Arm Eng Rus


Լրահոս

Արխիվ

Ամենաշատ ընթերցվածները
18:56 - 16.05 Նաիրա Զոհրաբյանը` ԱԺ փոխնախագահ

16:59 - 16.05 Հիասթափված է ԲՀԿ-ից եւ "Ժառանգությունից"

15:16 - 16.05 Ստեղծվելու է ազգային համաձայնության կառավարություն

19:38 - 16.05 ՕԵԿ-ի հեռախոսները չեն աշխատում

16:58 - 16.05 Վիտալի Բալասանյանը պատվեր կատարող չէ

18:10 - 16.05 Պատգամավորն` առանց մանդատի

17:43 - 16.05 Ինքնաբացարկի 5 դիմում

13:05 - 16.05 DIY ակումբի հետ կապված աղմուկը միտումնավոր էր

10:30 - 16.05 Իրենք գրում են, իրենք էլ հերքում

Պատգամավորն` առանց մանդատի 16.05.2012 Պատգամավորն` առանց մանդատի
Դժվար է պատկերացնել, թե ինչով կարող են ԱԺ-ից դուրս զբաղվել պատգամավոր-նախարարները:
16.05.2012 Իրականությունից կտրված հաշվարկների հետևանքը
Ընտրություններից 9 օր անց, վերջապես, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ:
15.05.2012 Երբ բառեր պետք չեն` միմյանց հասկանալու համար
Անտարբեր մի' եղեք, քանի որ մի օր էլ ձեզ չեն նկատի...


Անթրաշ, թոքախտավոր բոհեմը չկա

Անթրաշ, թոքախտավոր բոհեմը չկա02:24 - 20.01.2011

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ առաջին անգամ են գրական տարին ամփոփում հրապարակավ. պատճառը լրատվամիջոցներով գրականության քարոզչության պակասն է:

 

Նիկողոսյանի հավաստմամբ` գրական էջերին ու հաղորդումներին հեռուստաընկերությունները եթերաժամ չեն հատկացնում` մտածելով, որ այն գովազդ չի բերի:

 

«Գրական տարին չէի ասի, որ հարուստ էր իրադարձություններով, մանավանդ որ իրադարձություն ասելով հասկանում են երեւույթ, որը մեծ աղմուկ է բարձրացրել: Տարվա ընթացքում եթե հետեւենք հեռուստաընկերություններում եւ մամուլում սփռված տարբեր հայտարարություններին, կտեսնենք, որ գրական աղմուկներից մեծ մասն էլ շինծու է»,- ասաց Արք. Նիկողոսյանը:

 

Վերջինս նշեց նաեւ, որ ցավալի է` երբեմն երկրորդական, երրորդական հեղինակներ շատ ավելի մեծ ուշադրության են արժանանում մամուլի կողմից, քան` ճշմարիտ արժեքները:Ըստ գրականագետի, երեւույթը նաեւ լրագրողների անտեղյակությունից եւ գրական դաշտին լավ չտիրապետելու արդյունք է:

 

«2010թ. տվեց լավ արժեքներ ու գրքեր, գրական մամուլի պարագծում էլ վերջին 2-3 տարվա լճացումներից հետո գրականությունը կրկին արծարծման, զգաստացման, հասարակական իրադարձություններին արագ արձագանքման նշաններ է ցույց տալիս: Իսկ լճացումը բնական երեւույթ է, քանի որ գրական պրոցեսն այնպիսի երեւույթ է, որ վերելքներն ու վայէջքները միմյանց հաջորդելու սովորություն ունեն»,-նշեց գրականագետը:

 

Նիկողոսյանի համոզմամբ` 2010թ.ամենակարեւոր խնդիրը գրող-ընթերցող կապի սերտացումն էր` շնորհիվ ինտերնետի եւ Կարեն Անտաշյանի բացած «Գրանիշ» գրական բլոգի: Ըստ բանախոսի, առաջին անգամ գրական դաշտում լույս տեսան արժեքավոր գրքեր, ինչպիսիք են Հովհաննես Գրիգորյանի «Երբեք չմեռնես», Վրեժ Իսրայելյանի «Տոնապետ», Հովիկ Չարխչյանի «Չարենցի կրակոցը», որոնք ոչ մի ուշադրության չարժանացան ԶԼՄ-ի կողմից, չնայած գրախանութներից շատ շուտ «անհայտացան»:

 

Գրող Կարեն Անտաշյանը նույնպես նշեց լրագրողների հոգածության պակասը: Նա նաեւ կարեւորեց 2010թ. Երեւանը համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելը:

 

«Ինտերնետային բում ունեցանք 2010-ին, ինչը էապես նպաստեց նրան, որ մենք կարողացանք գրականությունը տեղափոխել ինտերնետի ակտիվ քննարկման եւ տարածման դաշտ: Հայ գրականությունը երբեք ընթերցողներին այդքան մոտ չէր եղել, որքան` 2010-ին»,-ասաց Կարեն Անտաշյանը:

 

ԶԼՄ-ում շատ երեւալը Արքմենիկ Նիկողոսյանի գնահատմամբ` նաեւ «ինչ-որ բան այն չէ» է նշանակում: Նա պնդում է, որ եթե հայտարարի, թե Վրեժի գրքի հիմնական առանցքը հայ-թուրքական հարաբերություններն են, ավելի մեծ հետաքրքրության կարժանանա:

 

«Գործառույթը, որ պետք է ունենա գիրքը, չի ունենում: Լավ քարոզչության դեպքում ընթերցողը գնում է դեպի գիրքը: 2010թ. 3 օր շարունակ Մարտիրոս Սարյանի պուրակում գրքի ցուցահանդես վաճառք էր եւ 3 օրվա ընթացքում ոչ մի լրատվամիջոց չլուսաբանեց»,-նկատեց Նիկողոսյանը:

 

«Գրանիշ»-ը ոչ միայն նոր ընթերցողների ի հայտ բերելուն է միտված, այլ նաեւ` նոր անունների հայտաբերմանը: Անտաշյանը ստեղծեց «Գրանիշ»-ը` «Ով պետք է անի, եթե ոչ` մենք» գիտակցությամբ, ինչի արդյունքում օրական հազարավոր մարդիկ շղարշի տակ գտնվող ստեղծագործություններ են ջրի երես հանում:

 

«Այսօր մենք ունենք ինքնության առաջին նշանները ցույց տվող գրական սերունդ: Անթրաշ, թոքախտավոր բոհեմը չկա: Գրողներն իջել` մարդկանց հետ քայլում են` ավելի լավ զգալով ժամանակը: Սակայն շուկայական տնտեսությանը «հարիր» գրաշրջանառության մեխանիզմ չունենք, ինչը շատ ու շատ խնդիրների առաջացման պատճառն է»,-ասաց գրողը:

 

Գրական շուկա ստեղծելու եւ ընթերցող-գրող կապն ամրապնդելու համար, ըստ Անտաշյանի, անհրաժեշտ է գրական ժառանգության ակտիվ թվայնացման գործընթաց, հայ գրականության «արտահանում» եւ ԶԼՄ-ի հոգածություն:

 

2011թ. կլինի «Գրանիշ»-ի թերթային տարբերակը. համարները լինելու են թեմատիկ:

 

Անտաշյանը դժգոհում է, որ չունենք ընթերցանության ավանդույթ, փոխարենն ունենք սերիալ նայելու անխախտ ավանդույթ:

 

Քաղաքակրթությունը հաստատ օրերից մեկ օր կթակի մեր դուռը, երբ տեսնի` սերիալի ժամին նստած ընթերցում ենք:



Վերադառնալ
Share |


Մահացել է հայտնի գրող Կարլոս Ֆուենտեսը

Մահացել է հայտնի գրող Կարլոս Ֆուենտեսը 11:10 - 16/05/2012 Կերազես քո իսկ անցած ճանապարհի մասին, որն այլևս երբեք չես գտնի...
Քանոնը եւ Նարեկ Կազազյանին շատ են հավանել

Քանոնը եւ Նարեկ Կազազյանին շատ են հավանել 18:14 - 15/05/2012 Բոլորը հիացած էին Նարեկով:
Կաննի կինոշուկային կմասնակցենք նոր մոտեցմամբ

Կաննի կինոշուկային կմասնակցենք նոր մոտեցմամբ 17:29 - 15/05/2012 Կցուցադրվեն մի շարք ֆիլմեր:
Երևանում գրական գիշեր է լինելու

Երևանում գրական գիշեր է լինելու 14:20 - 15/05/2012 Նպատակն է աջակցել միջմշակութային երկխոսության:
Կփրկվի՞, արդյոք, Թբիլիսիի Սբ Նշան եկեղեցին

Կփրկվի՞, արդյոք, Թբիլիսիի Սբ Նշան եկեղեցին 14:11 - 15/05/2012 Եկեղեցին անուշադրության էր մատնված քաղաքային, ինչու չէ, նաեւ վրացական իշխանությունների կողմից:




Այսօր 17 Մայիս 2012
Երևան 28°
Վայոց Ձոր 28°
Տավուշ 27°
Սյունիք 22°
Շիրակ 21°
Լոռի 25°
Կոտայք 21°
Գեղարքունիք 21°
Արմավիր 28°
Արարատ 28°
Արագածոտն 27°
Եղանակը մարզերում

Տարադրամի փոխարժեք 16.05.2012
RUB :: 13.04
USD :: 395.85
EUR :: 508.71

Yerkir.am. © 2012. All rights reserved.

Էլ. փոստ: news@yerkir.am
Հեռ.: +37410 52 15 01
ՀՀ, ք. Երևան
Հանրապետության փ. 30


Developed by