Անչափահասին թրաֆիքինգի ենթարկողը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել
18:38 - 26.01.201217-ամյա աղջկան շուրջ մեկ տարի սեռական շահագործման ենթարկած կինը դատապարտվել է ընդամենը չորս տարվա ազատազրկման: Կարինե Այվազյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 եւ 261-րդ հոդվածներով` երեխայի թրաֆիքինգի եւ պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու մեջ:
Թրաֆիքինգի ենթարկված աղջկա փաստաբան Օլգա Սաֆարյանը «Երկիր»-ի հետ զրույցում ասաց, որ Կ. Այվազյանի գործը 261 հոդվածով կարճվել է, իսկ մյուս հոդվածով մեղադրյալը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման:
Նրա պատիժը որոշելիս հաշվի է առնվել Քր. օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանվող այն մեղմացուցիչ հանգամանքը, որ մեղադրվողի խնամքի տակ կան անչափահաս երեխաներ:
«Սակայն պետք է հաշվի առնել, որ տուժողն էլ անչափահաս է եղել: Ես դիմել եմ վերաքննիչ դատարան, քանի որ նվազ պատիժ որոշվեց: Մյուս կողմն էլ է բողոքարկել դատավճիռը եւ պահանջել է կա'մ ազատ արձակել, կա'մ էլ պայմանական պատիժ կիրառել»,- ասաց փաստաբանը:
Վերաքննիչ դատարանի կողմից դատական նիստի օր դեռեւս չի նշանակվել:
Գործի մանրամասները այստեղ:
Վերադառնալ
19:40 - 22/02/2012 Դեռ հայտնի չէ, Մարգար Օհանյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն կլինի, թե`ոչ:Ընթացք է տրվել Հրազդանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ 7 հաղորդման
17:15 - 22/02/2012 Դրանցից 4-ին` մամուլի հրապարակումների հիման վրաՄիքայել Դանիելյանը խոսում է...
16:08 - 22/02/2012 Եհովայի վկան նախընտրում է բանտում վեց տարի նստել, քան չորս տարի ծառայել հայրենիքին:"Արայի" տիրոջ մահվան գործով հարցաքննվում է hetq.am-ի խմբագիրը
19:33 - 20/02/2012 Տպագրել էր մի հոդված և հրապարակել Արմեն Պետրոսյանի քրոջ` "Հետքին" տված տեսագրությունը:Մենաշնորհը պահպանելու համար գործ են "սարքել"
18:27 - 20/02/2012 Ամբաստանյալը պատրաստ է ներկայացնել ար բոլոր ապացույցները:










