:03 - 21.02 Իշխանությունը խուսափում է երկխոսելուց

19:01 - 21.02 Ուսանողները սպառնում են դատի տալ բուհին

10:16 - 22.02 Լուր` որոշ հեռուստաընկերությունների համար

Մաշտոցի պուրակն ու իշխանությունների սեւ PR-ը 22.02.2012 Մաշտոցի պուրակն ու իշխանությունների սեւ PR-ը
Ընտրության նախաշեմին ավելի վատ սեւ PR իշխանությունները մտածել չէին կարող:
15.02.2012 Փողապետությունը` հիմնական պրոբլեմ
Մեկ բառով կարելի է բնորոշել իբրեւ պետականորեն ուղղորդվող տոտալ ընտրակաշառք:
09.02.2012 Հայկական ''բրենդ'' որդանը
Արարատյան որդանն այսօր էլ Հայաստանի տնտեսական եւ մշակութային կյանքում մեծ դեր կարող է ունենալ:


Գաղտնիության շղարշի տակ

Գաղտնիության շղարշի տակ10:14 - 27.01.2012

Կառավարման օպերատորի մրցույթի միակ հայտատուն, ինչպես հայտնի է, գերմանական CAC ընկերությունն է, որը մասնագիտացած է քիմիական արտադրության մեջ: Այս սեղմ, ըստ էության, քիչ բան ասող տեղեկատվությունը ժամանակ առ ժամանակ լրացվում է իրավասուներից մեկնումեկի կեսբերան հայտարարությամբ:

 

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը տարեվերջյան ասուլիսում հայտնեց, որ CAC ընկերությունը պատրաստ է աջակցել քլորի եւ կաուստիկ սոդայի արտադրամասերի արդիականացմանը: Այսքանը: Բայց չէ՞ որ կառավարող օպերատորի գործունեության վերջնանպատակը «Նաիրիտի» զարգացման վերակառուցման ծրագրի իրագործումն է, արդյունքում` գործարանի այցեքարտ հանդիսացող կաուչուկը միջազգային շուկայում մրցունակ դարձնելը:

 

Արդյո՞ք նշյալ գերմանական ընկերությունը երբեւէ զբաղվել է կաուչուկի արտադրությամբ, հայտնի չէ, ինչպես հայտնի չեն ընկերության գործունեության այլ մանրամասներ: Այստեղից էլ` հանրության մեջ կասկածները, թե կառավարության առաջնային նպատակը ոչ թե «Նաիրիտի» արտադրական կարողությունների վերականգնումն ու նոր շուկաների ձեռքբերումն է, այլ ԵվրԱզԷս-ից ամեն գնով մի քանի հարյուր միլիոն դոլար կպցնելը. գրողի ծոցը, թե ով կլինի այդ օպերատորը, մանավանդ, որ մրցույթի համար հայտատուները գլուխ չեն կոտրում: Մյուս կողմից էլ` կառավարությունը եւս առանձնապես չի թաքցնում իր մտադրությունները:

 

Այդ մասին հոկտեմբերին կայացած տնտեսական համաժողովի ժամանակ նաեւ վարչապետն է խոսել: Անդրադառնալով ԵվրԱզԷս-ի շրջանակում գործող հակաճգնաժամային հիմնադրամից ակնկալվող ֆինանսական աջակցությանը` նա բառացիորեն ասել է. «Այս պահին անհրաժեշտ է, որպեսզի ունենանք օպերատոր, որը պատրաստ է իր վրա վերցնել «Նաիրիտի» մենեջմենթը: Մեզ համար կարեւոր է նաեւ, որ այդ վարկը տրամադրվի օպերատորի առկայության դեպքում, որպեսզի կառավարությունն իր վրա լրացուցիչ ռիսկեր չվերցնի»: Խոսքը, մասնավորապես, 400 մլն դոլարանոց ռիսկի մասին է, որի շուրջ այժմ էլ ԵվրԱզԷս-ի հետ բանակցություններ են վարվում:

 

Նկատենք, որ «Նաիրիտի» բաժնետոմսերի 10 տոկոսի սեփականատերը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն է, իսկ մնացած 90 տոկոսի սեփականատերը` «Ռայնովիլ Փրոփրթի Լիմիթեդ» ընկերությունը, որի ձախողված գործունեության հետեւանքով Խորհրդային միության երբեմնի հսկան արդեն երկու տարի փաստացի պարապուրդի է մատնված: Ընկերությունը կքած է հսկայական պարտքերի տակ, այդ թվում` վարկային պարտավորությունների աշխատավարձերի մարման մասերով: Ներկայում, ինչպես տեղեկացրեց ընկերության մամուլի քարտուղարը, դեռեւս 4 ամսվա աշխատավարձեր մարված չեն: Իսկ գործարանի` միայն Միջպետական բանկին ունեցած պարտքը 120-130 հազար դոլարի սահմաններում է: Մեր տեղեկություններով` այլ բանկերին եւս պարտքեր կան: Այնպես որ` լավ օրից չէ «կառավարման օպերատորի» փնտրտուքը: Միայն թե գաղտնիության այս շղարշն է անհասկանալի, որ տիրում է, առհասարակ, «Նաիրիտի» վերաբերյալ ցանկացած հարցում:

 

Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ



Վերադառնալ
Օֆշորը ''քցել'' է կառավարությանը20:46   02/16/12
Մի քանի ընկերություններ հետաքրքված են "Նաիրիտ"-ով20:32   02/16/12
Գաղտնիության շղարշի տակ
14:42   01/27/12
Share |


Նույնիսկ թռչնամիս չենք արտադրում

Նույնիսկ թռչնամիս չենք արտադրում 18:00 - 22/02/2012 Թռչնամսի պահանջարկը տարեկան կազմում է 45-50 հազար տոննա:
ՀԲ-ն 15 մլն դոլար է ուղղել Հայաստանի ջրամատակարարման բարելավմանը

ՀԲ-ն 15 մլն դոլար է ուղղել Հայաստանի ջրամատակարարման բարելավմանը 17:39 - 22/02/2012 Ծրագրով նախատեսվում է բարելավել ջրի որակը եւ ջրամատակարարումը Արագածոտնի, Արարատի եւ Արմավիրի մարզերում:
GeoProMining Gold-ը կներկրի 600 տոննա նատրիումի ցիանիդ

GeoProMining Gold-ը կներկրի 600 տոննա նատրիումի ցիանիդ 19:50 - 21/02/2012 Կառավարությունը թույլատրելու է` արտադրական կարիքների համար:
Թանկարժեք ավտոմեքենաների ներմուծումը նվազել է

Թանկարժեք ավտոմեքենաների ներմուծումը նվազել է 17:41 - 21/02/2012 Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ավտոմեքենան առաջին անհրաժեշտության ապրանք չէ:
Ուղղորդում են

Ուղղորդում են 17:15 - 21/02/2012 Պետական համակարգում սոցիալական փաթեթի ներդրման գործընթացը մեկնարկել է:




Այսօր 23 Փետրվար 2012
Երևան 0°
Վայոց Ձոր 2°
Տավուշ 4°
Սյունիք 4°
Շիրակ 0°
Լոռի 2°
Կոտայք 0°
Գեղարքունիք 0°
Արմավիր 2°
Արարատ 2°
Արագածոտն 1°
Եղանակը մարզերում

Տարադրամի փոխարժեք 22.02.2012
RUB :: 13.06
USD :: 389.17
EUR :: 515.77

Yerkir.am. © 2012. All rights reserved.

Էլ. փոստ: news@yerkir.am
Հեռ.: +37410 52 15 01
ՀՀ, ք. Երևան
Հանրապետության փ. 30


Developed by